հմմմմմ, տասնյոթ տարեկան… էխ էխ էխ, ես նույնքան երջանիկ էի, որքան տասը տարի բանտում նստածն իրեն երջանիկ կզգար կրկին ազատության մեջ հայտնվելով: դե հա, համարյա նույն բանն էր, մի տասը տարի էլ ես էի «նստել» դպրոցում: իսկ տասնյոթում արդեն ուսանողուհի էի՝ իմ ուժերով ընդունված, աշխարհին ապացուցած, որ ես դա կարող էի անել ու արել եմ: ուսանող էի դարձել, մի հարուստ տղա կար՝ ինձ էր սիրահարվել, որտև ես իրեն օգնում էի դասերն անել: ու քանի որ դա բավականին վատ ժամանակահատված էր, շատ աղքատ էինք գրեթե բոլորս, իմ էս երկրպագուն իսկական փրկություն էր իմ ու մյուս երկու մոտ ընկերուհիներիս համար, որտև էդ տղայի շնորհիվ մենք ամեն օր սրճարաններ ու դիսկոտեկ էինք գնում՝ «Զիլյոնին», եթե կա մարդ, ով կհիշի՝ դա ինչ ա:
տասնյոթում կատարվեց ևս մի բան, ինչի շնորհիվ ես դարձա շատ ինքնուրույն ու բավականին ինքնավստահ՝ սկսեցի որոշակի գումար վաստակել: սկզբում դա բավականացնում էր միայն իմ ծախսերը հոգալուն, հետո, կամաց-կամաց, սկսեցի նաև «տուն պահել»:
էդ տարին նաև նշանավորվեց նրանով, որ ես սկսեցի օգտվել տարբեր գրադարաններից, այսինքն սխալ եմ ասում, ոչ թե սկսեցի օգտվել, այլ դարձա մի քանի գրադարանի մոլի բաժանորդն ու անխոնջ հաճախորդը, որտև գլուխս մտցրել էի, որ ես պետք ա շատ խելացի լինեմ, քանի որ մեր ցեղում տենց ա ընդունված, ու նաև որոշել էի, որ խելացի դառնում են գիրք կարդալով, դրա համար, քանի որ երկրորդ հերթ էին դասերս համալսարանում, առավոտյան գնում էի Ազգային գրադարանի օտար լեզուների ընթերցասրահը /չափազանց շռայլ մի բառ էն երկուսուկես քառակուսի մետրանոց փոշոտ սենյակի համար, որտեղ նստած կարդում էի/, կարդում էի Շեքսպիրից սկսած մինչև պակաս պաթետիկ հեղինակների գործեր, հետո դասի գնալու ճանապարհս երկարացնում էի, մտնում Իսահակյանի գրադարան ու նախորդ օրը վերցրած գիրքը փոխարինում մեկ ուրիշի հետ: շաբաթը մի անգամ գնում էի Ամերիկյան համալսարանի գրադարանն ու ժամերով հիանում էնտեղի գրքերով, դրանց ֆակտուրայով ու դիզայնով, կարդում ժամանակակից հեղինակների, ու ինձ շատ երջանիկ էի զգում
ևս մի փաստ էդ տարիքից, որով հպարտանում եմ, անկեղծ ասած. էդ տարի ոչ մի դասից չեմ փախել, իսկ դասերից բացակայել եմ ընդամենը մի օր՝ հիվանդ էի:
եզրափակելով հուշերս մի բան կարող եմ ասել՝ շատ զանուդա լակոտ եմ էղել, ինչ խոսք![]()





Մեջբերել
Էջանիշներ