Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ալֆ, ախր նույն փաբերում խմել, հարբելը նույնքան վտանգավոր ա, ինչքան օտար տղամարդու հետ որևէ տեղ գնալը: Լուրջ եմ ասում: Գիտե՞ս քանի անգամ ա էղել, որ տենց խմել-հարբելուց հետո մենակ եմ տուն գնացել: Հիմա ի՞նչ, եթե տաքսու վարորդը բռնաբարեր, ուրեմն էշը ե՞ս էի, որ գիշերը ժամը երեքին խմած վիճակում տաքսի եմ նստել: Կամ եթե փաբից մեկն ասեր՝ մեքենայով տանեմ տուն, ես էլ նստեի, տուն չհասցներ, էլի էշը ե՞ս էի լինելու, որ խմել էի կամ որ էդ ժամին դրսերում էի:


Իսկ եթե էդ տղամարդը փողոցում գոռում ա, դու արդեն գիտե՞ս, որ ինքը բռնաբարող ա:
Բյուր, ասածներս կոնտեքստից առանձնացնում ես, աբսուրդ են դառնում, բայց ես ախր մենակ գոռալը էչի ասում, ասում էի՝ անծանոթ տղամարդը քո վրա գոռում ա նրա համար, որ դու յուբկայով չես ու տանում հյուրանոցի համար, դու նման բան արե՞լ ես, թե դա համարում ես նորմալ, որ կարա էդպես էլ լինի, իսկ փաբերում խմել, հարբել, հարբած տուն գնալը լրիվ նորմալ երևույթ ա, ոչ թե հիմարություն, քանի որ եթե էդ դեպքում կարող ա բռնաբարեն, էս աղջկա դեպքում ամեն ինչ տանում էր նրան, որ հաստատ են բռնաբարելու: