Ռայադեր, իհարկե, ես քաջ գիտակցում եմ, որ անհնար ա քեզ ինչ-որ բանում համոզելը, թե դու քեզ համար վճռել ես, որ տենց ա: Բայց էս գրառմանդ ուզում եմ արձագանքեմ, սենց ասենք:
Ինձ թվում ա՝ ամբողջ հարցը նրանում ա, թե ինչպես ես իրավիճակը անձամբ դու, կամ լավ, ինչպես եմ իրավիճակը անձամբ ես ընկալում, օրինակն ինձ վրա բերեմ, մանավանդ որ շատ տեղին կլինի: Չնայած դու շատ ակտիվ չես եղել վերջին ընթացքում, բայց համոզված եմ, որ նույնիսկ ակտիվ եղած մարդկանցից շատերը նկատած չեն լինի, որ ամենաքիչը վերջին մի տարվա մեջ գուցե որևէ այլ ակումբցի երբևէ որևէ քննարկման ժամանակ իր տեսակետով մի կողմում չլինի՝ մենակ կամ համարյա մենակ, մնացած բոլորի՝ մեծամասնության դեմ, որքան ես: Սկսած ծերանոցների, թաղումների, գերեզմանների, սիգարետների, հենց նախորդ «կոնֆլիկտի» թեմա հանդիսացող ֆորումային բանավեճերի բնույթի և այլն ու այլն թեմաներով: Կարող ա ուրիշների հետ էլ շատ լինում սենց դեպքերը, բայց ես իմոնք եմ դե հիշում: Խնդիրն էն ա, որ դա ոչ մեկի աչքը չի ծակել, որովհետև ես երբևէ չեմ փորձել մատիս փաթաթան սարքել, թե ըհը, բոլորդ իմ դեմ եք` հեղինակավոր ակումբցիներով, ոչ մեկի աչքը չեմ փորձել կոխել՝ ի տարբերություն որոշ մարդկանց հազվագյուտ թեմաների, երբ մի անգամ շատերի կարծիքից տարբեր կարծիք ունենալու դեպքում իրանց իրավիճակը փորձում են հենց քո ասած գեղով մեկի դեմ լույսի տակ ներկայացնել: Ընկալման խնդիր ա: Երբ ես մեկի հետ համաձայն չեմ լինում, անվրդով դեմքով և նույնքան անվրդով նյարդային համակարգով ստեղնաշարի վրա ամենայն հանգստությամբ շարադրում եմ իմ տեսակետը, ոնց որ հենց էս պահին, ու մեկ-մեկ ահագին տարօրինակ ա լինում ինձ համար, որ մեկ էլ անձնական նամակով կամ վարկանիշով էդ մարդուց կամ մարդկանցից տեղեկանում եմ, որ փաստորեն ես իրանց հետևից եմ ընկած, որ փաստորեն մենք կոնֆլիկտի մեջ ենք և այլն: Մի՞թե սա ֆորում չի, որտեղ մենք բանավիճում ենք, կուզե՞ս կռվում ենք՝ ուղղակի կոնկրետ թեմաների շուրջ: Ու բոլորի հետ էլ լինում ա, որ մենակ են մնում իրանց տեսակետների հետ, բոլորի, բայց իմ կարծիքով ամենաշատը հենց իմ, ու եթե մեկի դեպքը սկսում ա աչք ծակել, ուրեմն ուղղակի էդ մարդն ա սկսել բոլորի աչքը կոխել իր առանձնահատուկ դեպքը իրան ներկայացնելով որպես հալածյալ, ինչը ծիծաղելի ա ընդամենը: Ու լիքը մարդիկ են եղել, որ տենց ծիծաղելի կերպով սկսել են իրանց հալածյալի տեղ դնել, ու ես լավ հիշում եմ, որ հենց դու տեղն եկած տեղը դրա վրա ծիծաղել ես:
Որ տենց ա, ամենամեծ հալածյալը ակումբում ես եմ
Ու ի՞նչ ա նշանակում հեղինակավոր ակումբցի, ովքե՞ր են հեղինակավոր ակումբցիները:
Հ. Գ. Ինձ թվում ա, բան ա ասել ես, բայց քանի որ քո հագով չի ոչ էնքան ճիշտ դուրս գալ, անընդհատ թեման փոխելով ուզում ես անպայման ապացուցած լինել, որ սաղ սխալ են ու երկերեսանի:
Հ. Հ. Գ. Աթեիզմի թեմաներն էլ չմոռանամ: Էդ վաղտ մի քիչ ջղայնացել էլ էի:
Էջանիշներ