Հիշեցի մի դեպք, երբ ընկերուհիս մեքենայի տակ էր ընկել ու կոտրել ոտքը։
Անցել էր հետիոտնային անցուղով, կանաչ լույսի տակ, բայց կեսից լուսացույցի գույնը փոխվել էր կարմիրի, ու ինքը կանգնել-սպասելու փոխարեն՝ որոշել էր արագ անցնել մնացած մասը։ Մեծ բեռնատարի առջևով վազել էր ու ընկել բեռնատարի կողքից եկող մարդատար մեքենայի տակ, քանի որ բեռնատարը մի կողմից իր տեսադաշտն էր փակել, մյուսից՝ մարդատարի վարորդի։
Հիմա փաստն էն է, որ վնասն իրեն է եղել, մեղավոր-անմեղ որոշելիս վարորդը միանշանակ պատասխանատու է դուրս գալիս։ Բայց մի՞թե ընկերուհուս մեղքը հեչ չկար էդ վթարի մեջ։
Սրա մասին է խոսքը։
Էջանիշներ