Երեկ մի պատմություն լսեցի ու մինչև հիմի էդ ամենը գլխիս մեջ չի տեղավորվում:
Ուրեմն էդ երիտասարդը հանդիպելով աղջկա ծնողների համառ դիմադրության, որոշում է փախցնել սիրեցյալին:Ես տեղյակ չեմ ու չգիտեմ էդ ամենը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ թե չէ, բայց արդյունքում երիտասարդները կազմում են ընտանիք: Հետո սկսվում է մղձավանջը:Աղջիկը հղի էր ու պարզվում ա որ առաջնեկը աղջիկ պետքա ըլնի ու քանի որ օջախի ծուխը ծխեցնելու խնդիրը կար, կինն հարկադրաբար աբորտի է գնում:Նույն պատմությունը կրկնվում է երկրորդ ու երրորդ հղիույան ժամանակ, որից հետո երիտասարդ կնոջն այլևս վիճակված չէր զգալ մայրական բերկրանքը:Հիմա ամուսինը հարբեցող է ու իրանց տանը ստրկատիրական կարգեր են:Երբ իրան հարցնում են, թե ինիչ չի բաժանվում, ասում ա որ չի ուզում ընտանիքի անունը հանի, որ իրան ընտաիք ունեցողը կհասկանա բլա,բլա,բլա:
էս պատմությունը հաստատ միակը չի մեր իրականությունում:Ի՞նչի են շատերն ընտանիք համարում էն եսիմ ինչը, որը ընտանիք կոչվելուց շատ հեռու է, ու ի՞նչի են մտածում, որ եթե կինն ամուսնացավ զրկվում ա իր բոլոր իրավունքներից ու դառնում ամուսնու սեփակնությունը:
Էջանիշներ