Խոսքը 60-70-ականների մասին ա:
Գիտեմ լիքը մարդկանց, ովքեր սիրում են պրոգրեսիվ ռոք: Ու կլինեն նաև էնպիսիք, ովքեր էնքան են ուսումնասիրել բրիտանական խմբերին, որ արդեն գժվում են՝ մտածելով, որ էլ բան չկա լսելու:
Իտալական պրոգ ռոք խմբերը շատ ավելի քիչ են հայտնի մարդկանց, ինչը շատ իզուր, որովհետև Իտալիան պրոգ ռոք «գերտերություններից» էր, կարելի ա ասել: Ձևավորված լինելով երևի թե բրիտանական պրոգ ռոք ալիքի ազդեցության տակ, իրենցից շատերը զարգացրել են սեփական սաունդը ու միանգամից տարբերվում են: Էսօր բարեբախտաբար էդ խմբերը վերաբացահայտվում են ինտերնետային երաժշտասեր community-ի կողմից, լաստ.ֆմ-ում լսումների թվերը գնալով աճում են, ու կարելի ա ստեղից-ընդեղից լիքը ալբոմներ ճարել:
Նենց որ, ովքեր իրենց որոնումներում կանգ են առել, թող հենց հիմա "italian prog rock" գուգլեն: Նյութը, խմբերը խիստ ավելին են, քան պատկերացնում եք:
Էջանիշներ