Ինչքան էլ տարօրինակ էր ինձ համար, էսպիսի թեմա չգտա Ակումբում:
Առաջարկում եմ խոսել մեդիտացիայի մասին:
Զբաղվու՞մ եք մեդիտացիայով, եթե այո՝ ի՞նչ փոփոխություններ ա առաջացնում Ձեր մեջ:
Մեդիտացիայի ի՞նչ տեսակներն եք նախընտրում (մտքերի բացակայության վրա ֆիքսվել, սրտի աշխատանքի վրա կենտրոնանալ, կոնկրետ խնդրի վրա ֆիքսվել և այլն):
Երաժշտության ներքո՞,թե լռության մեջ, բնության գրկում:
Ես էլ առանձնապես փորձ չունեմ, ուրախ կլինեի կարծիքներ լսել:
Էջանիշներ