User Tag List

Էջ 1 33-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 495 հատից

Թեմա: Բռնաբարություն/կանանց նկատմամբ բռնություն

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բռնաբարություն/կանանց նկատմամբ բռնություն

    Շատերը պնդում են, թե Հայաստանում կանանց նկատմամբ բռնություն չի կատարվում, թե դրանք մութ ուժերի հորինած միֆերն են և այլն: Սակայն շատերն էլ գիտեն, որ իրոք Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունը լուրջ խնդիր է:

    Էսօր մի դեպքի մասին կարդացի, պատմության սկիզբն էլ այստեղ: Ինչ խոսք, կարելի ա ասել, որ բռնաբարություններ ամբողջ աշխարհում էլ լինում են: Բայց որ արդարադատությունը զոհի դեմ ա աշխատում... Ու մեկ էլ սարսափելի են տակի մեկնաբանությունները՝ մեղքը բարդելով աղջկա վրա:

    Ի՞նչ կարծիքի եք բռնաբարության մասին ընդհանրապես: Արդյոք կա՞ այդտեղ կնոջ մեղավորությունը: Ի՞նչ կարծիք եք այս դեպքի մասին մասնավորապես: Արդյոք աղջիկը ստու՞մ է կամ ի՞նքն է մեղավոր, որ նման վիճակում է հայտնվել:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.06.2014), insider (10.06.2014), Jarre (11.06.2014), Mephistopheles (10.06.2014), Աթեիստ (10.06.2014), Մինա (10.06.2014), Մուշու (12.06.2014), Տրիբուն (10.06.2014)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարծում եմ, տարբերություն չկա բռնաբարվողը կին ա, թե տղամարդ: Երկու դեպքն էլ դատապարտելի ա:

    հ.գ. հա, Բյուր ջան, տղամարդկանց նկատմամբ էլ կա բռնություն Հայաստանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.06.2014), Mephistopheles (10.06.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, տարբերություն չկա բռնաբարվողը կին ա, թե տղամարդ: Երկու դեպքն էլ դատապարտելի ա:

    հ.գ. հա, Բյուր ջան, տղամարդկանց նկատմամբ էլ կա բռնություն Հայաստանում:
    Հըմ, հա Արտ, ճիշտ ես ասում: Ես մեկ-մեկ մոռանում եմ, որ մենք տիպիկ մուսուլմանական երկիր ենք:

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հըմ, հա Արտ, ճիշտ ես ասում: Ես մեկ-մեկ մոռանում եմ, որ մենք տիպիկ մուսուլմանական երկիր ենք:
    Բյուր, ուղղակի ինձ թվում ա, կարող ա և սխալ եմ, որ նենց առանձնահատուկ կանանց նկատմամբ խնդիր, նույն արդարադատության համակարգում չկա: Մեր մոտ օրենքն ինքն ա ծերից ծեր թարս գործում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, համաձայն եմ, տղերքին էլ են բռնաբարում, բայց դու էլ ընդունի, որ աղջիկները շատ ավելի խոցելի վիճակում են էդ առումով: Եթե տղամարդուն բռնաբարում են նրա համար, որ էքսկլուզիվ սեռական ճաշակ ու նախընտրություններ ունեն, կամ էլ հանգամանքներն են վիզ ստիպում, աղջկա վրա կախված վտանգը շատ ավելի մեծ ա:

    Ասենք՝ շատ բաց ա հագել, շատ ազատ ա իրան պահել, տղուն ասել ա չէ, տղեն պետք եղածից շատ ա խմած, աղջիկը շատ սեքսի ա պարել դիսկոյում, պետք եղածից շատ ա խմել, մենակ ա քայլել մութ փողոցով, վերջապես՝ տղեն էլեմենտար ղզղնած բ.տ-ա և անասունի ծնունդ ու լիքը այլ տարբերակներ, որ տղամարդ բռնաբարելիս հաշվի մեջ չեն:

    Էլ չեմ ասում՝ տանն եղած դեպքերը: Երբ ամուսինը կնոջ հետ զոռով հարաբերություններ ա ունենում՝ հաշվի չառնելով վերջինիս չուզելը:

    Նենց որ կարծում եմ՝ պետք ա առանձնահատուկ խնդիր դարձնել հենց կանանց հանդեպ բռնությունը:
    Տղամարդկանց հետ կապված գուցե այլ օրենք ա պետք սահմանել՝ կապված արդեն էդ դեպքերի առանձնահատկությունների հետ:

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.06.2014), Cassiopeia (12.06.2014), Chuk (10.06.2014), GriFFin (10.06.2014), Jarre (11.06.2014), Nihil (10.06.2014), Progart (15.05.2019), Sambitbaba (10.06.2014), Աթեիստ (10.06.2014), Ձայնալար (10.06.2014), մարդագայլուկ (10.06.2014), Մինա (10.06.2014), Մուշու (12.06.2014), Նաիրուհի (10.06.2014), Ուլուանա (02.12.2016), Տրիբուն (10.06.2014)

  9. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, էս աղջկա միակ մեղավորությունը հիմարությունն ա, ես իմ իրավաբանական պրակտիկայում տասնյակ նման դեպքերի մասին եմ իմացել: էս աղջիկը գոնե հասուն մարդ ա, ավելի տականքները կան, որ 16-18 տարեկան էրեխեքի են խաբում, շանտաժի ենթարկում:
    Ընդհանրապես, Հայաստանում բռնաբարությունն ահավոր տարածված երևույթ է, ու «կարմիր խնձորի» խնդիրը լիքը զոհերի ստիպում է լռել, գնալ գինեկոլոգի մոտ, ֆիկտիվ կուսություն դասավորել ու «հեփի էնդ»-ի հույով ապրել:

  10. #7
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, իմ կարծիքով մեզ մոտ լիքը բաների մեղավորը հենց կանայք են: Լավ, նորից անցնենք ծեծված թեմային: Ասենք կարմիր խնձոր կոչվածը ես համարում եմ բռնության տիպի մի բան, ինձ համար դա մարդու արժանապատվությանը կպնող մի հատ ստորացուցիչ քայլ ա: Բայց ովքե՞ր են առաջինը քարկոծում աղջկան առաջին գիշերը կույս չլինելու համար. հենց կանայք: Ովքե՞ր են համակերպվող, գլուխները կախ, հեզ, խոնարհ, տնական աղջիկներ դաստիարակում. հենց կանայք: Հիշում եմ, մի հարևանուհի ունեինք, աղջկան հա ասում էր «բա իսկական տղամարդը պիտի կնոջը մեկ-մեկ ծեծի, բա ինչ պիտի անի» կամ «ձենդ կտրած սուս-փուս ապրի»: Չգիտեմ..

  11. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.06.2014), CactuSoul (10.06.2014), Cassiopeia (15.06.2014), enna (10.06.2014), erexa (10.06.2014), Աթեիստ (10.06.2014), Կաթիլ (10.06.2014), Մինա (10.06.2014), Մուշու (13.06.2014), Նաիրուհի (10.06.2014), Ուլուանա (02.12.2016)

  12. #8
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկնաբանությունները կարդացի ու սարսափեցի։ Ի՞նչ ա նշանակում "եթե իրեն թույլ չտար․․․", "ուղղակի երևի աղջկան պետք էր դա․․․տենց ա եղել", "նորմալ աղջիկը չգիտի Վալենսիա հյուրանոցի տեղը․․․"։
    Այսինքն հայերից շատերը, դուրս է գալիս, որ նորմալ են համարում, որ եթե մարդ շրջազգեստ է հագնում, ոնց որ գրած էր "իրեն թույլ է տալիս", ապա տրամաբանակն է՝ այդպիսի բան հետը կատարվի։ Թույլ տալը ո՞րն ա է։ Մարդ եթե անգամ որոշի փողոցում տկլոր ման գալ, ոչ ոք, բլին, ոչ ոք իրավունք չունի նրա նկատմամբ բռնություն կիրառի, համարի անբարոյական կամ առավել ևս բռնաբարություն կատարի։ Ի՞նչ գործ ունես ուրիշի մարմնի հետ։ Հա, ես հասկանում եմ, որ բռնաբարություններ շատ են լինում, բայց էսպիսի մեկնաբանություններ որ կարդում եմ, հասկանում եմ, որ մարդկանց մոտ ինչ-որ զզվելի մտածելակերպ է նստած, որի պատճառով էլ բռնաբարությունները չեն պակասում։ Զզվելի է ուղղակի։
    Ich hab' keine Lust.

  13. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.06.2014), Ariadna (12.06.2014), enna (10.06.2014), GriFFin (10.06.2014), Jarre (11.06.2014), Sambitbaba (10.06.2014), Գալաթեա (10.06.2014), մարդագայլուկ (10.06.2014), Մինա (10.06.2014), Նաիրուհի (10.06.2014), Տրիբուն (10.06.2014)

  14. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, իմ կարծիքով մեզ մոտ լիքը բաների մեղավորը հենց կանայք են: Լավ, նորից անցնենք ծեծված թեմային: Ասենք կարմիր խնձոր կոչվածը ես համարում եմ բռնության տիպի մի բան, ինձ համար դա մարդու արժանապատվությանը կպնող մի հատ ստորացուցիչ քայլ ա: Բայց ովքե՞ր են առաջինը քարկոծում աղջկան առաջին գիշերը կույս չլինելու համար. հենց կանայք: Ովքե՞ր են համակերպվող, գլուխները կախ, հեզ, խոնարհ, տնական աղջիկներ դաստիարակում. հենց կանայք: Հիշում եմ, մի հարևանուհի ունեինք, աղջկան հա ասում էր «բա իսկական տղամարդը պիտի կնոջը մեկ-մեկ ծեծի, բա ինչ պիտի անի» կամ «ձենդ կտրած սուս-փուս ապրի»: Չգիտեմ..
    Մանու, քո ասածների հետ համաձայն եմ: Բայց կոնկրետ վերցնենք բռնաբարությունը ու մասնավորապես հենց էս դեպքը: Արդյոք հենց էդ աղջիկն ինքը մեղավո՞ր ա: Ինչո՞վ ա մեղավոր: Չգիտեմ, էս դեպքում ես ավելի շատ տեսնում եմ տղամարդկանց ախպերություն դուրս էկած էս անօգնական աղջկա դեմ:

  15. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանու, քո ասածների հետ համաձայն եմ: Բայց կոնկրետ վերցնենք բռնաբարությունը ու մասնավորապես հենց էս դեպքը: Արդյոք հենց էդ աղջիկն ինքը մեղավո՞ր ա: Ինչո՞վ ա մեղավոր: Չգիտեմ, էս դեպքում ես ավելի շատ տեսնում եմ տղամարդկանց ախպերություն դուրս էկած էս անօգնական աղջկա դեմ:

    Ոչ մի բանով էլ մեղավոր չի աղջիկը: Իրա միակ "մեղքն" էս պատմության մեջ ծանոթության սայթում գրանցվելն ա, որում մարդկանց մեղադրելն էս դարում աբսուրդ ա:
    Իսկ թե որքան լկտի ու կոռումպացված կարան լինեն հիմիկվա միլիցեքը, ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի:
    Էդ Կավեյան էր ինչ գրող սև ցավ էր, համոզված եմ՝ հարմար առիթ լիներ, մի հատ էլ ինքը կբռնաբարեր էս աղջկան:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.06.2014), Quyr Qery (10.06.2014), մարդագայլուկ (10.06.2014), Մինա (10.06.2014), Տրիբուն (10.06.2014)

  17. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, համաձայն եմ, տղերքին էլ են բռնաբարում, բայց դու էլ ընդունի, որ աղջիկները շատ ավելի խոցելի վիճակում են էդ առումով: Եթե տղամարդուն բռնաբարում են նրա համար, որ էքսկլուզիվ սեռական ճաշակ ու նախընտրություններ ունեն, կամ էլ հանգամանքներն են վիզ ստիպում, աղջկա վրա կախված վտանգը շատ ավելի մեծ ա:

    Ասենք՝ շատ բաց ա հագել, շատ ազատ ա իրան պահել, տղուն ասել ա չէ, տղեն պետք եղածից շատ ա խմած, աղջիկը շատ սեքսի ա պարել դիսկոյում, պետք եղածից շատ ա խմել, մենակ ա քայլել մութ փողոցով, վերջապես՝ տղեն էլեմենտար ղզղնած բ.տ-ա և անասունի ծնունդ ու լիքը այլ տարբերակներ, որ տղամարդ բռնաբարելիս հաշվի մեջ չեն:

    Էլ չեմ ասում՝ տանն եղած դեպքերը: Երբ ամուսինը կնոջ հետ զոռով հարաբերություններ ա ունենում՝ հաշվի չառնելով վերջինիս չուզելը:

    Նենց որ կարծում եմ՝ պետք ա առանձնահատուկ խնդիր դարձնել հենց կանանց հանդեպ բռնությունը:
    Տղամարդկանց հետ կապված գուցե այլ օրենք ա պետք սահմանել՝ կապված արդեն էդ դեպքերի առանձնահատկությունների հետ:
    Կարող ա, Լիլ ջան:

    Ուղղակի նորից հիշում եմ էն անասուն Սերոբի գործը: Հիշում եմ, որ բանակի հետ կապված պատմություններ եմ լսել: Հիշում եմ, որ բերդերի հետ կապված պատմություններ եմ հիշել: Հաշվի եմ առնում, որ եթե տղամարդու նկատմամբ էդ կարգի բռնություն լինի ավելի քիչ հավանական ա, որ իրավապաշտպան մարմինների կդիմի:

    Բայց դե դեմ չեմ, քննարկենք առանձնահատուկ կանանց դեպքը: Ես ինքս մի քիչ խնդիրը ուռճացված եմ համարում, բայց կարող ա լավ չեմ ուսումնասիրել, իմ միջավայրում չկա, դրանից ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.06.2014), Mephistopheles (10.06.2014), Արէա (10.06.2014)

  19. #12
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Նենց որ կարծում եմ՝ պետք ա առանձնահատուկ խնդիր դարձնել հենց կանանց հանդեպ բռնությունը:
    Տղամարդկանց հետ կապված գուցե այլ օրենք ա պետք սահմանել՝ կապված արդեն էդ դեպքերի առանձնահատկությունների հետ:
    Ի դեպ, նախկինում՝ Սովետական Հայաստանում ոնց որ թե նման մի բան եղել է: Իրվական տեսանկյունից իհարկե: Մի անգամ էլ եմ սրան անդրադարձել մի թեմայում արվամոլության պահով ու մտածեցի, որ բռնաբարության պահով էլ նույնը պետք ա լինի ու չսխալվեցի: Համոզվելու համար նոր նայեցի ՀԽՍՀ Քրեական Օրեսգիրքը ու պարզվում ա Սովետական Հայաստանում էլ տարբերություն էր դրվում: Օրինակ՝

    Բռնաբարությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ անչափահաս աղջկա բռնաբարությունը`
    պատժվում է ազատազրկմամբ հինգից մինչև տասնհինգ տարի ժամանակով:
    Բռնաբարությունը, որ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից կամ առանձնապես ծանր հետևանքներ է առաջացրել, ինչպես նաև մանկահասակ աղջկա բռնաբարությունը`
    պատժվում է ազատազրկմամբ ութից մինչև տասնհինգ տարի ժամանակով և աքսորով երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ առանց աքսորի, կամ մահապատժով:
    (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1962 թ. փետրվարի 22-ի և 1980 թ. մայիսի 28-ի հրամանագրերի խմբագրությամբ - ՀՍՍՀԳՍՏ, 1962 թ., N 7, հոդվ. 37, 1980 թ., N 10, հոդվ. 119)
    Այսինքն տղա երեխաների մասով օրենքը պատիժ չէր սահմանում: Ավելի շուտ սահմանում էր առաձին արվամոլություն հոդվածով կամ որպես բռնաբարություն, առանց ծանրացուցիչների ու ավելի մեղմ պատժով:

    Տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ (արվամոլություն)`
    պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:
    Տրամաբանությամբ վերլուծելով էս ամեն ինչը՝ պարզվում ա, որ օրինակ կնոջ կողմից անչափահաս կամ մանկահասկան տղա երեխայի բռնաբարությունը քրեորեն պատժելի արարք չէր: Կամ էլ մաքսիմում կդիտվեր սովորական բռնաբարություն, որի համար ավելի մեղմ պատիժ է նախատեսված: Չնայած օրենքը հատուկ անչափահասների ու մանկահասակների, բայց միայն աղջիկների մասով, ավելի խիստ պատիժ է սահմանել:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (10.06.2014)

  21. #13
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանու, քո ասածների հետ համաձայն եմ: Բայց կոնկրետ վերցնենք բռնաբարությունը ու մասնավորապես հենց էս դեպքը: Արդյոք հենց էդ աղջիկն ինքը մեղավո՞ր ա: Ինչո՞վ ա մեղավոր: Չգիտեմ, էս դեպքում ես ավելի շատ տեսնում եմ տղամարդկանց ախպերություն դուրս էկած էս անօգնական աղջկա դեմ:
    Չէ Բյուր, աղջիկը մեղք չունի էս պատմության մեջ: Ուղղակի էն բանից հետո, երբ էդ կենդանին համարձակվեց ինչ-որ պահանջներ դնել իր առաջ ու մի բան էլ փողոցում գոռալ վրան, կարծում եմ էդ աղջիկը պիտի միանգամից գրողի ծոցն ուղարկեր դրան:
    Լրիվ համաձայն եմ, հլը թողնես էն տակի մեկնաբանություն գրողներից մի երկուսն էլ կարող ա միանան ախպերությանը...

  22. #14
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև Ձեզ!!
    Հետ եկա:
    Ծանր թեմա է:
    Էսօր լիքն են նման դեպքերը, կոնկրետ ես անձամբ ճանաչում եմ գոնե 4-ից ավել աղջկա: Որից երկուսի դեպքը կատարվել է անչափաս տարիքում: Հիմնականում ոչ մեկ չի իմանում, ոչ մեկի չեն բողոքում, վախենում են, իմաստ չկա քանզի չեն պատժվելու:
    Իսկ հետո, երբ արդեն խելքերը հասնում է, ուշ ա լինում բողոքելու համար:
    Աղջկան մեղադրելը հեշտ ա` փչացածի մեկը կարճ յուբկեքը հագնում սրան-նրան աչքերով ուտում ա, բա տեղն ա դրան: Տեղն ա, որտև աղջիկ ա ծնվել, բայց դաստիարակվում է, որպես հայուհի(խոսքս էս երկրում կատարվող հիմնական գրանցված դեպքերի մասին է), չթվարկեմ ինչ են դրա տակ հասկանում, ու որ չես համապատսխանում դրա կետերին, ուրեմն դու պիտի բռնաբարվես՝ ք*ծ:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (11.06.2014), Մինա (10.06.2014), Մուշու (14.06.2014), Տրիբուն (10.06.2014)

  24. #15
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էս աղջկա մեղավորությունը կայանում է իր հիմարության մեջ,եթե հանդիպում ես մեկի հետ ու տեսնում ես,որ ինքը անասուն է ու քո հետ կապված մի նպատակ ունի,ուրեմն պետք է պարզապես հեռու մնաս:

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.06.2014), CactuSoul (10.06.2014), Աթեիստ (10.06.2014), Մուշու (13.06.2014), Նիկեա (12.06.2014), Ուլուանա (02.12.2016)

Էջ 1 33-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հղի կանանց արտոնությունները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 17.02.2017, 08:01
  2. Մտային բռնություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.02.2010, 21:36
  3. Բռնություն
    Հեղինակ՝ Kristin, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 01.12.2009, 21:04
  4. Կանանց հիասթափությունները
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 314
    Վերջինը: 15.07.2009, 18:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •