User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 495 հատից

Թեմա: Բռնաբարություն/կանանց նկատմամբ բռնություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Ինչո՞ւ է սեռական բռնության հարցերում մարմնի (բնական կոչենք, թե պարադոքս) ֆիզիոլոգիական ռեակցիաների թեման էսքան քիչ շոշափվում, երբ սա կարծես ամենակարևոր թեմաներից մեկն է։
    Հնարավոր պատասխաններից է․
    Որովհետև սա խառնաշփոթ է առաջացնում մարդկանց մտածողության մեջ․ ո՞նց կարող է սեռական բռնության զոհը ցավից բացի ուրիշ ֆիզիոլոգիական ռեակցիաներ ունենա, արդյո՞ք էս դեպքում սա դեռ բռնություն է։

    ...
    Ընդհանուր առմամբ բռնաբարության թեման երևի քիչ է շոշափվում, որովհետև բռնաբարվածի զգացողությունները առանձնապես մարդկանց մեծամասնության մեջ ցանկություն չկա հասկանալու, ու մանավանդ կիսելու նույն կերպ, ինչ մնացած հնարավոր ձևերով ստացած ֆիզիկական, կամ հոգեկան տրավմայի ձևերը, որովհետև մարդիկս էգոիստ կենդանիներ ենք, հետևաբար ընհանուր առմամբ, կամ մեծամասամբ տուժված մարդկանց մնում է ինքնուրույն հաղթահարել կրիզիսն ու տրավման։ Մեկումեջ էլ կարող է հոգեբանները օգնեն, չնայած նորմալ հոգեբաններն այդքան էլ շատ չեն վայթե, ու պետք է հիշել, որ հոգեբանը սովորաբար ավելի շատ իր բիզնեսի դարդն է, քան թե այցելուների սթրեսները վերապրելն ու անկեղծ մխիթարանքեր ու դարմաններ տրամադրելը, ինչպես ասենք բժիշկների մեծ մասը:

    Ենթադրում եմ, մեղքի ու ամոթի զգացումները կարող են երկար տևել, ու նույնիսկ ցմահ, եթե ադեկվատ միջոցներ չեն կիրառվում: Այսինքն, եթե հոգեբանական կոռեկցիա չի արվում, ու մարդը իր ուղեղը չի վերածրագրավորում, ապա մոտավորապես դառնում է խրոնիկ տագնապային խանգարումների պես մի բան։ Իմ կարծիքով անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ թե կոնկրետ բռնության ու ֆիզիոլոգիական ռեակցիաների վրա (անիմաստ գործ է), այլ հետևանքների` մասնավորապես մեղքի ու ամոթի զգացումների վրա ու դրանք վերացնել, նույնիսկ առանց շատ խորանալու, թե մարդը բռնության ժամանակ ֆիզիկական ցավ է զգացել, թե հաճույք, կարծում եմ սրա վրա խորանալը իրականում խնդիրը ոչ թե լուծելու է, այլ անիմաստ բարդացնելու է։
    Նույն իրադարձությունը տարբեր «ֆիթնես» ունեցող մարդիկ կարող են տարբեր տանել՝ մեկը կարող է արագ վերականգնվել ու թեթև տանել ասենք ասոցիացիվ հիշողությունները, մյուսը՝ խելագարվել։
    Պաթոլոգիական մեղքի ու ամոթի գացումները վերացնելու էֆեկտիվ ձևերից կարող են մտածելակերպի մոդուլյացիաներն ու մեդիտացիաները լինել, ասենք` գիտակցել–թույլ տալ–ընդունել–գնահատել (Acknowledge, Allow, Accept, and Appreciate) տիպի մտածողություն հաստատելը, նաև կենսակերպի ու սնունդի վրա աշխատելը, հոգեկան ու ֆիզիկական իմունիտետը ուժեղացնելը։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (25.12.2022)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...թե մարդը բռնության ժամանակ ֆիզիկական ցավ է զգացել, թե հաճույք...
    Տարիներ առաջ մի թեմայում գրել էի, որ օրգազմն ու բավարարվածությունը երբեմն նույն բանը չեն, հիմա մի քիչ ավելի հեռուն գնամ՝ ասելով, որ օրգազմն ու հաճույքն էլ երբեմն նույն բանը չեն․ վերը նշածը ապրած մարդիկ հաստատ սա լավ գիտեն։ Բայց ինձ թվում է՝ սա մենակ բռնության թեմային չի վերաբերվում, կարծում եմ, սա լրիվ հնարավոր դեպք է նաև բռնաբարությունից դուրս, երբ սեռական ակտի ժամանակ մարմինն ու հոգեկանը նույն հարթության վրա չեն, ու մարմնի ապրածը դեռ «հիմք չի» հաճույքի ու բավարարվածության համար։

    Իսկ կոնկրետ բռնության դեպքում սա կարող է հետևյալը նշանակել․ մարդիկ տրավմատիկ իրավիճակների ժամանակ հաճախ (բայց ոչ միշտ) դիսոցիացիա են ապրում (dissociation). օրինակ՝ ֆիզիկական բռնության ժամանակ կարծես անջատվեն իրենց մարմնից, եթե հոգեկանը չի դիմանում կատարվածին։ Էդ պահին մարդ կարծես իրեն կողքից նայի, ու մարմնի հետ նույն հարթության վրա չգտնվի, մարմնի զգացածը ընկալվում է բթացված, մեխանիկական, «կողքից»։ Օրգազմից հաճույք ստանալը դիսոցիացիայի ժամանակ համարյա թե հնարավոր չի։

    Դիսոցիատիվ ապրումներ նաև բռնությունից դուրս կարող են լինել, օրինակ՝ վթարի կամ ֆիզիկական ինչ-որ վնասի / ուժեղ ցավի ժամանակ, երբ վայրկյանները կարծես ձգվեն ու դու քեզ կողքից տեսնես, «սա հիմա իսկապես կատարվո՞ւմ է ինձ հետ»։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (28.12.2022), Աթեիստ (25.12.2022), մարդ եղած վախտ (27.12.2022), Նաիրուհի (26.12.2022), Վիշապ (26.12.2022)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հղի կանանց արտոնությունները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 17.02.2017, 08:01
  2. Մտային բռնություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.02.2010, 21:36
  3. Բռնություն
    Հեղինակ՝ Kristin, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 01.12.2009, 21:04
  4. Կանանց հիասթափությունները
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 314
    Վերջինը: 15.07.2009, 18:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •