Vardik! (15.06.2014)
Դե Հնդկաստանը աշխարհում բռնաբության «կենտրոնն» է. ըստ վիճակագրության, ամեն 20 րոոպեն մեկ էնտեղ կին/աղջիկ է բռնաբարվում, որից հետո հաճախ նաև սպանվում: Անցյալ տարի էլ մի աղմկոտ դեպք էր եղել: Ավտոբուսում մի խումբ տղամարդիկ բռնաբարել ու ծեծել էին աղջկան, հետո դուրս շպրտել ավտոբուսից. մի քանի օր տանջվելուց հետո մեռավ էդ աղջիկը: Մեծ դեմոնստրացիաներ էին էդ դեպքի կապակցությամբ:
Էնտեղ մենակ թե տաքսի նստեցիր, շատ մեծ է հավանականությունը, որ մինչև տեղ հասնելը ահագին բաներ կկատարվեն քո կյանքում՝ կամքիդ հակառակ:
Մենք ավելի լավ է Հայաստանի վրա կենտրոնանանք:
Նաիրուհի (16.06.2014)
«Սկանդալային» էջեր քիչ այցելեք… Ըստ ստատիստիկայի Հնդկաստանը բռնաբարությունների թվով (ըստ բնակչության) բարձր դիրքերում չի, չնայած Հնկաստանում ամուսնու կողմից բռնաբարությունը հանցագործություն չի համարվում։ Թվերը կարող են մեծ հնչել Հնդկաստանի համար, որովհետև իրենք 1.2 միլիարդ են։
Si vis pacem, para bellum
Էս հարցը ոնց որ թե թեմայի առաջին էջից սկսած քննարկվում է:
Հենց կոնկրետ իմ կարծիքն ես ուզո՞ւմ:
Ես Ալֆայի ու Աթեիստի գրածների հետ եմ հիմնականում համաձայն:
Մեղավորության հարց չի, այլ մեծ մասամբ անզգուշության: Իհարկե կան դեպքեր, որ կապ չունի զգուշավորությունը, բայց շատ հաճախ կարելի է հեռվից զգալ վտանգը ու հասկանալ, որ էս-էս բաներն անելուց ոտ ու ձեռքով կրակի մեջ ես ընկնելու:
Կանխարգելումը շատ կարևոր բան է:
Թեև արդեն ասեցի, որ ոչ միշտ է հնարավոր վտանգը տեսնելը:
Կոնկրետ էս թեմայում բերված օրինակում աղջիկը ահագին վստահող ու միամիտ է եղել: Հնարավոր է տղամարդկանց հետ հարաբերություններում փորձի պակասի հետևանքով:
Եթե իհարկե ընդունենք, որ նրա բոլոր պատմածները համապատասխանում են իրականությանը:
Աթեիստ (15.06.2014)
Զաքար (15.06.2014)
Վիշապ, ստատիստիկաները կազմվում են ըստ ոստիկանություն կամ համապատասխան մարմինների դիմելու, ինչի արդյունքում, ասենք, Սկանդինավյան երկրներն առաջին տեղերում են, ԱՄՆ-ն էլ նենց ոչինչ բարձրոտ ա, առաջին տասնյակում լրիվ զարգացած երկրներ են, իսկ օրինակ Հայաստանը վերջին տեղերում ա: Էստեղ կարևոր ա հասկանալ, որ դիմելիությամբ դեռ չի կազմվում բռնաբարությունների իրական թիվը: Նման թվերն ընդամենը խոսում են այն մասին, որ տվյալ երկրի բնակչությունը վստահություն ունի ոստիկանության հանդեպ կամ գիտի իր իրավունքները կամ ամոթ-աբուռից կարևոր բաներ էլ կան, դրա համար անմիջապես դիմում են, մինչդեռ հենց Հայաստանում, հավատացած եմ, բռնաբարությունների թիվը տասնապատիկ-հարյուրապատիկ անգամ ավելի մեծ ա, քան ոստիկանություն դիմելու թիվը:
Վերջին խմբագրող՝ enna: 15.06.2014, 21:57:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ