Էլի սկսեցինք ծայրահեղացնել։
Յոհաննեսն ուղղակի ասում էր, որ «էդ աղջկա մեղավորությունն էսինչ բանն էր», իսկ դու ասում ես, թե ինքը մեղքը գցում է աղջկա վրա ու արդարացնում բռնություն կատարողին։ Պարզ է, որ բռնաբարողն է մեղավորը, պարզապես տվյալ դեպքում բռնաբարվողի մեղավորությունն էլ կա, դրա մասին էր ասում Յոհաննեսը։ Դա հո չի՞ նշանակում, թե բռնություն կիրառողին պատիժ չի հասնում։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այսինքն Հայաստանում եթե մարդուն մարդու տեղ ես դնում, ոչ թե ի սկզբանե վերաբերվում ես որպես անասունի, հետո մեղավոր ես դառնում, որովհետև ինքն անասուն էր, իսկ դու իրեն մարդ էիր համարում։
Ընտիր է։
Մանավանդ որ անասունը մեղավոր չի, որ ինքն անասուն է, իսկ ուրիշներն իրեն մարդու տեղ են դնում։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
GriFFin (10.06.2014), Nihil (10.06.2014), Quyr Qery (01.09.2016), մարդագայլուկ (10.06.2014), Նիկեա (12.06.2014)
Հա պարզ ա, որ եթե աղջիկը այդ տղայի հետ բացարձակ կապ չունենար, միգուցե իր հետ նման բան չպատահեր։ Բայց էդ նույնն ա, որ ես տնից դուրս գամ, գլխիս քյարփիչ ընկնի մեռնեմ, ուրիշները ասեն՝ "հա դե որ ըտեղով չանցներ, նման բան չէր լինի"։
Բայց հարցն այն է, որ մենք չպետք է բոլորից զգուշություն պահանջենք, որ աշխարհում նման բաներ են կատարվում։ Հակառակը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց, բոլորին։
Ich hab' keine Lust.
Հիշեցի մի դեպք, երբ ընկերուհիս մեքենայի տակ էր ընկել ու կոտրել ոտքը։
Անցել էր հետիոտնային անցուղով, կանաչ լույսի տակ, բայց կեսից լուսացույցի գույնը փոխվել էր կարմիրի, ու ինքը կանգնել-սպասելու փոխարեն՝ որոշել էր արագ անցնել մնացած մասը։ Մեծ բեռնատարի առջևով վազել էր ու ընկել բեռնատարի կողքից եկող մարդատար մեքենայի տակ, քանի որ բեռնատարը մի կողմից իր տեսադաշտն էր փակել, մյուսից՝ մարդատարի վարորդի։
Հիմա փաստն էն է, որ վնասն իրեն է եղել, մեղավոր-անմեղ որոշելիս վարորդը միանշանակ պատասխանատու է դուրս գալիս։ Բայց մի՞թե ընկերուհուս մեղքը հեչ չկար էդ վթարի մեջ։
Սրա մասին է խոսքը։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Միանշանակ դրա նման անասունները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ,բայց մարդիկ էլ մի փոքր ՖԱՅՄ պետք է ունենան
Ի միջի այլոց էս վերաբերմունքը միայն Հայաստանյան չի, կարծեմ մալախովի հաղորդումով էր անցած տարի մի ռուս աղջկա մասին սյուժե՝ դպրոցական, որ փոխանակման ծրագրով գնացել էր Իտալիա սովորելու: Փոքր քաղաքից գնացել էր Հռոմ՝ դիսկոտեկ, հետո հետդարձին էդ քաղաքից մի խումբ տղաներ էին եղել մեքենայով՝ կարծեմ չորս հոգի, հետները նստել էր, որ ավտոյով գա հետ՝ էն քաղաքը, որում սովորում էր: Սրանք ճանապարհին էդ աղջկան բռնաբարել էին, սա իրանց քաղաքի ոստիկանություն էր դիմել, գործ չէին բացել, հետո ծրագրերի ղեկավարին էր դիմել, էդ ծրագրի ղեկավարը ձեռները լվացել էր, թե մեր անունի հետ ես խաղում, բայց էս աղջիկը կարողացել էր ամեն դեպքում աղմուկ բարձրացնի, ու գործ բացվել էր: Ու ասում էր, որ մամուլում հոդվածների տակ սաղ քոմենթներ են գրում՝ իրան մեղադրելով, թե խի՞ էր քաղաքից քաղաք չորս տղայի հետ ավտո նստում, սաղ ինքն ա մեղավոր ուրեմն, էդ քաղաքում ասում էին՝ մեր քաղաքում երբեք տենց բան չի եղել, սադրել ա ինքը և այլն: Նույնիսկ Մալախովի ստուդիայում մեղադրողներ եղան:
Ժող, ես մի բան չեմ հասկանում, ոնց ա տեղի ունենում էդ բռնաբարություն կոչվածը, ասենք, եթե աղջիկը անգամ մի քիչ հուզված ա, բուն ակտը իռականացնելը բավական բարդ ա, իսկ էս պարագայում հուզվածը էն խոսքը չի, չգիտեմ կարողացա բացատրեմ թե չէ, բայց չեմ կարում հասկանամ, ոնց ա տղամարդը հասնում դրան :եսիմ
Հարց չկա,ես անձամբ կգամ մասնատման արարողությանը,հետս էլ լավ սուր դանակներ կբերեմ բայց իմ էս անտեր,դեբիլ գլխի մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում էն մասը,որ գնում ես մեկի հետ հանդիպելու ու պարզ զգացվում է,թե էդ մեկը ինչ նպատակներ ունի քո հետ կապված ու դու կրկին շարունակում ես նրա հետ հանդիպել:
Դուք կարող եք ինձ էլ հրապարակավ մասնատել,բայց մեկ էս մասը հիմար մարդու արած քայլ է
Ariadna (12.06.2014), Nihil (10.06.2014), մարդագայլուկ (10.06.2014), Մինա (10.06.2014)
Արի հարցիդ հարցով պատասխանեմ, լա՞վ։ Եթե մարդն ունի ինչ-որ հիվանդություն, որի պատճառով չի գիտակցում, թե ինչ է կատարվում շրջապատում, կամ, եթե մարդը արբած է (մարդն իրավունք ունի արբելու), ինքը ավտոմատ դառնում է մեղավոր, որ ինչ-որ անասուն իրեն նեղացնի՞։
Ես իհարկե հասկանում եմ, որ դու չէիր ուզում մեղավոր գտնել, ուղղակի «մի քիչ մեղավոր», «մեղքի բաժին ունենալ» երևույթն էս սիտուացիայում չեմ կարող ընդունել, կներես։
Quyr Qery (27.11.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ