Լսե՞լ եք էս գյոզալ տղուն:
Վերջին ժամանակներիս երաժշտությունը շատ անհետաքրքիր ու անհամ ա, երևի Փասենջերն էն բացառիկ դեպքերից ա, որ ինձ դուր ա գալիս: Շատ հետաքրքիր ձևով եմ իրան հայտնաբերել. Դյուսելդորֆում ռադիո էի լսում, երգը դուրս եկավ, բառերն արագ-արագ ֆիքսեցի հեռախոսիս մեջ, գուգլեցի ու գտա:
Հետո պարզվեց, որ ինքը բասկեր՝ փողոցային երաժիշտ ա էղել: Պարզվեց նաև, որ Բեռլինում երգելիս ա եղել, կողքով անցել եմ: Իսկ փողոցից դուրս եկած երաժիշտները միշտ էլ շատ ուրիշն են, շատ լավն են: Փասենջերը նենց հանգիստ, ակուստիկ, հավես երգերով ա: Հույս ունեմ՝ կկարողանամ էս տարի իրա համերգին ներկա գտնվել:
Ոնց որ արդեն երկրորդ ալբոմ ունի, բայց ես դեռ առաջինն եմ ուսումնասիրում: Դուք էլ կարող եք լսել:
Էջանիշներ