StrangeLittleGirl-ի խոսքերից
Ալֆ, հա, նույնիսկ տեսնելով, որ ինքը անասունի հետ ա շփվում, ինքը իրավունք ունի շարունակել շփումը: Նորմալ իրավական համակարգում ինքը մինչև վերջ էլ իրան պաշտպանված կզգար կամ ավելի շուտ կդիմեր ոստիկանության: Իսկ այ սենց ասելով, թե աղջիկը զգույշ չէր, հիմար բան արեց և այլն մենք ուզած-չուզած ընդունում ենք, որ, փաստորեն, ինչ-ինչ պայմաններում հնարավոր ա բռնաբարությունը: Բայց պետք ա միանշանակ մեղքը բարդել բռնաբարողի վրա, անկախ նրանից, թե զոհը մինչև էդ ինչ ա արել: Քանի դեռ նա օրենք չի խախտել, ինչ ուզում ա, թող անի: Ուզում ա թող հետը հյուրանոց գնա կամ փաբի զուգարան: Այ էդ անպատժելիությունը ու հասարակության նման վերաբերմունքի արդյունքում ա, որ էդ անասունը որոշում ա, որ եթե էդ աղջիկը հետը էկել ա հյուրանոց, ուրեմն ինքը բռնաբարելու իրավունք ունի:
Էջանիշներ