Արամ-ի խոսքերից
Կարծիքիդ տրամաբանությունը տեսնում եմ։ Բայց ընդհանրապես նույն շատ մտքերը վերլուծելով ես եկել եմ ուրիշ եզրահանգման, որ դժվար է աբստռակռտ մարդկանց աբստռակտ արարքները դասակարգել։ Այսինքն պնդել, որ մարդիկ մեծամասամբ սենց են անում, կարծում եմ, որ խիստ սխալ է։ Նույն սխալ դատողությունների մեջ ա մտնում, որ մարդիկ մեծամասամբ իրանց շահից են գործում, կամ նույն հանրահայտ՝ մարդիկ ամեն ինչ անում են որ show-off լինեն, մի հատ բազմաչարչար գիրք էլ կա դրա մասին (անունը չեմ հիշում)։ Հետաքրքիրը էն ա, որ բոլոր էս դատուղությունները support անող առգումնետները լավ ուժեղ են, ու համոզիչ, ոնց որ օրինակ քոնը։ Բայց եթե մարդիկ մեծամասամաբ գործում են ըստ X-ի, էս սահմանումը արդեն իսկ բացառում ա, ուրիշ ցանկացած "մարդիկ մեծամասամբ գործում են ըստ..." տեսակի սահմանում։
Ըստ իս, էս բոլոր սահմանումները ինչ որ չափով ճիշտ են, այսինքն մարդիկ այո շատ բաներ անում են իրանց շահից ելնելով, շատ բաներ անում են show-off լինելու, բայց շատ դժվար ա էս ամենինչը բերել մի աբստռակդ սահմանման, ոնց որ քոնն ա։ Օրինակ անձամբ իմ արարքները վերլուծելուց, ես երբեք չեմ կարողացել դրանք բերել ինչ որ կոնկրետ մի սահմանման, արարքներիցս ոմանք, շահից են ելնում, ոմանք ուզում են ինձ համապատասխանեցնեն իմ էն տարբերակին, որին ես լավն եմ համարում, ոմանք show-off են լինում, ոմաք ուղղակի արվում են, որովհետև տենց ա կարգը և այլն և այլն։ Ու որպես մտային էքսպերիմենտ/արգումենտ քեզ հարց, քո արարքների մեծամասնությունը նրա համար են, որ դու ինքդ քեզ համարես լավը՞:
Նաև նշեմ, որ խոսքը վերաբերվում ա հենց կոնկրետ էս ամենաբստրակտ ձևակերպումներին։ Ձևակերպումներ, որոնք ավելի context ունեն ու ավելի նեղ ուղղվածության են կարծում եմ, որ կարելի ա պնդել ու նույնիսկ ապացուցել։
Ոնց որ թե մի քիչ խառը ստացվեց, բայց եթե չկարողացա միտքս բացատրել, ասա ուրախ կլինեմ ավելի մանրամասնել։
Էջանիշներ