Էդա... Ինքի սպեցիֆիկ հանցակազմա, որը հատուկ կանանց պաշտպանելու համարա ստեղծված![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չէ Չուկ ջան, էտ մեր քր.օր-քով բռնաբարություն որակել ոչ մի ձևով չի լինում, քանի որ դիսպոզիցիան ուղղակի սահմանում է Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:
Դա արդեն կորակվի 139 հոդվածով այսիքն` Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով:
Մի քիչ աբսուրդ ա հնչում, բայց բռնաբարում են, փաստորեն, միայն կնոջը /իգական սեռին/ ու հենց տղամարդու կողմից պետք ա լինի:
Վերջին խմբագրող՝ insider: 10.06.2014, 23:35:
Հոդված 139.
Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները
1. Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք՝
1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,
3) կատարվել են անչափահասի նկատմամբ,
4) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`
5) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
6) կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,
8) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ կերպ ազատությունից զրկված անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից`
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(139-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, խմբ., լրաց. 12.11.13 ՀՕ-112-Ն)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Chuk (10.06.2014)
Բյուր, դու աբստրակտ կրավիճակ ես քննարկում, ես կոնկրետ դեպք, իհարկե յուրաքանչյուրին էլ անկախ սեռից սպառնում ա բռնաբարված լինելու կամ ցանկացած ուրիշ հանցագործության զոհ դառնալու վտանգը: Ինձնից մի քանի հարյուր դոլար են տարբեր ժամանակներում գողացել, քանի որ միամիտ հիմար էի, այդ դեպքում իմ վիկտիմոգեն վարքագիծը եղել է աջուձախ դրամապանակս առանց հսկողության թողելը: Եթե փորձված գող լինի, գրպանիցս էլ կտանի, բայց քանի դեռ դրամապանակս իմ մոտ եմ պահում, էլ խոշոր գումար չեմ «կորցրել»:
Բռնաբարել ոչ մի դեպքում չի կարելի, Շին, էստեղ ես հստակ բան եմ ասում, ինչպես միշտ ծայրահեղություն ա հասկացվում: Ես ընդամենն ասում եմ, որ բռնաբարողն անասուն ա ու եթե էս աղջիկը չլիներ, վաղ թե ուշ ինչ-որ մեկը զոհ դառնալու էր, բայց հատկապես էս աղջիկն ա եղել զոհը, քանի որ ինքը հիմաությունների շղթայական ռեակցիա ա թույլ տվել:
Յոհաննես (11.06.2014)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ