Ակումբը էս ինչքան ժամանակ ա մի տեսակ նոր շունչ առած ակտիվ ա: Նոր թեմաներ, քննարկումներ, վեճեր, տարաձայնություններ, մի խոսքով՝ իսկական ակումբային մթնոլորտ ա՝ իր լավ ու վատ կողմերով, որ պատճառը ակումբցիների լավ ու վատ կողմերն են, ինչն էլ ակումբը ակումբ ա դարձնում, էն ինչը մենք սիրում ենք: Բայց ի՞նչն ա հետաքրքրիր, որ ուղղակի զուգադիպել ա, թե ինչ, էս ընթացքում միաժամանակ ակտիվ են մեծ թվով հին ակումբցիներ: Էսքան նորեկ ունենք, ինչ-որ լուռ են, կներեք, բայց փաստորեն էս մթնոլորտը ստացվում ա մենակ հին ակումբցիներով, ու թող չասեն, թե մենք լռենք, նորերը կբացվեն, լռել էինք, ահագին երկար ժամանակ՝ ամենքս տարբեր չափով: Ու ինչ-որ չէր կպչում, փաստորեն: Եթե հները էսպես ակտիվացած չլինեին էս ընթացքում, էս մթնոլորտը հիմա չէր լինի, չեմ ուզում թվարկեմ, բայց նույնիսկ Լիոնն ա վերադարձել, այսինքն՝ ոչ մեկն էլ երևի իրականում չի հեռանում, ուղղակի հետաքրքիր ա լինում, ակտիվանում ա, ինձ մոտ տենց ա: Ինձ հետաքրքիր ա՝ ինչի՞ չեն մասնակցում նորեկները, տեսեք, որ նենց չի, որ բոլոր թեմաներում մարդիկ խմբավորված իրանցը բռթեն, ու նոր մարդուն դժվար լինի էդ աստիճան իրականում, ինչը էդքան հաճախ շահարկվում ա: Ամեն թեմայում նույն մարդիկ կախված իրանց տեսակետներից լինում են համակարծիք ու տարակարծիք: Ախր, էնպես չի, որ նորեկներ չկան, ասես՝ չեն գալիս: Ուղղակի «էն որ»-ի կարգի թեմաներով են սահմանափակվում: Թե սոցիալական ցանցերի ազդեցությունն ա, «էն որում» իմ ստատուսը գրեմ ու վերջ... Որքան հասկանում եմ՝ նորեկներին հենց էս քննարկումներն են բերում ակումբ, չէ՞, թե չէ առանց գրանցվելու էլ կարայիք կարդաք: Ուրեմն ասելիք կա: Բա բացեք ձեր թեմաները, բա կռվենք մի քիչ: Համոզված եմ՝ ձեզանից շատերը ոտանավորներ են գրում: Ես որ սկի վաղուց էլ չէի գրոտում, պեղեցի թղթոնների վրայից իմ սաղ գրածները, դրեցի ակումբում, որ չասեն, թե դու ի՞նչ ակումբցի, սկի մի հատ ոտանավոր չունես գրած: Բացեք ձեր ստեղծագործական թեմաները, իրար գրած չեք հավանում, մտեք իրար թեմաներ, արտահայտվեք, ասեք՝ վատ ա, ասեք՝ լավ ա: Հները մեծ մասամբ չեն մտնելու ասեն՝ վատ ա՝ չուզենալով նեղացրած լինել, որովհետև ձեզ ինչ-որ հյուրի կարգավիճակում եք զգում, խռովելու եք գնաք: Մի խոսքով՝ զգացեք ձեզ ինչպես ձեր ֆորումում, մի ամաչեք, առաջ եկեք:
Սկզբում որպես օրագրային գրառում արեցի, հետո մտածեցի, որ գուցե մեկն ուզենա արձագանքի: «Էն որ» չասեմ, քաշվեմ մի կողմ:
Էջանիշներ