Էս լավ թեմա էր բայց
Էս լավ թեմա էր բայց
ivy (21.11.2018)
Էս թեման նենց հակասական զգացողություններ առաջացրեց։ Ում հետ ապածանոթանալու ցանկություն ունեի, արդեն ապածանոթացել եմ։ Մեկ ուզում էի գրել՝ ամբողջ ակումբի հետ կապածանոթանայի, մեկ էլ սկսում եմ հիշել լիքը լավ մարդկանց, որոնց քչից֊շատից ակումբից գիտեմ, մտածում եմ՝ չէ, արժեր ակումբը։ Նենց որ չգիտեմ։ Քունս էլ տանում ա։ Ասեցի գրեմ գրած լինելու համար
Ամեն ինչ շատ ավելի հեշտ ա, ծանոթանալ/մտերմանալը փոխարինում ես հեռվից նայել/զմայլվելով ։D Չկա խնդիր, չի պահանջվում լուծում։
SWTS
StrangeLittleGirl (22.11.2018)
Փուչ թեմա: Տիպա ես ավելի լավն եմ, քան ոմանք: Որ ի՞նչ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Չգիտեմ՝ ով ինչ է կարդացել ու ոնց է հասկացել, բայց թեման իրականում ամբողջովին Ռայի ու Ակումբի մասին է (լավ լինի դա, թե վատ), էդքանը միայն։
Եթե ես գալիս ու ինչ-որ մեկի մասին հասարակավ դժգոհություն եմ արտահայտում, դա արդեն իսկ նշանակում է, որ այդ մեկը չհամապատասխանեց իմ պահանջներին: Լավ, հասարակ ծանոթը մի կողմ, բայց արդեն երբ մտերիմից ես ուզում ապամտերմանալ... բոլորի առջև... Ինչի՞ է դա նմնան, եթե ոչ աել. ես ավելի լավն եմ, քան նա... կարո՞ղ է պատահել, որ մարդ ցանկանա ապամտերմանալ իր մտերիմի հետ այն պատճառով, որ վերջինս ավելի լավն է, քան ինքը:
Լիզ ջան, "լավի" ու "վատի" տակ մի քիչ ավելի շատ բաներ հասկացիր, լա՞վ...
Ճիշտն ասած, ինձ թվում է, որ Իմփրեշնն արդեն ամեն ինչ պարզ ու հստակ ասել է.
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սենց բան հաստատ կարա լինի։
Լավի ու վատի տակ ես ոչ մի բան էլ չեմ հասկանում։ Չկա տենց բան հարաբերությունների մեջ։ Կան հանգամանքներ, շահերի բախում, իրար չհասկանալ ու չփորձել, չարանալ։ Բայց սա երբեք մարդու որակ չի տալիս ու առնում։ Եթե ինձ ասում են որ "ես ինչ որ մեկի հետ չեմ հարաբերվում, որովհետև ես աստծո ճկույթից եմ պոկվել, իսկ ինքը սատանի պճեղն ա" ես կարամ զուտ անցնեմ սրա կողքով, որովհետև միանգամից հասկանում եմ, որ դա դիտանկյուն ա, այլ ոչ թե ամբողջական պատկեր
Վերջին խմբագրող՝ LisBeth: 22.11.2018, 22:10: Պատճառ: ստեղ սխալ բան էր․․
SWTS
Համաձայն եմ:
Բայց մտերմությունը, ընկերությունը, բոլորովին էլ դրախտային վիճակ չի: Դա այն է, երբ դու անցել ես արդեն միայն հաճույք վայելելու սահմանը, մուտք ես գործել նաև տվյալ մարդու հանդեպ պատասխանատվություն կրելու ոլորտ: Դու նրա հետ վայելում ես, իհարկե, հաճույք, բայց աշխատում ես նաև կողքին լինել նրա դժվար պահին, վստահում ես ու կիսվում ես նրա հետ, բայց նաև փորձում ես հետ պահել սխալներից, նույնիսկ քո հանդեպ...
Մտերիմը, ընկերը նա է, ում հետ վիճելու, ումից նեղանալու դեպքում էլ մտքովդ չի անցնում կորցնել նրան ու դու ամեն ինչ անում ես, որ վերանորոգես վնասված տեղերը:
Ներում ես վերջապես:
Ու եթե անգամ պատահել է ամենացավալին ու դուք բաժանվել/ապամտերմացել եք, - դա եղել է ոչ թե քո ցանկությամբ, որովհետև դու այդ բանը երբեք չէիր ցանկանա...
Լիզ ջան, ես դեմ եմ թեմային, քանզի դա հակասում է մտերմության մասին իմ ընբռնմանը: Ի՞նչ է նշանակում ապամտերմանալու ցանկություն: Դա ինձ համար ուղղակի աբսուրդ է:
Այո, նման բան կարող է պատահել և պատահում է մեր ամբողջ կյանքի ընթացում:
Բայց արդյո՞ք դա տեղի է ունենում մեր ցանկությամբ...
Հ.Գ. Չվերցնե՞մ էս Այվիի հետ ապամտերմանամ: Ավատարը հեչ դուրս չի գալիս: Էն հին մուկիկն եմ ուզու՜՜՜մ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Tiger29 (23.11.2018)
Ֆոտոնի հետ եմ ուզում ապածանոթանալ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Adam (23.11.2018)
Սամ ջան, էն հին մուկիկից հետո երկու ուրիշ ավատար եմ ունեցել՝ երկար փեշով աչոն՝ ամպերի մեջ կանգնած, մյուսն էլ՝ բաղեղի ճյուղ՝ սպիտակ ֆոնին: Հիմա էդ նախորդ երեք ավատարների հետ կապ չեմ զգում, հատկապես՝ մուկիկային դարաշրջանս վաղուց անցել-գնացել է: Նենց որ մի ձև պիտի դիմանաս. ապամտերմացմանը դեմ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ