User Tag List

Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 495 հատից

Թեմա: Բռնաբարություն/կանանց նկատմամբ բռնություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հավես ունես, ապացուցի: Ես համաձայն եմ, բայց փաստարկված գրառում կարդալը հաճելի կլինի:
    Չուկ, նայիր, բարոյականությունը փոխհարաբերությունների կանոնակարգված համակարգ է, որը պարտադրվում է հասարակության կողմից: Իմ դրույթն այն է, որ փոխհարաբերությունները նորմալ դեպքում կարգավորվում են էմպատիայի միջոցով. մարդն առաջնորդվում է դիմացինի զգացմունքների իր ընկալմամբ: Այսինքն, եթե ես ուզում եմ Ա մարդուն հաճույք/ցավ պատճառել, ես կատարում եմ գործողություն, որն իմ ընկալմամբ իրեն հաճույք/ցավ կպատճառի, ու կողմնորոշվում եմ, արդյոք իմ գործողությունն իր նպատակին հասել է, էմպատիայի միջոցով: Էմպատիան ենթադրում է, որ ես նաև կիսում եմ դիմացինի զգացողությունները: Այսինքն, որոշակի գործողություններ, որոնք ես ինքս իմ նկատմամբ չէի կարողանա հանդուրժել, ես չեմ կարողանա անել դիմացինի նկատմամբ, մինչև ինքս ինձ չհամոզեմ, որ դիմացինն ինձ հավասար մարդ չի, մինչև չբթացնեմ էմպատիան: Բարոյականությունը ստեղծված է էմպատիային փոխարինելու համար՝ ենթադրելով, որ ամեն մարդու համար անհատական էմպատիան կիրառելի չի մեծ մասշտաբով: Այն, լինելով արհեստական ստեղծված երևույթ, ենթակա է փոփոխման ու, ինչպես ամեն ինչ հասարակության մեջ, կարող է ունենալ տարբեր մարդկանց համար հիմնավորված ու չհիմնավորված կետեր:

    Կարևոր խնդիրն այն է, որ բարոյականությունը ճկուն չի, ի տարբերություն մարդու հոգեբանության. մարդը, երբ կորցնում է կողմնորոշումը, կառչում է նրանից, բայց այլ դեպքերում հաճախ փորձում է այն շրջանցել, փնտրել կողմնակի մեկնաբանություններ, որոնք բարոյականության տեսանկյունից իր արարքներն ընդունելի կդարձնեն: Կամ ժխտում է բարոյականության գաղափարն ընդհանրապես: Բայց քանի որ իր էմպատիայի ունակությունն ատրոֆիայի է ենթարկվել՝ առօրյա հարաբերություններում չկիրառվելու հետևանքով, մարդը դառնում է ընդունակ տարբեր արարքների, որոնք այս կամ այն կերպ հաշվի չեն նստի դիմացինի զգացմունքների հետ:

    Սա բացատրում է այն օրինաչափությունը, թե ինչու են խիստ հավատացյալ, մանկուց երեխաներին «բարոյական դաստիարակություն» պարադրող ընտանիքներից առավել հաճախ դուրս գալիս ոչ միայն այդ բարոյականության հակադրությանն՝ այսպես կոչված «անբարոյականությանը» հետևողականորեն հետևող մարդիկ, այլ նաև բռնաբարողներ, սերիական մարդասպաններ և այլոք: Նույն կալկուլյատորի ու մտքում գործողություններ կատարելու պահն է: Եթե կալկուլյատորը գցում ես մի կողմ, դեռ չի նշանակում, որ կարող ես մտքում թվաբանական գործողություններ կատարել, նամանավանդ եթե միտքդ իր ձևավորման պահին կալկուլյատորից կախման մեջ է հայտնվել: Պարզապես դառնում ես հումանիտար
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (15.06.2014), Աթեիստ (14.06.2014), մարդագայլուկ (15.06.2014), Մուշու (15.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հղի կանանց արտոնությունները
    Հեղինակ՝ ivy, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 17.02.2017, 08:01
  2. Մտային բռնություն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.02.2010, 21:36
  3. Բռնություն
    Հեղինակ՝ Kristin, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 01.12.2009, 21:04
  4. Կանանց հիասթափությունները
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 314
    Վերջինը: 15.07.2009, 18:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •