Գրառումս մենակ կանանց չի վերաբերվում, բայց ավելի հարմար թեմա չգտա։
Մի թեմա կա սեռական բռնության / բռնաբարության կոնտեքստում, որի մասին քիչ է խոսվում։
Խոսքը նրա մասին է, որ սեռական բռնության ենթարկված մարդկանց մոտ (ամեն սեռի ու տարիքի), հնարավոր է, մարմինը ուրիշ ձևով է արձագանքել ակտին, քան փսիխիկան։
Հնարավոր է, որ մարմինը արձագանքում է ֆիզիոլոգիական ավտոմատ ռեակցիաներով՝ սեռական գրգռվածությամբ և նույնիսկ օրգազմով, էն ժամանակ, երբ մարդ հոգեպես սարսափելի վիճակում է։
Սա նաև երեխաներին է վերաբերվում։ Ու սա զոհի հոգեկան վիճակը շատ ավելի է բարդացնում՝ ծանրացնելով մեղքի զգացումը։
Պատկերացնենք երեխա, որ իր առաջին սեռական իմպուլսները / օրգազմը վաղ տարիքում բռնության արդյունքում է ստացել՝ հնարավոր բոլոր բացասական զգացմունքների կոնտեքստում (ուժեղ վախ, ամոթ․․․)․ սա խորը տրավմա է, որը սովորաբար հետք է թողնելու մեծահասակ տարիքում իր սեռական վարքի վրա։
Ինչո՞ւ է սեռական բռնության հարցերում մարմնի (բնական կոչենք, թե պարադոքս) ֆիզիոլոգիական ռեակցիաների թեման էսքան քիչ շոշափվում, երբ սա կարծես ամենակարևոր թեմաներից մեկն է։
Հնարավոր պատասխաններից է․
Որովհետև սա խառնաշփոթ է առաջացնում մարդկանց մտածողության մեջ․ ո՞նց կարող է սեռական բռնության զոհը ցավից բացի ուրիշ ֆիզիոլոգիական ռեակցիաներ ունենա, արդյո՞ք էս դեպքում սա դեռ բռնություն է։
Սեռական բռնության փաստը չի´ փոխվում զոհի ֆիզիոլոգիական ռեակցիաներից։
Երեխաների հանդեպ արվող ցանկացած սեռական գործողություն բռնություն է։
Մեծահասակների հանդեպ արվող ցանկացած սեռական գործողություն, երբ չի եղել նրանց համաձայնությունը, բռնություն է։
Էջանիշներ