User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Մենք մեր կես տարիքին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կես տարիքին ես 6-րդ կամ 7-րդ դասարան էի: Ես լավ էի սովորում, չնայած դասարանցիների մեծ մասը ծիծաղում էին վրաս, բայց ինձ թվում էր, թե ամեն ինչի լուծումը սովորելու մեջ պետք ա լինի ու ավելի լավ էի սովորում, որից իրանք ավելի շատ էին ծիծաղում: Մաթեմատիկայից լավ էի, բարդ խնդիրներ էի լուծում, որ հիմա դժվար կարողանամ: Տանը մերոնք կռվում էին, պապան խմում էր, մի քանի դրվագ մինչև հիմա էնքան թարմ ա մնացել, ուղղակի չեմ հիշում դա 6-7-րդ դասարանի ա, թե ավելի հին: Ես էլ էդ ամեն ինչի պատճառով քաշվում էի մի անկյուն տխրում էի կամ լացում, կամ էլ ուզում էի մոռանամ ամեն ինչ: Ինձ թվում ա, տանը ինձ նորմայից ավելի չէին հասկանում, ամեն ինչի հետ էլ մեծ եղբայրս ու քույրս չէին թողում մեծանամ: Բակում ինձնից շատ փոքրերի հետ էի խաղում ու ինձ լիդեր էի զգում: Ես լիքը հավես խաղեր էի կարողանում հորինեմ, որ գրավում էր բոլորին, նույնիսկ կողքի թաղերից էին գալիս իմ հետ խաղան: Հետո, բայց իրանք բոլորը մեծացան գնացին ու ես մենակ մնացի, արդեն ես սկսեցի իրանցից խուսափել: Մեր տանիքն էլ էդ ժամանակ ջուր էր տանում, անձրևների սեզոնին ջուրը անընդհատ տուն էր լցվում, ես էլ անընդհատ վախենում էի, որ անձրև չսկսի: Շներից էի վախենում, անծանոթներից, մեր առաջին հարկի տարիքով հարևանից, կողքի թաղի լավ տղեքից: Ինչ-որ բաներ էի գրում, օրագրեր էի պահում, որ մինչև հիմա էն վերևի դարակում սիրուն փաթաթած պահած են, ինչ-որ բաներ եմ թողել, որ մեծանամ դառնամ էս տարիքին ու կարդամ:

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.06.2014), CactuSoul (07.06.2014), Chuk (07.06.2014), enna (07.06.2014), erexa (12.06.2014), GriFFin (07.06.2014), John (07.06.2014), laro (22.02.2017), Nihil (07.06.2014), Smokie (07.06.2014), Srtik (10.06.2014), Աթեիստ (07.06.2014), Արևհատիկ (07.06.2014), Գալաթեա (07.06.2014), մարդագայլուկ (07.06.2014), Մուշու (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նիկեա (12.06.2014), Շինարար (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014), Վոլտերա (23.01.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  2. «Մենք հայ ենք» - ՀայTV
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2010, 00:39
  3. Մենք ենք մեր հումորը
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 11.01.2010, 20:24
  4. «Մենք ենք» մրցույթ
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2008, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •