User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 180 հատից

Թեմա: Ակումբցիներից ո՞ր մեկի հետ կցանկանայիք ապածանոթանալ և/կամ ապամտերմանալ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկվանից նայում եմ թեման, որոշեցի ես էլ իմ կարծիքը գրել:

    Ռայ, ինչ-որ տեղ կարող եմ հասկանալ էս թեմայի հետ կապված «զգացմունքներդ»: Իմ ներվերին էլ է շատ հաճախ ազդում համատարած սիրաքստիկը, երբ համոզված եմ՝ ով ում հետևից ասես, ինչ ասես խոսում է: Մի անգամ նույնիսկ կեսկատակ առաջարկել եմ «Իմ չսիրած ակումբցին» թեմա բացել: Կամ իրար մասին կարծիք հայտնելուց մենակ լավը չգրել:
    Միևնույն է, դա հնարավոր չի արմատապես փոխել. մարդիկ ոչ ուզում են հրապարակավ վատ բաներ գրել, ոչ էլ շատ են էնպիսինները, ովքեր պատրաստ են դա լսել: Եվ ես դա էլ կարող եմ հասկանալ: Ուզում են իրար հետ «լավ լինել»: Ես քեզ հետ լավ կլինեմ, դու էլ ինձ հետ եղիր լավ: Պրոտեկցիայի պես բան է: Ապահով դաշտում լինելու զգացողություն:

    Քո դեպքում էդ տրյուկները չեն գործում. կապ չունի՝ ում հետ ինչ հարաբերության մեջ ես, տեղը եկած պահին դնում գրդոնում ես, լրիվ անխիղճ ձևով:
    Դե դու էդպիսին ես, ուրիշներն էլ՝ ուրիշ ձևի:
    Քո մեջ էլ լիքը բաներ կան, որ լավ կլիներ չլինեին, բայց հո չենք կարող փոխել:

    Էս թեման էլ պարզ է, որ չես բացել էն ակնկալիքով, որ կգան ու կգրեն, թե ումից ապամտերմանալ: Սրանով ընդամենը «յախք»-դ ես հայտնում թունդ քաղցր սիրաքստիկների հանդեպ: ու ևս մի անգամ ցույց ես տալիս, որ ոչ ոք էլ դրանից էն կողմ գնալ պատրաստ չի:
    Բայց արդյո՞ք պետք է «դրանից էն կողմ գնալը»: Վերջիվերջո, անկախ նրանից ով ում հետ ու հետևից ինչ է խոսում, կարևորն էն է, ոոր իրենք գոհ մնան իրենց հարաբերություններից, և դրանով ոչ իրենց, ոչ ուրիշներին չվնասեն:
    Բամբասանքն էլ մենակ բացասական բան չի. ահագին «լիցքաթափում» է մարդկանց ու թույլ տալիս շարունակել հարաբերությունները էս կամ էն մարդու հետ: Հո հնարավոր չի բոլորին միշտ սիրել:
    Այվի, էս առումով գուցե ինչ-որ ճշմարտության մասնիկ կա ասածիդ մեջ, բայց նենց չի, որ բոլորը բորոլին սիրում են, նույնիսկ եթե մենակ սիրո խոստովանություններ են ակումբում: Նույն կարծիքների թեմաներում, մեծ մասամբ ամեն մարդ գրում ա էն մարդու մասին, ում մասին ունի ասելիք, կամ կա լավը ասելու, ու լիքը ուրիշ ակւմբցիների մասին ինքը ոչ մի անգամ կարծիք չի գրել ու չի էլ պատրաստվում: Ինչո՞ւ եք ուզում անպայման վատը տեսնել, վատը փնտրել,իսկ բացասական կարծիք ունենալով հանդերձ էդ կարծքիը հայտնել-չհայտնելու առումով՝ մեծ մասամբ մեր կարծիքները կարան շատ սխալ դուրս գան՝ ինչպես լավի, էնպես էլ վատի դեպքում, ու եթե լավի դեպքում սխալվելուց հետո դու մեղքի զգացում չես ունենում, այլ միայն հիասթափոթւյան, վատի դեպքում սխալվելուց հետո, դու անտեղի նեղացրած ես լինում մարդուն: Ի՞նչ համատարած սիրաքստիկ: Որտեղի՞ց եք դա տեսնում: Եթե Պողոսը անընդհատ սում ա, որ սիրում ա Մարտիրոսին, Պողոսուհուն, ու Պետրոսինեին, կարելի ա նկատել, որ նա ոչ մի անգամ կարծիք չի հայտնել Փիլիպոսի, Թադևոսի ու բարդուղիմեոսուհու մասին: Էլ ո՞նց եղավ համատարած սիրաքստիկ:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.06.2014), Sambitbaba (08.06.2014), Smokie (09.06.2014), Նաիրուհի (08.06.2014), Ուլուանա (08.06.2014), Վոլտերա (08.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբցիներից ու՞մ հետ կցանկանայիք ծանոթանալ և/կամ մտերմանալ
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 593
    Վերջինը: 28.03.2023, 18:20
  2. Ակումբցիներից ում գրառումներն են ինձ համար հետաքրքիր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 23.04.2019, 00:38
  3. Ակումբցիներից կազմված ընտանիքներ
    Հեղինակ՝ Tiger29, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2013, 01:27
  4. Գրառումներ: 19
    Վերջինը: 01.04.2013, 14:24
  5. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •