Պու՜յ
Քանի որ ի տարբերություն քեզ չեմ սիրում օդի մեջ կրակել, կխոսեմ իմ օրինակի վրա: Ու նույն Մեֆի մասին:
Ես Մեֆին խայտառակ լավ եմ վերաբերվում: Չեմ ճանաչում, բայց նույնիսկ սիրում եմ: Ճիշտ էնպես, ինչպես չճանաչելով սիրում եմ լիքը ուրիշ ակումբցիների: Բայց եղել են դեպքեր, երբ կապված էս կամ էն իրադարձության հետ իմ մտերիմների շրջապատում Մեֆի մասին վատ բան եմ ինձ թույլ տվել ասել: Կապված օրինակ իր՝ ինչ-որ շրջանում չափազանց ջրիկանալու հետ: Որոշ դեպքերում ասենք ՖԲ իմ նկարների տակ «անտակտ» բաներ գրելու նկարվածների մասին, երբ ողջ խմբից ճանաչել է ինձ ու գուցե էլի 1-2 հոգու: Ասել եմ՝ լավ եմ արել: Դրանից իմ ու զրուցակիցներիս վերաբերմունքը բացարձակ չի փոխվել Մեֆի նկատմամբ, որտև հասուն մարդիկ ենք ու հասկանում ենք, որ ցանկացած մարդ էլ ունի դրական ու բացասական հատկանիշներ: Մեֆի դեպքում դրականը իմ կարծիքով գերակշռում է: Հետևաբար եթե երբևէ հաջողվի հանդիպել, հետը հաճույքով կգարեջրվեմ:
Մեֆին ակումբում միայն ես չեմ, որ լավ են վերաբերվում: Տասնյակ մարդիկ իրեն սիրում ու հարգում են՝ առանց ճանաչելու: Այդ մարդկանցից մի
քանիսն էլ, հնարավոր է, որ այս կամ այն իրադարձությունից ելնելով վատ են արտահայտվել:
Ակումբում կան նաև Մեֆին չսիրողներ ու դա չթաքցնողներ, նրանք էլ հավանական է, որ այս կամ այն շրջապատում վատ են արտահայտվել:
Չեմ բացառում նույնիսկ մի քանի «երկերեսանիների» գոյությունը, ովքեր դիմացից լավն են ասում, հետևից վատը: Չնայած էդքան էլ հավանական չեմ համարում:
Քո պատմած դրվագը եթե ճիշտ ա, այ էսքան հնարավոր տարբերակներ կան: Ու հետևաբար քո գրածը կատարյալ ստորություն ա, երբ դու մարդուն քո ասածը համոզելու համար առանց հիմնավորման իբր պատմություն ես պատմում իր մասին, ու դրանով իր մեջ կասկած գցում, որի արդյունքում մարդը հերթով կարող ա կասկածի իր բոլոր մտերիմների անկեղծությանը: Ստորագույն արարք ա, Ռայ:
Ու չնայած նրան, որ ես հիմա քեզ ստորագույն արարքի, փաստորեն ստոր լինելու մեջ մեղադրեցի, էլի քո հետ գարեջուր խմելուց չեմ հրաժարվի: Քանի որ ինչպես վերևում գրեցի, հասուն մարդիկ ենք, հասկանում ենք, որ մարդը և լավն ունի, և վատը: Շատ ու շատ հարցերով ես քեզ համակրել ու շարունակում եմ համակրել: Չնայած խոստովանեմ, վերջին շրջանի վարքդ ավելի հակառակին է տրամադրում, բայց դեռ իր գագաթնակետին չի հասել:
Ինչ վերաբերում է կեղծ գրառումներին, ապա խնդրեմ
քո կեղծ գրառումները «Ակումբցիներից ո՞ւմ հետ կցանկանայիք ծանոթանալ և/կամ մտերմանալ» թեմայում, և
քո կեղծ գրառումները «Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին» թեմայում: Էնպես որ կլինի մեզ կեղծ-անկեղծության դասեր մի տուր, սկզբից ինքդ քո հետ հարցերը լուծի:
Հիմա բուն թեմայի մասին: Չափազանց բնական է, որ մարդիկ հրապարակային սիրում են բարձրաձայնել իրենց դրական տպավորությունների, ու չեն սիրում բարձրաձայնել իրենց բացասական տպավորությունների: Միայն սա է, որ երբեմն ստեղծում է տպավորություն, որ մարդիկ ձևական իրար հաճոյանում են: Իրականում նման խնդիր գոյություն չունի: Ուղղակի մարդիկ, սովորաբար, սիրում են փչացած ու վատ հարաբերություններն իրենք իրենցով լուծել, կամ էլ մարդու դեմքին չշխկացնել նրա մասին մտածած էսինչ վատ բանը: Կրկնում եմ, դա չափից ավելի բնական է:
Էջանիշներ