User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Մենք մեր կես տարիքին

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենք մեր կես տարիքին

    Այս թեմայում յուրաքանչյուրս պատմում ենք, թե մեր հիմիկվա կես տարիքին (օրինակ, եթե մեկը հիմա երեսուն տարեկան է, կես տարիքը կլինի տասնհինգը) մենք ով էինք, ինչպիսին էինք, ինչով էինք զբաղվում: Հատուկ դեսից-դենիցում եմ բացում, որ մի քիչ թեթևի մեջ լինի:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.02.2017), boooooooom (07.06.2014), Cassiopeia (08.06.2014), Chuk (06.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), ivy (07.06.2014), John (07.06.2014), Ripsim (06.06.2014), Sambitbaba (22.02.2017), Smokie (07.06.2014), Այբ (07.06.2014), Արէա (07.06.2014), Դատարկություն (07.06.2014), մարդագայլուկ (06.06.2014), Նիկեա (12.06.2014), Շինարար (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  3. #2
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ էի ես անում 10 տարեկանում: Նախ ասեմ, որ ահագին դեպրեսված երեխա էի: Դպրոցում լիքը նեղում էին, դրա համար դպրոց մի կերպ էի գնում: Պապայիս հետ գերմաներեն էի սովորում, ու երբ դպրոցում իմացան, մի որոշ ժամանակ ինձ ֆաշիստ էին ասում: Ընդանհրապես ասում էին, որ ես երևի ինչ-որ որդեգրված երեխա եմ: Մամայիս հետ անընդհատ կոնֆլիկտների մեջ էի, որովհետև մտածում էր, որ քիթս տնկել եմ ու ոչ մեկի հետ չեմ ուզում շփվել/չեմ ուզում շրջապատին ինտեգրվել:
    Մեկ-մեկ ինչ-որ բաներ էի գրում, ինչ-որ աշխարհներ էի ստեղծում ու դրանց մեջ խորանում, ահավոր շատ էի կարդում, նկարում, գրական կերպարների սիրահարվում ու երազում: Մեկ էլ ինչ-որ անանուն մարդանց նամակներ էի գրում ու էդ նամակները ոնց որ մինչև հիմա էլ ինչ-որ տեղ գցած են:

    Չգիտեմ էլ` հիմա կարոտում եմ էդ տարիքը, թե չէ:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), Smokie (07.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արէա (07.06.2014), Դատարկություն (06.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նարե91 (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Շինարար (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կլինի՞, որ ուղիղ երկու կես չանեմ տարիքս, այլ դրանից մի քանի տարի էլ հետ գնամ ու նաև մի տարի կամ երկու՝ նույնիսկ առաջ: Ուրեմն սկսած 5-րդ դասարանից նկարչական դպրոց էի գնում, ու չորս տարվա դասընթացն ավարտեցի երևի մի ութ տարում, որովհետև մի տարի գնում էի, հետո փոշմանում, հետո հետ փոշմանում, համենայն դեպս հանրակրթական դպրոցն ավարտել էի, բայց մի տարի էլ գնացի նկարչականի չորրոդ դասարան, նոր ատեստատս ստացա Այսինքն նկարչական դպրոցի ինչ-որ տեղ կեսերում լինում եմ իմ կես տարիքին:

    Ոչ առանց մերոնց ազդեցության ես ինձ ներշնչել էի, որ նկարչական տաղանդ ունեմ, ու այլ ճանապարհ ինձ չի սպասում, քան նկարիչ դառնալ: Ու ինձ թվում էր, թե ես շատ եմ սիրում նկարել, բայց իրականում երևի ընդհակառակը ատում էի: Չնայած ակումբում էլ մի անգամ պատմել եմ, թե շատ էի սիրում, դե երևի իրոք ինձ շատ էի ներշնչել, հիմա էլ չգիտեմ հաստատ՝ էն վա՞ղտ եմ ճիշտը պատմել, թե՞ հիմա: Իմ բնատուր պատասխանատվության զգացումի շնորհիվ հասել էի նրան, որ իրոք կարողանում էի նկարել էնքան լավ, որ երբ հերթական անգամ նկարչական դպրոցը թողեցի, նկարչականի տնօրենն ասել էր ծնողներիս, որ դպրոցի երեք լավագույն նկարողներից եմ, ու եթե մեկը մի օր նկարիչ ա դառնալու, դա ես եմ լինելու: Իսկ ես իրոք էդպիսի տաղանդ չունեմ, շատերը կան, որ մատիտը կվերցնեն ու էնքան սիրուն էնքան բնական մարդիկ կնկարեն, կենդանիներ, պատկերներ՝ էսպես ինքնաբուխ, իսկ ինձ մոտ ամեն բան մենակ աշխատանքով էր ստացվում, տանը պաստելներ ու թղթեր էի գտել, էնքան նկարել էի, էնքան աշխատել, որ հա, հնարովի չէ, բայց իրոք շատ բնական նատյուրմորտներ էի ստանում, որ խնձորը նկարից վերցնես ու կծես Ու նաև դիմանկարներ, ճեպանկարներ, բնանկարներ, բայց ինձնից ոչինչ, պարտադիր պետք ա բնորդ կամ տեսարան լիներ, նայեի ու պատճենեի բնականից՝ թղթի վրա: Բայց էդ ամենը նյարդային համակարգիս ամբողջ լարումի շնորհիվ, էնքան էի լարվում նկարելիս, էնպես էի նյարդայնանում, որ նյարդերիս ամեն թելիկը զգում էի, ոնց որ ալյումինի լարերի խուրձը պտտես, պտտես էնքան, որ ուր որ ա կտրվելու ա: Լավ էր՝ հետո ինստիտուտ ընդունվեցի ու էլ երբեք ոչինչ չեմ նկարել ու մտքովս էլ չի անցնում:

    Հ. Գ. Մի բան էլ հիշեցի, հետգրության կարգով ավելացնեմ: Ուրեմն բնորդներս դե հիմնականում նույն մարդիկ էին` մամաս, պապաս, ախպերս ու տատս, ու իրոք շատ էի կատարելագործվել իրանց նկարելում, դա բնականաբար տատիս հեեեչ դուր չէր գալիս. ինքը գտնում էր, որ բնականից ավելի ծեր եմ նկարում իրան
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 07.06.2014, 00:29:

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.02.2017), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), John (07.06.2014), Morg (07.06.2014), Mr. Annoying (04.04.2018), Smokie (07.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Դատարկություն (07.06.2014), մարդագայլուկ (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  7. #4
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կես տարիքին ես 6-րդ կամ 7-րդ դասարան էի: Ես լավ էի սովորում, չնայած դասարանցիների մեծ մասը ծիծաղում էին վրաս, բայց ինձ թվում էր, թե ամեն ինչի լուծումը սովորելու մեջ պետք ա լինի ու ավելի լավ էի սովորում, որից իրանք ավելի շատ էին ծիծաղում: Մաթեմատիկայից լավ էի, բարդ խնդիրներ էի լուծում, որ հիմա դժվար կարողանամ: Տանը մերոնք կռվում էին, պապան խմում էր, մի քանի դրվագ մինչև հիմա էնքան թարմ ա մնացել, ուղղակի չեմ հիշում դա 6-7-րդ դասարանի ա, թե ավելի հին: Ես էլ էդ ամեն ինչի պատճառով քաշվում էի մի անկյուն տխրում էի կամ լացում, կամ էլ ուզում էի մոռանամ ամեն ինչ: Ինձ թվում ա, տանը ինձ նորմայից ավելի չէին հասկանում, ամեն ինչի հետ էլ մեծ եղբայրս ու քույրս չէին թողում մեծանամ: Բակում ինձնից շատ փոքրերի հետ էի խաղում ու ինձ լիդեր էի զգում: Ես լիքը հավես խաղեր էի կարողանում հորինեմ, որ գրավում էր բոլորին, նույնիսկ կողքի թաղերից էին գալիս իմ հետ խաղան: Հետո, բայց իրանք բոլորը մեծացան գնացին ու ես մենակ մնացի, արդեն ես սկսեցի իրանցից խուսափել: Մեր տանիքն էլ էդ ժամանակ ջուր էր տանում, անձրևների սեզոնին ջուրը անընդհատ տուն էր լցվում, ես էլ անընդհատ վախենում էի, որ անձրև չսկսի: Շներից էի վախենում, անծանոթներից, մեր առաջին հարկի տարիքով հարևանից, կողքի թաղի լավ տղեքից: Ինչ-որ բաներ էի գրում, օրագրեր էի պահում, որ մինչև հիմա էն վերևի դարակում սիրուն փաթաթած պահած են, ինչ-որ բաներ եմ թողել, որ մեծանամ դառնամ էս տարիքին ու կարդամ:

  8. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.06.2014), CactuSoul (07.06.2014), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), erexa (12.06.2014), GriFFin (07.06.2014), John (07.06.2014), laro (22.02.2017), Nihil (07.06.2014), Smokie (07.06.2014), Srtik (10.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Գալաթեա (07.06.2014), մարդագայլուկ (07.06.2014), Մուշու (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Շինարար (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014), Վոլտերա (23.01.2015)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախ, էս ինչ լավ թեմա է, հիմա պատմեմ:

    Քանի որ մի քանի օրից 34 եմ դառնում, հետ գնանք դեպի 17:

    97 թվական, ամառ: Սեսիաս բարով-խերով ավարտել ու պաշտոնապես տեղափոխվել եմ երկրորդ կուրս: Քիչ-քիչ սկսում եմ ինձ լավ զգալ էս աշխարհում՝ դպրոցական ախմախ տարիներից հետո: Ընկերներ, նոր շրջապատ, հավես մասնագիտություն (ասել է թե՝ հոգեբան): Բայց դեռ համոզված եմ, որ դեպրեսված լինելը կամ առնվազն էդպիսին երևալը ամենաճիշտ բանն է: Փորձում եմ տառապել, լավ չի ստացվում:

    Էդ ամառ կյանքումս առաջին անգամ պիտի մենակ արձակուրդ գնայի: Ինձ թույլ էին տվել քսանմեկ օր առանց ծնողների ապրել Դիլիջանում՝ ուսանողական ճամբարում: Էդ ինչ ամառ էր...
    Ես, ինչպես դեռահաս աղջիկներից շատերը, մի քիչ սիրահարված էի էդ ժամանակ: Բարձր կուրսերի տղա էր: Սկի չէի էլ ճանաչում: Տեսել, հավանել էի Հետո բախտ վիճակվեց ավելի մոտիկից ճանաչելու, ինքս ինձնից հիասթափվեցի: Վերջերս էլ ֆեյսբուքում ծանոթներից մեկի մոտ պատահաբար տեսա նրա նկարը (անուն ազգանունից ճանաչեցի), լեղաչաք եղա: Նա մի քյառթ դև էր՝ տեսքից պապուս տարիքի:
    Հա, ինչ էի պատմում: Ուրեմն էդ ամառ գնացի Դիլիջան մեն-մենակ: Ու հետս մեր կուրսի «քոքված» աղջիկներից կային: Նրանք ինձ քսանմեկ օր կյանքի դասեր էին տալիս: Տղա-աղջիկ հարաբերություններից պատմում ու ասում, որ ես երեխա եմ: Իբր թե իրենք էլ մորքուր էին: Թիթիզ լակոտներ: Մի երկու անգամ տղա էին պաչել, էլ ոնց կլիներ:
    Էնպես եղավ, որ էդ ճամբարում հայտնվեց նաև իմ «տեսած-հավանած-հետո դև դարձած» սիրեցյալի մոտ ընկերը: Ու մենք լավ մտերմացանք էդ քսանմեկ օրում: Դե իմ միակ նպատակն էր իրենից ընկերոջ մասին տեղեկություններ քաղել: Բայց դե ինչ եղավ դրա վերջը... Հեչ լավ բան չեղավ, ես դևիս մոռացա ու սիրահարվեցի էդ ընկերոջը: Ախ, ջահել օրեր: Էդ տղան հետո իհարկե կյանքս կերավ ահագին երկար ժամանակ: Մեկ հայտնվում էր, մեկ կորում. տենց էլ չէր կողմնորոշվում «մենակ ընկերներ», թե «ավել»: Վերջը նա մի օր կողմնորոշվեց, որ «ավել»: Բայց դե առը քեզ ցախավել, ես արդեն ուրիշին էի սիրահարված:
    Բայց դրա մասին կպատմեմ երկու տարի հետո, երբ դառնամ 36, ու հետ կդառնանք կանֆետկա 18-ին
    Չնայած, դա հեչ հրապարակավ պատմելու բան չի:

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.06.2014), CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), impression (07.06.2014), John (07.06.2014), Sambitbaba (22.02.2017), Smokie (07.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Ձայնալար (07.06.2014), մարդագայլուկ (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նարե91 (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա չե՞ք ասում՝ էս թեման բացել ես, ու՞ր ես թռնում Հա, ես մի ժամ դրած իմ կես տարիքն էի հաշվում, վերջը ոնց որ ընդհանուր հայտարարի եկա. տասներեք տարեկանիս երկրորդ կեսը: Ինչու՞ էի էդքան դժվարանում հաշվել: Շատ պարզ հիշում եմ. էդ ժամանակ ֆրանսերեն սովորելուս առաջին (անհաջող) փորձն էի արել, դպրոցում դասատուի մոտ շատ էժանով պարապում էի: Ասում էի՝ j'ai quatorze ans (ասել կուզի՝ ես տասնչորս տարեկան եմ), բայց դե նոր ջոկեցի, որ էդքան չկայի, ուղղակի էն ժամանակներում սիրում էինք մեր տարիքները դեպի վերև կլորացնել, որ մեծ երևանք: Էդ հիմա ա, որ մինչև ծննդյանդ նախորդ օրը փոքր թիվն ես ասում:

    Հա, ուրեմն շատ հետաքրքիր տարի էր: Ընդհանրապես, որ հետ եմ նայում իմ կյանքին, մի տեսակ սաղ շրջանները ոնց որ իրար լղոզված լինեն, հազիվ եմ հիշում, թե պատանեկությանս կոնկրետ դեպքը քանի տարեկանում ա եղել կամ ուսանողական էսինչ բանը որ կուրսում էր: Բայց հենց էդ տարին՝ տասներեք տարեկանիս երկրորդ կեսը, դեռ առաջին կեսի վերջն էլ հետը շատ լավ եմ հիշում: Պատճառը մի շարք առանցքային դեպքեր էին: Մեկն էն էր, որ էդ տարի տատիկիս հետ երկու ամսով գնացի Փարիզ: Չեխիայից Հայաստան վերադառնալուց հետո առաջին անգամն էր, որ երկրից դուրս էի գալիս: Չնայած բավական ձանձրալի էր ինձ համար (մի երեք-չորս իսկապես հաճելի պահեր եմ հիշում), բայց կարծում եմ՝ կարևոր փորձություն էր ինձ համար: Նախ երաժշտական առումով: Էդ տարի հենց Փարիզում գտնվելու շնորհիվ լիքը նոր կատարողների հայտնաբերեցի: Հեռուստացույցով դիտելով Coldplay-ն ու K's Choice-ն էին: Բայց նաև Եվրոպայում գտնվելով՝ լիքը արդեն սիրելի կատարողների դիսկեր ձեռք բերեցի. Ջոան Բաեզ, Սառա ՄաքԼաքլան, Corrs խումբը ու ամենակարևորը՝ Թորի Էյմոս: Հա, Թորիին մինչև էդ էլ գիտեի, իր վերջին երկու ալբոմներն ունեի, բայց կարևոր առաջին երեքը չունեի, ու հենց էդ ընթացքում ձեռք բերեցի: Տատս ձեռս գժվում էր. սաղ փողերս դիսկերի վրա էի ծախսում: Ոնց համոզում էր, ոչ մի թիթիզ շոր չէր կարողանում առնել ինձ համար: Էն ժամանակ էլ ես ընդհանրապես կանացի ոչ մի բան չունեի. կայն շալվարներ էի հագնում լմփոշ վերնաշապիկներով, բանդանաներ էի կապում: Տենց, որ տատս շատ համոզեց շոր առնել, մի հատ էլ լմփոշ վերնաշապիկ առա

    Ու մենակ Փարիզը չէր... Էդ ժամանակ ես ութերորդ դասարան էի: Ինձ էդ տարի դասղեկս մի լավ կոտրեց: Սաղ քննությունները գերազանցությամբ էի հանձնել, բայց ծնողական ժողովին կանգնեց, ասեց, թե՝ զիջել են ինձ, իսկ այ ի տարբերություն ինձ, Գայանեն սաղ փայլուն ա հանձնել: Դե նախ դասղեկս տուֆտում էր (ինքը ինձ հեչ չէր սիրում, ես նենց ապստամբ տիպ էի), որովհետև մամաս հատ-հատ գնաց սաղ դասատուների մոտ ու պահանջեց գնահատականներս իջեցնել, եթե զիջել են: Բայց հետո էլ կյանքիս մեջ առաջին անգամ հասկացա, թե ինչքան վատ բան ա դպրոցականներին իրար հետ համեմատելը ու ավելորդ մրցակցություն ստեղծելը: Մեկ էլ հենց էդ տարի էր, որ վերջապես երբ հարցնում էին, թե որոնք են քո սիրած առարկաները, պատասխան ունենում էի. ֆիզիկա, կենսաբ ու մաթեմ (գրողուսևցավ, հիմա դրանցից ոչ մեկի հետ կապ չունեմ):

    Մեկ էլ էդ տարվա ամառն եմ հիշում: Դեռահասային տարիքում սիրում ենք, չէ՞, ամեն ինչ սևուսպիտակ տեսնել, տարբեր բաներ ըստ լավագույնների դասակարգել: Ուրեմն համաձայն իմ սանդղակի, դա իմ կյանքի ամենալավ ամառն էր: Հաջորդ երկու ամառները տխուր էին, իսկ դրանից հետո արդեն մեծացել էի, ու լավագույնի պատկերացումը կորել էր: Դրա համար էդ ամառը մնաց իմ կյանքի լավագույնը: Ու տարօրինակ կերպով Երևանից դուրս չեմ եկել էդ ամառ: Ընկերուհուս հետ թափառում էինք Երևանով մեկ, նստում էինք օղակաձևի սև շատրվանների մոտ ու միմյանց օրագրերը բարձրաձայն կարդում, գնում էինք ռադիոներ, պատերին խզբզում, իրար հետ սերիալներ էինք գրում, կռիվ էինք անում Ալանիսն ա լավը, թե Շերիլ Քրոուն, ռոք համերգներ ու ռոք դիսկոտեկներ էինք գնում, զանգում էինք ռադիոներ ու դիջեյների ներվերը ուտում, մրցանակներ շահում, սիրահարվում էինք (ընդ որում՝ մի պահ նույնիսկ նույն մարդուն, որը վերջը գեյ դուրս էկավ): Մի խոսքով, գժանոց օրեր էին: Հա, համ էլ էդ ռոք դիսկոներից մեկի ժամանակ ծանոթացա իմ ընկերուհիներ Էլոյանչիկի ու Նոնայի հետ, որոնք երևի իմ կյանքի ամենա-ամենահին ընկերներն են: Ճիշտ ա՝ անգամ երբ Հայաստանում եմ, տարին մի երկու անգամ հազիվ ենք հանդիպում, բայց դե երաժշտական թեմաներով հավեսով խորանալը մենակ իրանց հետ ա ստացվում:



    Աաա՜, էսքանը գրեցի ու նորից հաշվեցի. ֆրանսերեն սովորելիս իսկապես տասնչորսս արդեն լրացել էր, ութի քննություններն էլ դրանից հետո էին Իսկ այ ամառը հաստատ 2000 թվին էր, երբ ես տասներեքուկես տարեկան էի: Դե լավ, մեկ էլ չջնջեմ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.06.2014, 20:05:

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.06.2014), CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), John (07.06.2014), Smokie (07.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Դատարկություն (07.06.2014), մարդագայլուկ (07.06.2014), Մուշու (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նարե91 (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  13. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,725
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հմմմմմ, տասնյոթ տարեկան… էխ էխ էխ, ես նույնքան երջանիկ էի, որքան տասը տարի բանտում նստածն իրեն երջանիկ կզգար կրկին ազատության մեջ հայտնվելով: դե հա, համարյա նույն բանն էր, մի տասը տարի էլ ես էի «նստել» դպրոցում: իսկ տասնյոթում արդեն ուսանողուհի էի՝ իմ ուժերով ընդունված, աշխարհին ապացուցած, որ ես դա կարող էի անել ու արել եմ: ուսանող էի դարձել, մի հարուստ տղա կար՝ ինձ էր սիրահարվել, որտև ես իրեն օգնում էի դասերն անել: ու քանի որ դա բավականին վատ ժամանակահատված էր, շատ աղքատ էինք գրեթե բոլորս, իմ էս երկրպագուն իսկական փրկություն էր իմ ու մյուս երկու մոտ ընկերուհիներիս համար, որտև էդ տղայի շնորհիվ մենք ամեն օր սրճարաններ ու դիսկոտեկ էինք գնում՝ «Զիլյոնին», եթե կա մարդ, ով կհիշի՝ դա ինչ ա:

    տասնյոթում կատարվեց ևս մի բան, ինչի շնորհիվ ես դարձա շատ ինքնուրույն ու բավականին ինքնավստահ՝ սկսեցի որոշակի գումար վաստակել: սկզբում դա բավականացնում էր միայն իմ ծախսերը հոգալուն, հետո, կամաց-կամաց, սկսեցի նաև «տուն պահել»:

    էդ տարին նաև նշանավորվեց նրանով, որ ես սկսեցի օգտվել տարբեր գրադարաններից, այսինքն սխալ եմ ասում, ոչ թե սկսեցի օգտվել, այլ դարձա մի քանի գրադարանի մոլի բաժանորդն ու անխոնջ հաճախորդը, որտև գլուխս մտցրել էի, որ ես պետք ա շատ խելացի լինեմ, քանի որ մեր ցեղում տենց ա ընդունված, ու նաև որոշել էի, որ խելացի դառնում են գիրք կարդալով, դրա համար, քանի որ երկրորդ հերթ էին դասերս համալսարանում, առավոտյան գնում էի Ազգային գրադարանի օտար լեզուների ընթերցասրահը /չափազանց շռայլ մի բառ էն երկուսուկես քառակուսի մետրանոց փոշոտ սենյակի համար, որտեղ նստած կարդում էի/, կարդում էի Շեքսպիրից սկսած մինչև պակաս պաթետիկ հեղինակների գործեր, հետո դասի գնալու ճանապարհս երկարացնում էի, մտնում Իսահակյանի գրադարան ու նախորդ օրը վերցրած գիրքը փոխարինում մեկ ուրիշի հետ: շաբաթը մի անգամ գնում էի Ամերիկյան համալսարանի գրադարանն ու ժամերով հիանում էնտեղի գրքերով, դրանց ֆակտուրայով ու դիզայնով, կարդում ժամանակակից հեղինակների, ու ինձ շատ երջանիկ էի զգում

    ևս մի փաստ էդ տարիքից, որով հպարտանում եմ, անկեղծ ասած. էդ տարի ոչ մի դասից չեմ փախել, իսկ դասերից բացակայել եմ ընդամենը մի օր՝ հիվանդ էի:

    եզրափակելով հուշերս մի բան կարող եմ ասել՝ շատ զանուդա լակոտ եմ էղել, ինչ խոսք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.06.2014), CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), John (07.06.2014), Smokie (10.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  15. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ոչ մեկդ էդ տարիքում ճտեր չե՞ք պահել քուչում, որոնք հետո կմեծանային ու թուխս կնստեին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (12.06.2014)

  17. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ոչ մեկդ էդ տարիքում ճտեր չե՞ք պահել քուչում, որոնք հետո կմեծանային ու թուխս կնստեին:
    ո՞նց չէ… պահել ենք… ո՞վ չի պահել…

  18. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ոչ մեկդ էդ տարիքում ճտեր չե՞ք պահել քուչում, որոնք հետո կմեծանային ու թուխս կնստեին:
    Պապս հավեր ուներ, գնում էինք հավաբուն, նայում էինք՝ ձու չեն ածել, ձվածեղ անենք, ուտենք: Էն էլ դու մի ասա պապս մեզնից շուստրի էր: Ինքն ավելի շուտ հավաքում էր էդ ձվերը, բախչայից էլ իմ հալալ քրտինքով աճացրած սոխերը պռճոկում, տանում էր տուն, կնիկը սոխով ձվածեղ էր անում, մենակ-մենակ ուտում էր:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (22.02.2017), Նիկեա (12.06.2014), Շինարար (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  20. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պապս հավեր ուներ, գնում էինք հավաբուն, նայում էինք՝ ձու չեն ածել, ձվածեղ անենք, ուտենք: Էն էլ դու մի ասա պապս մեզնից շուստրի էր: Ինքն ավելի շուտ հավաքում էր էդ ձվերը, բախչայից էլ իմ հալալ քրտինքով աճացրած սոխերը պռճոկում, տանում էր տուն, կնիկը սոխով ձվածեղ էր անում, մենակ-մենակ ուտում էր:
    Իմ պապս էլ բախչում այ իմ հենց էդ տարիքում վարունգ էր աճեցնում: Ինքը իմ ճանաչած աշխարհի ամենաբարի, ամենաամենա մարդն էր, բայց ահավոր նեղվում էր, որ էդ վարունգները, որ ինքը տենց խնամքով, հոգածությամբ աճեցնում էր, մենք թաքուն քաղում էինք ու ուտում՝ աման, էլի ցեր համար ա, փայց աճի նոր Ինչքան վատն էինք, ոնց էինք ջղայնացնում անկապ տեղը էդ մարդուն:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Նիկեա (12.06.2014)

  22. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ պապս էլ բախչում այ իմ հենց էդ տարիքում վարունգ էր աճեցնում: Ինքը իմ ճանաչած աշխարհի ամենաբարի, ամենաամենա մարդն էր, բայց ահավոր նեղվում էր, որ էդ վարունգները, որ ինքը տենց խնամքով, հոգածությամբ աճեցնում էր, մենք թաքուն քաղում էինք ու ուտում՝ աման, էլի ցեր համար ա, փայց աճի նոր Ինչքան վատն էինք, ոնց էինք ջղայնացնում անկապ տեղը էդ մարդուն:
    Հա, մենք տենց ցոգոլն էինք պռճոկում Ընդ որում, դեռ ցոգոլ էլ չէր է, ծաղիկից պտուղ անցման շրջանն էր, պստիկ բաներ էին: Պապուցս թաքուն պոկում էինք: Վայ եթե տեսներ, շանսատակ կաներ: Մեկ-մեկ կնիկը թաքուն հետևում էր, պապուս խաբար էր տալիս: Մեկ-մեկ էլ ճյուղերն էլ հետն էինք ջարդում, հետո էլ զարմանում էինք, թե պապս ոնց գլխի ընկավ, որ այդտեղով անցել էինք մենք

  23. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    1996թիվն էր, արդեն ընդունվել էի Բժշկական։ Հըլը որ համարում էի լավ համալսարան, հըլը փորձում էի լավ սովորել, դպրոցական բազայի ու մաթեմի հանդեպ սիրո հաշվին դասերին ինձ լավ էի դրսևորում, կուրսում անունս դրել էին Մոզգ (դասախոսներ կան, անունս չէին հիշում, հենց Մոզգ էլ դիմում էին (մինչև հիմա))։ Հիշում եմ, որ մաթեմի լեկցիաների ժամանակ դասախոսի սխալները որ ցույց էի տալիս, իսկ կողքից հուշում էին, որ տենց բան չի կարելի ։))))

    Հըլը որ վատ տարիներին էին, հիշում եմ առավոտվա ուսանողականները, որ ձի դարձած հասնում էինք Երևան, դասերից հետո էլ վազում, որ հասցնեի նախավերջի ավտոբուսով հետ գնայի, որ մի ժամ էլ չսպասեմ վերջինին։ Ախպերս դեռ չէր ընդունվել, կենսաբանության փոխարեն ստիպված սկսել էր ֆիզիկա պարապել։ Աշնանը ինքն էլ ընդունվեց, բայց վճարովի, ու քանի որ վճարելու հնարավորություն չունեինք, պապան ամբողջ տարին աշխատում էր ատոմակայանում, դա էլ տարվա վերջ հավաքված փողը փոխանցում էր ինստիտուտին։ Մաման դասատու էր, բայց արդեն դպրոցից դուրս էր եկել, մի հատ կոմպյուտերանոց էինք բացել, կարելի ա ասել տունը դա էր պահում (2 տարի հետո Քոչի գալու հետ հարկայինի պետը փոխվեց, նենց պահանջներ դրեց, որ դա փակեցինք)։

    Ես չգիտեմ խի ինձ համարում էի կուրսի ամենափոքրը, թեև մի քանի հոգի էլ կային մեր կուրսից (դե գեղից եկած, ամաչկոտ երեխա էի ու էդ պատճառով շատ քաշված էի ինձ պահում ու ամաչկոտ։
    Առանձնապես չեմ կարոտում էդ տարիները։ Շատ քաշված էի, նաև վատ ֆինանսականի պատճառով։

    Հիշեցի , որ մի քանի ամիս նաև մնացել եմ մորաքրոջս տանը, Բանգլադեշ։

    Էդ օրերի լավ պահերից էին էն, որ ուսանողականով հետ գալուց շատ իրար գլխի լցված չէինք լինում, ու կարում էի անեկդոտներ պատմել։ Օր էր լինում ամբողջ ճամփին պատմում էի

    Հա, նախորդ տարի, մինչև ինստիտուտ ընդունվելը ես արդեն տարված էի կոմպերով, ու հասցրել էի ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադայում 2րդ կարգի դիպլոմ ստանալ, դրա համար ինստիտուտում արդեն շեղվում էի էդ ուղղությամբ (ծրագրավորում, որևի օպերացիոն համակարգ չէի տեսել)։

    Էդ ամիսներին, որ մնում էի մորաքրոջս տանը, ֆիզիկայի ամբիոնում ստացան առաջին պենտիումը։
    Մի դասախոս կար, որը ամբողջ օրը բզբզում էր, ու հենց տեսնում էր կողքը մարդ կար, սկսում էր նաև բացատրել։ Ես էլ, որ արդեն ուսանողականից ուշանալու խնդիր չունեի, դասերից հետո գնում նստում էի կողքն ու սովորում։ Որոշ ժամանակ անց ինձ արդեն վստահում էին օգտվել իրանց համակարգչից

    Մի դեպք էլ հիշեցի (լավ թեմայա)։ Հայոց լեզվի դասերը չէի սիրում, զարմանում էի, որ տաս տարի դպրոցում սովորելուց հետո մի հատ էլ պտի ինստիտուտում սովորենք։ Ի դեպ, էդ ժամանակ էլ բացահայտեցի, որ մարդը կարող ա ընդունվի բժշկական, բայց ռուսերեն կարդալ չիմանա։ Հայոց լեզվի դասին զգուշացրեցին, որ հաջորդ դասին փոխադրություն ենք գրելու հենց Հայոզ լեզվի մասին։ Ես իհարկե չէի պարտաստվել, որտև տենց դեպքերում համոզում էինք, ջրում էինք, անցում էր։ Դասախոսն էլ հենց ամբիոնի վարիչն էր։
    Էդ օրը ջրել չստացվեց, ստիպեց որ գրենք, ես էլ սկսեցի, գրել թե ինչքան են հայերը գերագնահատում իրանց լեզուն։ Թողնես գլուխ գովան ասենք Շեքսպիրի թարգմանություններով, ոնց որ թե իրանց թարգմանությունը բնօրինակից լավն ա։ Կարճ ասած, ջղայնացած, մենակ վատ բաներ էի գրել։ Պարզվավ լիքը անկապ սխալներ եմ արել (պրիմիտիվ տառասխալներ)։ Հաջորդ դասին դասախոսը տակը մակագրել էր, «դու չես սիրում լեզուդ, որտև չես ճանաչում», էս կարգի մի բան։ Հետո իմացա որ ուրիշ խմբերի մոտ կարդացել էին, թե տեսեք, սենց մարդիկ էլ կան (անունս չէին տվել) ։)))

    Ասեցի, վերջ, ես սրա ստուգարքը չեմ ստանա, էն էլ ես համեստ ու ամաչկոտ երեխու իմ ամպլուայի հաշվին ահագին դասախոսների սիմպատիան բռնում էի, էս էլ դրանցից էր, հանգիստ դրեց։
    Ռուսերենի դասախոսս էլ աղջիկներին էր համոզում, թե սենց տղուն ձեռներիցդ բաց չթողնեք

    Ֆիզիկայի դասախոսի աչքն էլ էի մտել, նենց որ մի անգամ դասի ժամանակ որոշեց, որ խմբի լավ սովորող աղջիկներից մեկը (հիմա ինստիտուտում ամբիոնի վարիչ ա) պտի դասը վրա, իսկ ես ու դասախոսը իրան գնահատենք
    Էդ դասախոսը հաջորդ տարի գնալու էր Հայաստանից, դրա համար բռնեց մատյանի մեջ լիքը 5-եր շարեց, «որ հաջորդ դասախոսը իմանա, թե դու ինչ ուսանող ես»։ Սենց բաներն իսկականից շատ խնդալու էին ։D

    Վայ ապրես դու, Բյուր, ահագին լավ բաներ էլ հիշեցի ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  24. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), GriFFin (07.06.2014), impression (07.06.2014), John (07.06.2014), Mr. Annoying (04.04.2018), Smokie (10.06.2014), Srtik (10.06.2014), Արևհատիկ (07.06.2014), մարդագայլուկ (07.06.2014), Մուշու (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նարե91 (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Շինարար (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  25. #14
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես 11 տարեկան էի , լինելով մարդկանցից վտանգ սպասող , մարդկանց մեջ միայն շահամոլություն տեսնող ( ինձ բակի երեխաները կանչում էին դուրս որովհոտև ես խաղալիքներ ունեի , և ավելի դաժան էր այն , որ կանչում էին և ինձ չէին թողում խաղալ) երեխաս ավարտել էի տարական դպրոցս և ստիպված գնացել էի միջնակարգ դպրոց: Ես այդ տարին ինչպես նաև հետագա 4-5 տարիները չեմ սիրում : Դասարանում և դպրոցում ինձ զգում էի օտար, բալարը ընկերներ ունեին, շփվում էին իսկ ես միայնակ էի: Դպրոցը չէի սիրում, միակ բանը ինչի համար գնում էի դասի (սիրով) մաթեմատիկան էր և մաթեմատիկայի ուսուցչուհիս, շատ կիրթ, խելացի, բարի կին է(ցավոք սրտի ընդամենը մեկ տարի ունեցա բախտ նրանից գիտելիքներ ստանալ ) : Տանը ինչպես միշտ խնդիրներ կաին, ամեն ինչ վատ էր, բայց ես շարունակում էի սպասել և երազել պայծառ ապագայի մասին: Այդ տարվա միակ հրաշքը փոքր քույրս էր (հորեղբորս աղջիկը) : Ես դեռ մանկուց պաշտում էի փոքր երեխաներին, (նրանք անմեղ են, ոչ մի վնաս չեն տալիս, քեզանից շահ չունեն, սիրել են կարողանում, կյանքը նրանց մոտ պայծառ է ) : Հիշում եմ ամենա ուրախ օրերից մեկը առաջի անգամ քրոջս տեսնելու օրն էր, 11 տարեկան ամեն ինչից նեղված երեխան շողում էր երջանկությունից : Այս պահին հիշել կարողանում եմ միայն այսքանը :

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), GriFFin (07.06.2014), Smokie (10.06.2014), Զաքար (07.06.2014), Նարե91 (07.06.2014), Նիկեա (12.06.2014)

  27. #15
    Մշտական անդամ melancholia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2011
    Հասցե
    հոգի
    Գրառումներ
    214
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, հենց երեկ գիշեր, չգիտես ինչու նույն թեմայով զրույց սկսեցինք: Փորձեցի մի պահ հետ գնալ 15 տարի առաջ, հայտնվել նույն հոգևիճակում, զգալ այն ամենը ինչ այդքան կարևոր էր ինձ համար, ու այն հոգեբանությամբ տեսնել ներկայիս օր: Գիտեք? ներկայիս կյանքում շատ վիճակներ այն ժամ աբսուրդ կթվային: Այնքան նուրբ էի, այնքան քնքույշ ու թույլ:Երևի միակ տարբերություրը ներկայիս ԵՍ ի հետ խոցելիության աստիճանն է: Հիմնական գաղափարները, որոնցով առաջնորդվել եմ, ներկայիս էլ ամրացաց են հոգուս: Մի օրագիր ունեի, դեռ 12 տարեկանում:Երեկ կարդացի, ու զարմացա: եթե կարելի է, մեջբերեմ մի պոքր հատված Ասում են , կյանքում դժվար է սաստիկ
    Առանց ջանքերի հասնել ուզածիդ:
    Դե ինչ, պատրաստ եմ իմ ամբողջ ուժով
    Սլանալ առաջ, առանց դադարի:
    Եթե պետք է, կդառնամ արծիվ,
    Կամ գուցե առյուծ ,դա չե կարևոր,
    Միայն թե հասնեմ ես իմ երազին,
    Միայն երազս իրական դարձնեմ:
    Ասում են կյանքը հարթ ուղի չունի,
    Ես չեմ էլ փորձում հարթ ուղով քայլել:
    Գերադասում եմ իմ ճամփան շինեմ,
    Որ կյանքում երբեք կախյալ չլինեմ:
    Ինձ հարկավոր չեն կյանքի վարդերը,
    Ես ինքս եմ ուզում ծաղիկներ ցանել
    Իմ ճանապարհին,բայց ոչ թե վարդեր:
    Չեմ ուզում հանկարծ փուշը ինձ ծակի,
    ու արնաքամ ճամփովս քայլեմ:
    ...............
    Ես ցանկանում եմ հասնել երազիս
    Ինչ գնով լինի, թեկուզ ուշացած,
    Ես չեմ վախենում կորցնել կրկին,
    Վախկոտներն են կորստից դողում,
    Ես վախկոտների թվին չեմ դասվում,
    Բայց չեմ էլ կարող ինձ անվախ կոչել:
    Ախ, գիտեմ, այո, էլ մի հիշեցնի,
    Կյանքում դժվար է մութ ճամփով քայլել:
    Հենց դրա համար, երազս գտած
    Կպահեմ բարձրում, որպես անմար ջահ:
    Կլուսավորեմ անհարթ , մութ ուղին,
    ՈՒ կառաջնորդեմ մարդկանց դեպ առաջ:
    Ես կօգնեմ նրանց իմ երազ լույսով
    Ապրել այս կյանքում մեծ հույս ու սիրով;
    Պարզ ու անկեղծ ցանբկություն է, հասել եմ ամենին ինչ ձգտել եմ, բայց նոր երազանքները ծնվում են ամեն օր, ու նույն հոգեբանությամբ փորձում եմ ի կատար ածել......շնորհակալ եմ կյանքին, որ հնարավորություն է տալիս
    Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (07.06.2014), Smokie (10.06.2014), Vardik! (07.06.2014), Զաքար (07.06.2014), Նիկեա (12.06.2014)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  2. «Մենք հայ ենք» - ՀայTV
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2010, 00:39
  3. Մենք ենք մեր հումորը
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 11.01.2010, 20:24
  4. «Մենք ենք» մրցույթ
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2008, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •