Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
Ասում են, իբր մեդիտացիան սովորեցնում է կենտրոնանալ, իսկ իմ մոտ վարկած կա, որ էն մարդիկ, ովքեր կենտրոնանալ չգիտեն, մեդիտացիա անել չեն կարող, գոնե ինքնուրույն/ինքնագլուխ
Սկզբից 2 րոպե կստացվի, հետո 5, հետո՝ ավելի շատ: Ինձ թվում ա հենց էդպես էլ պետք ա զարգացնել կենրտոնանալու ունակությունը: Անձամբ ես մի քանի ամիս է , ինչ զբաղվում եմ յոգայով: Մեդիտացիա սկսել եմ անել նաև տանը: Հսկայական էֆֆեկտ է տալիս ինձ: Իմ ուզած մակարդակով 20 րոպե մեդիտացիա անելս հավասար է 1-2 ժամ քնելուն: Իհարկե, ինքնաներշնչանք ա հիմնականում դեռ, որովհետև մեծ փորձ չունեմ, բայց եթե նույնիսկ ինքնաներշնչանք ա ու սենց օգնում ա ռելաքս լինել, ինչու՞ ոչ: Ուղղակի դեռ տեխնիկային լավ չեմ տիրապետում: