Թեման կարդալուց մի բան հասկացա: Դուք ավելի լավ կասեք ճիշտ եմ, թե սխալվում եմ: Մեդիտացիայի շնորհիվ հնարավոր է սեփական ջանքերով սեփական հոգեվիճակի վրա ուղղակի ազդեցություն գործել: Այնպիսի ազդեցություն, որ շոշափելի արդյունք է տալիս:
Հիմա եթե ասում ենք, որ դա պլացեբո չէ, ուրեմն ի՞նչ գիտական բացատրություն կա դրան: Արդյո՞ք այն համարվում է ինչ ինչ հիվանդությունների բուժման արդյունավետ միջոց: Կա՞ նման պրակտիկա կամ նմանատիպ ճյուղ հոգեբանության, հոգեբուժության բնագավառներում: