User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Մենք մեր կես տարիքին

  1. #31
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կլինի՞ տարիքս չկիսեմ, ուղղակի մանկության գիրկը ընկնեմ:

    Վատ մանկություն չեմ ունեցել: Բայց որոշ վատ բաներ տպվել են ուղեղիս մեջ ու մինչև հիմա դրա մասին հիշում եմ: Չէի սիրում երաժշտական դպրոց գնալ: Աստված գիտի, թե քանի անգամ եմ ծեծ կերել էդ անտեր դպրոցի համար: Լինում էին դեպքեր, որ մերոնք «կաշառում» էին ինձ, որ խելոքությամբ դպրոց ուղարկեն: Բայց դա էլ հիմնականում չէր օգնում: Չէի սիրում, հո՞ զոռով չէր: Ատում էին, թե էդ դպրոցի շենքը, թե դասատուներին...

    Ավարտական տարին էր: Յոթը տարվա ընթացքում Աստված գիտի, թե քանի դասատուներ էի փոխել: Ինչևէ: Վերջի տարին (մասնագիտությունը) տնօրենը ինձ վերցրեց իր մոտ աշակերտ ու ասաց.
    -Գիտեմ, որ 7 տարին ստիպողաբար ես եկել: Էդ թող մի կողմ ու միայն մտածի, որ պետական քննությանը, տնօրենի աշակերտը պիտի փայլուն նվագի: Իմ աշակերտը պիտի հանձնաժողովի մոտ լավ ելույթ ունենա: Անունս գետնով չտաս, թե չէ վկայական չես ստանա:
    Էդ ժամանակ մեջս սատանան որոշեց, որ եկել է ժամանակը մերոնցից վրեժ լուծել (ստիպողաբար ինձ երաժշտական դպրոց ուղարկելու համար): Մերոնք ուզում էին նաև, որ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո էլ շարունակեի երաժշտական ուսումս: Ու մի տեսակ պրինցիպի էի ընկել: Ուզում էի իրենց հասկացնել, որ ստիպողաբար բան դուրս չի գա: Ու որոշեցի ընդհանրապես չպարապել: Դասերից էլ սկսեցի ավելի հաճախ փախչել:
    Տնօրենի դուրը դա, իհարկե, չեկավ: Տանը դարձյալ մեծ աղմուկ բարձրացավ: Բառերով չես գրի, թե մամաս ոնց էր կատաղել: Պետական քննության մնացել էր 2 ամիս, իսկ ես ոչ մի նոտա ճիշտ չէի նվագում:
    Իմանալով, որ տանը ատամները սրած ինձ են սպասում (տնօրենի հետ խոսելուց հետո), դպրոցից վախենալով, բայց միաժամանակ՝ ինձանից գոհ, մտնում եմ տուն: Մամաս միանգամից հարձակվեց, բայց պապաս, որը ինձ շատ զարմացրեց, հանգիստ ասաց.
    -Գնում ենք գործերդ դպրոցից վերցնելու: Չես ուզում, ուրեմն ոչ էլ ավարտի:

    Խոսակցությունը դրանով ավարտվեց: Բայց դպրոցից դարձյալ դուրս չեկա (չնայած ունեցա էդ հնարավորությունը): Հակառակը՝ «վրեժ» լուծելու ուրիշ մեթոդ մշակեցի: Որոշեցի, որ ես պիտի շատ լավ նվագեմ հանձնաժողովի մոտ, որ ոչ միայն տնօրենի անունը չվարկաբեկեմ, այլ նաև բոլոր ինձ քննադատողներին (հատկապես էն դաստուներին, ում մոտից փախել էի, ու ինչ ասես իմ համար հետո չէին ասել) ցույց տայի, որ ես կարող եմ լավ նվագել, եթե մտադրվեմ:

    Առանց չափազանցնելու փայլուն եմ նվագել պետական քննությանս ժամանակ:

    Դրանից հետո ծնողներս ինձ այլևս ոչ մի բանում չստիպեցին:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 07.06.2014, 22:32:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (07.06.2014), Smokie (24.02.2017), Vardik! (07.06.2014), Նարե91 (08.06.2014), Նիկեա (12.06.2014)

  3. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16-17 տարեկան, 1997-98 թվականներ։

    Ընդունելության քննություններ, բուհ։ Մեծ սպասումներ, սթրեսներ ու հիասթափություններ։

    Ընդունելության քննություններ
    Ես ու ընկերուհիս, որը մեր զուգահեռ դասարանից էր ու տատիկենցս հարևանը (ես տասներորդ դասարանում հանգամանքների բերումով տատիկիս տանն եմ ապրել ու դպրոց գնացել եմ Եղվարդում) միասին նույն դասատուի մոտ անգլերեն էինք պարապում՝ Բրյուսով ընդունվելու համար։ Էդ շրջանում մեզ մոտ համարյա ամեն ինչ նույնն էր. նույն վերաբերմունքն ունեինք համարյա բոլոր մարդկանց ու երևույթների նկատմամբ, նույն նախասիրությունները, միասին գնում էինք պարապմունքի, նույն մակարդակի գիտելիքներ ունեինք, թեսթեր գրելիս նույն սխալներն էինք անում, նույն մտքերն էինք ունենում, հիշում եմ՝ նույնիսկ թեսթերի միջի կիսատ նախադասությունները շարունակելիս իրարից անկախ՝ նույն բանն էինք գրում ։ Միասին գործերը տվեցինք, բոլոր երեք քննությունները նույն օրերին ու նույն ժամերին էին։ Քննությունների հետ կապված էլի մի շարք բաներ նույնը ստացվեցին։ Էնքան կապված էինք իրար, որ միասին նույն տեղն ընդունվելը շատ կարևոր էր, իսկ չընդունվելը՝ ծանր։ Ինքն ընդհանուր անհաջող հանձնեց քննությունները ու էդ տարի չընդունվեց, ինձնից մի կուրս ցածր եղավ։

    Իսկ ես ընդունվեցի, բայց ահագին պրոբլեմատիկ։
    Առաջին՝ հայոց լեզվի քննությունից հետո սկսվեց սթրեսներով հագեցած երկու ամիսը... Հայերենից միշտ ամեն տեղ ամենալավն եմ եղել, պարապմունքի տեղն էլ բացառություն չէր, ու ինձ հետ պարապող ուսուցչուհիս ակնկալում էր, որ պիտի 20 ստանամ։ 17 ստացա, բայց երբ գրավորիս պատճենը պահանջեցինք, պարզվեց, որ մաքրագրի փոխարեն սևագիրս են ստուգել ու գնահատել, իսկ մաքրագիրն իսկի չեն էլ նայել։ Ճիշտ է, ես էի անջատվածությանս պատճառով սևագրի ու մաքրագրի տեղերը թարս արել (տրամաբանորեն ենթադրել էի, որ քանի որ սևագիրը սկզբից ենք անում, ուրեմն տեղի առումով էլ պիտի սկզբում լինի, բայց պարզվեց՝ հակառակն էր), բայց երկուսը նայելու դեպքում լրիվ ակնհայտ էր, թե որն է սևագիրը, որը՝ մաքրագիրը։ Մի միավոր միայն սևագրում եղած ջնջումների պատճառով էի կորցրել, մի միավոր էլ ընդհանուր միավորները հաշվելիս էին սխալմամբ պակաս գրել։ Մի երկու մասնագետների ցույց տալուց հետո էլ պարզվեց, որ մի տեղ էլ շատ վիճելի սխալ եմ թույլ տվել, որն, իրենց կարծիքով, հեչ էլ սխալ չի, այսինքն՝ եթե դա սխալ չհամարեին, ես 19.5 միավոր կունենայի, իսկ դա ավտոկատ կկլորացվեր 20–ի։ Բայց ասեցին՝ դա անհույս գործ է, քանի որ մասնագետների միջև էլ համաձայնություն չկա դրա վերաբերյալ, ավելի լավ է՝ դրա մասին մոռանանք ու մյուս հարցերի վրա կենտրոնանքն։ Բողոքարկեցինք, սխալ հաշվարկի հետևանքով իջեցրած մի միավորս միանգամից ավելացրին, այսինքն՝ 18 դարձրին, բայց նորից սևագրի հիման վրա։ Մաքրագիրս ստուգելուց համառորեն հրաժարվում էին։ Դրա հետ կապված ահագին քաշքշուքների մեջ ընկանք. հայրս ավելի բարձր ատյանների դիմեց, կարծեմ մինչև կրթության նախարար հասանք։ Նույնիսկ հոդված գրվեց էդ դեպքի մասին՝ շեշտը դնելով նրա վրա, որ ակնհայտորեն սևագիրն է ստուգվել, իրենք էլ գիտեն դրա մասին, բայց հրաժարվում են մաքրագիրը ստուգելուց։ Մի խոսքով՝ վերջում, երբ արդեն դասերի սկսվելուն մի քանի օր էր մնացել, վերջապես վերականգնեցին 19 միավորս։ Ճիշտ է, էդ երկու միավորն իմ դեպքում գործնական առումով բան չփոխեց, որովհետև էսպես թե էնպես վճարովի էի անցնելու (էդ տարի մրցակցությունն էնպիսին էր, որ 57 միավոր ստացածների միայն կեսն էր անցել անվճար, իսկ ես 54 միավոր էի հավաքել. անգլերենի բանավորից 16 էի ստացել, գրավորից՝ 19)։ Բայց ինձ համար դա նախ և առաջ արդարության ու պատվի հարց էր. շատ վիրավորական ու անարդար կլիներ հայոց լեզվից 17 միավոր ստանալը, հատկապես երբ հետո իմացա, թե իմ նույնիսկ կեսի կեսի չափ գիտելիք չունեցողներից շատերը ոնց էին 19 ու 20 ստացել։ Իսկ վճարովի անցնելու համար ինձ 52 միավորն էլ էր բավական։

    Ուսման վարձի խնդիր, հովանավորներ
    Բայց դա իրականում սթրեսի միակ պատճառը չէր։ Մենք շատ վատ էինք ապրում, պարտքերի մեջ թաղված։ Հաճախ նույնիսկ հացի փող չէինք ունենում, շաբաթներով լույս չէինք ունենում՝ լույսի վարձը չվճարելու պատճառով։ Ուսման վարձ տալու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Հատկապես հաշվի առնելով Բրյուսովի ուսման վարձի չափը՝ իմ՝ վճարովի համակարգում սովորելը ֆանտաստիկայի ոլորտից էր։ Ես դա ի սկզբանե գիտեի, այսինքն՝ գիտեի, որ ամեն գնով պիտի անվճար ընդունվեմ, թե չէ՝ չեմ կարողանա սովորել։ Էդ առումով էլ էդ գնահատականի համար պայքարը մի կողմից անիմաստ էր թվում, մյուս կողմից՝ մտածում էինք՝ թող վաստակածս հաստատվի, մեկ էլ տեսար՝ մի հրաշք եղավ։

    Հրաշքը եկավ լրիվ անսպասելի տեղից։ Պարզվեց՝ ինչ–որ գործարար, հորս զուտ հեռակա ճանաչելով, իմացել էր, որ էդպիսի հարց կա, ու որոշել էր իմ ուսման հարցում հովանավորի դեր տանել։ Մենք էդպես էլ չիմացանք, թե նա ով էր ու որտեղից գիտեր հորս, նույնիսկ չկարողացանք տվյալները գտնել, որ շնորհակալություն հայտնեինք։ Ինքն անձամբ էր մուծել վարձը՝ առանց փաստաթղթերի–բանի։ Ես ուսանողությանս բոլոր հինգ տարիներին էլ սովորել եմ հովանավորների շնորհիվ։ Նրանց մի մասը հայտնի մարդիկ են (եղել), բայց էդ առաջին հովանավորս կարծեմ միակն էր, որը գումարը փոխանցելու համար փաստաթղթերի ու ձևակերպումների հետևից չէր ընկել, այլ ուղղակի սուսուփուս մուծել էր։ Ծանոթներիցս ով իմանում էր, որ ուսմանս վարձը հովանավորն է մուծում, համարում էին, որ ես բացառիկ բախտավոր մարդ եմ, բայց ես հազար անգամ կգերադասեի, որ մենք ունենայինք էդ գումարն ու ինքներս մուծեինք, քան անցնեի էն բոլոր սթրեսների միջով, որ անցա հովանավորների հույսին լինելու պատճառով։ Առաջին կուրսի առաջին կիսամյակը չհաշված, մնացած բոլոր կիսամյակների ժամանակ երբեք էլ ուսմանս վարձը ժամանակին մուծված չէր լինում։ Ամեն անգամ մուծվում էր վերջին պահին, մի երկու անգամ նույնիսկ անունս հասցրել է հայտնվել հեռացման դրված ուսանողների ցուցակում։

    Ամեն քննության ժամանակ դեկանատից գալիս, անունս հանդիսավոր կարդում էին որպես վարձը չմուծածի ու լսարանից դուրս հանում, մինչև որ մուծեմ ու քննություններն առանձին հանձնեմ։ Մեկ–մեկ թույլ էին տալիս հանձնել, բայց գնահատականս չէին գրանցում, քանի դեռ մուծած չէի լինում։ Ու ամեն կիսամյակի վերջում ես ընկած նախորդ կիսամյակի դասախոսներին էի փնտրում, որ գնահատականներս «հավաքեի»։ Մի երկու անգամ նույնիսկ պատահել է, որ դասախոսները չեն հիշել, թե ուր են դրել էն թուղթը, որտեղ նշել էին գնահատականս։ Ու դժվար է եղել ապացուցել, որ ես էդ քննությունը կամ ստուգարքը հանձնել եմ ու տվյալ գնահատականը ստացել։

    Ուսանողական կյանք, հիասթափություններ
    Մի խոսքով՝ տասնվեց տարեկանն ինձ համար ասոցիացվում է ուսանողական կյանքի սկզբի հետ, իսկ ուսանողական տարիներս իմ կյանքի ամենասթրեսային ու ամենաանհաջողակ տարիներն են եղել համարյա բոլոր առումներով՝ թե՛ ֆինանսական, թե՛ անձնական, թե՛ ընկերական ու թե՛ անգամ ուսման հարցում։ Ուսման առումով սխալ տեղում հայտնվածի պես էի ինձ զգում։ Հիշում եմ՝ հենց սկզբից ոնց ատեցի էդ բուհն իր ամեն ինչով՝ հատկապես կրթական համակարգով։ Ի՜նչ մեծ հիասթափություն ապրեցի։ Ես չգիտեմ՝ ինչ էի սպասում մինչև ընդունվելս, բայց որ իմ սպասածի հետ ոչ մի կապ չուներ, էդ հաստատ էր։ Ես էլ հենց սկզբից վախեցած, հուշտ եղածի պես մտա ինստիտուտ, հենց սկզբից մեկուսացած ու քաշված էի։ Ասում են՝ շրջանների էրեխեքն էն էդպիսին լինում, բայց ես շրջանից չէի։ Բոլորն ինձ համարում էին քիթը ցցած, դժգոհ, ոչ մեկի հետ շփվել չուզող, տարօրինակ։ Իսկ ես ահավոր շատ էի ուզում շփվել հետները, մտերմանալ։ Դա երկրորդ կուրսում նոր հաջողվեց, ընկերուհիներ ձեռք բերեցի, բայց, մեկ է, էդ տարիները չեմ սիրում ահավոր։ Ես երբեք էլ աչքի չեմ ընկել բարձր ինքնագնահատականով, բայց ուսանողական տարիներս ու հատկապես առաջին կուրսը ինձ համար ինքնագնահատականի անկման գագաթնակետն են եղել մինչև հիմա ապրածս կյանքում։ Դրանում մեծ դեր ուներ նաև այն, որ մեզ մոտ համարյա ամեն ինչը բանավորի վրա էր հիմնված, իսկ ես բանավորից շատ վատ եմ, նույն բանը գրավորի դեպքում առնվազն մի գնահատական բարձր կստանայի, իսկ բանավորի ժամանակ լեզուս կապ էր ընկնում, իմացածս էլ մոռանում էի, կմկմում ու չիմացողի տպավորություն թողնում։ Ամաչկոտությունս էլ էր դեր խաղում, իհարկե, բայց նաև բանավոր խոսքից թույլ լինելն էր պատճառը։ Նույնիսկ դասերի ժամանակ բանավոր ցանկացած բան ինձ համար ոնց որ ճակատագրական քննություն լիներ ու հետևաբար՝ մեծագույն սթրես։

    Աշխատանք
    Էդ ժամանակ նաև սկսեցի մասնավոր թարգմանություններ անել, թերթի սրբագրություն ու աշակերտների հետ անգլերենի մասնավոր պարապմունքներ անցկացնել։ Ասեմ, որ խորապես զզվում էի վերջինից, բայց դե փող էր պետք, ճար չունեի։ Կյանքումս արած ամենատհաճ ու էներգիաս խժռող աշխատանքն է եղել ինչ–որ մեկի հետ պարապելը։ Հիմա էլ որ հիշում եմ, վատանում եմ։ Բայց, ցավոք, տարիներով ստիպված եմ եղել զբաղվել էդ գործով։

    Բնավորությունս
    Էդ տարիքում նաև շատ կասկածամիտ էի դարձել, ահավոր կծան ու հեգնող։ Ինձ համար նշանաբան էի դարձրել երբեք ոչ մեկի ոչ մի բանում չվստահելը ու սրբորեն հետևում էի էդ նշանաբանին, իսկ ավելի կոնկրետ՝ նշանաբանս էսպիսին էր. ցանկացած մարդուց ցանկացած պահի ցանկացած բան սպասել։ Որոշել էի, որ ինձ ոչ ոք չպիտի կարողանա խաբել, հիասթափեցնել կամ գցել, ու շատ հետևողականորեն ու մանրակրկիտ կերպով հոգում էի էդ մասին։ Դրա պատճառով մշտապես լարված վիճակում էի, բայց մյուս կողմից ինձ ապահով էի զգում, որովհետև չխաբվելն ու չհիասթափվելն ինձ լիովին հաջողվում էր։ Երբեմն մարդկանց էնպես էի «կծում» ու չոտկում, որ երկար ժամանակ ուշքի չէին գալիս, իսկ ինձ համար դա արդեն էնքան բնական բան էր, որ շատ դեպքերում իսկի չէի էլ նկատում, որ ինչ–որ վիրավորական կամ անտակտ բան եմ ասել։ Մեծ մասամբ հատուկ չէի անում, ուղղակի էդ մոտեցումն արդեն էնքան էր սերտաճել իմ եսին, որ այլ կերպ ուղղակի չէի կարողանում։ Ինչ ասում էի, հեգնանքով էր ստացվում, խոցում էր։ Ու որ հետո, ասենք, ընկերուհիներս ասում էին, որ իմ էսինչ ասածից վիրավորվել, նույնիսկ շոկի մեջ են ընկել, զարմանում էի։ Էդպես մի երկու տարի մնացի, հետո զգացի, որ լավ չի, բայց փոխվելը հեշտ չէր։ Շատ մեծ դժվարությամբ ու երկար ինքս ինձ վրա աշխատելու շնորհիվ եմ «բուժվել» էդ հոգեվիճակից։ Չնայած ասում են՝ հիմա էլ եմ մեկ–մեկ անհաջող «կայծեր» տալիս , բայց վերջին տասնքանի տարիների ընթացքում ինձ ճանաչողների համար հիմնականում դժվար է լինում հավատալ, որ երբևէ էդպիսին եմ եղել։ Միգուցե դրանից է, որ հիմա առանձնահատուկ հակակրանք ունեմ ցանկացած հեգնանքի ու կծողականության դրսևորման նկատմամբ, ու ինքս էլ ամեն գնով աշխատում եմ զերծ մնալ դրանից։

    Բուսակերություն
    Տասնվեց տարեկանն ինձ համար նշանավորվում է նաև մեկ այլ՝ ինձ համար շատ կարևոր իրադարձությամբ։ Էդ տարի ես ու եղբայրս միասին որոշեցինք բուսակեր դառնալ։ Դե, հայրս դեռ մինչև ամուսնանալն էր բուսակեր դարձել։ Ու թեև ծնողներս պայմանավորվել էին, որ հասարակության մեջ հնարավոր խնդիրներից խուսափելու համար մեզ բուսակեր չեն մեծացնի, մինչև որ մեծանանք ու ինքնուրույն որոշենք՝ միս ուտել, թե չուտել, բայց բուսակերության մասին խոսակցություններ միշտ էլ լսել էինք տանը, ու ահագին ինֆորմացիա ունեինք։ Բուսակեր դառնալու ցանկությունը վաղուց կար, պարզապես հարմար առիթ էր պետք։ Առիթը եղավ եղբորս ու քրոջս ծննդյան օրվա հաջորդ օրը մսից ընտանյոք թունավորվելը։ Դա, իհարկե, ուրիշների համար կարող էր ոչինչ չնշանակել ու անցնել–գնալ, բայց քանի որ մեր միտքն էն գլխից «ծուռ» էր, մեզ համար էդ թունավորումը որոշիչ դարձավ։ Իրականում էդ առիթը չլիներ՝ մեկ ուրիշն էր լինելու, պարզապես ժամանակի հարց էր։ Ամեն դեպքում հաջորդ օրվանից այլևս երբեք միս չկերանք ։

    Էս էլ ես՝ տասնվեց տարեկան թմբլոս .

    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.06.2014, 02:20:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Chuk (11.06.2014), GriFFin (14.06.2014), Lílium (11.06.2014), Mephistopheles (11.06.2014), Mr. Annoying (23.02.2017), Nihil (11.06.2014), Ruby Rue (11.06.2014), Srtik (11.06.2014), Tiger29 (11.06.2014), Vardik! (14.06.2014), Արէա (11.06.2014), Արևհատիկ (12.06.2014), մարդագայլուկ (11.06.2014), Նիկեա (12.06.2014), Ռուֆուս (14.06.2014), Տրիբուն (11.06.2014)

  5. #33
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաա՜յ, ո՞նց էի մոռացել, հենց էդ մի տարին ես շատ էի սիրում: Վստահ կարող եմ ասել, որ իմ դպրոցական ամենասիրելի տարին՝ վեցերորդ դասարանն էր: Երևի գիտեմ թե ինչու՞ ա էդքան տպավորվել, սիրվել ու հիշվել: Եթե մի քիչ խորանամ՝ կտեսնեմ, որ ուղիղ կես տարիքից մի քիչ բարձր ա:


    Հավես տարի էր: 4-րդ ու 5-րդ դասարաններում մենք՝ երեխաներս էինք ամեն դասի գնում ուսուցիչների դասարաններ, իսկ էդ տարի, իրենք էին գալիս: Դասերը միշտ էլ որոշակի դժվարությամբ էի սովորում՝ կարող էր ժամերով նստեի մի դասի վրա, ձգտումը կար, բայց հասկանալ չէր ստացվում... չէի կարողանում կենտրոնանալ, կարող էի մի նախադասությունը մի քանի անգամ իրար հետևից կարդալ՝ հասկանալու համար, բայց օգուտ չէր լինում ու հանկարծ զգում էի, որ արդեն հենց այնպես եմ անընդհատ կրկնում՝ մտքերով կարող էր ուրիշ տեղ լինեի: Հիշում եմ՝ շատ անգամ գլուխս սկսում էր ցավալ դաս սովորելուց՝ լարվում էի, բայց վեցերորդ դասարանում, երևի քիչ գլխացավներ են եղել: Քոյրս էլ այդ տարի ավարտում էր դպրոցը ու հո չէ՜ր պարապում:
    Հա՛ ու հիշում եմ, թե էդ տարի մենք երկուսով ո՜նց էինք հետաքրքրված «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլով, ինչպես նաև վերջինիս մուլտֆիլմով, ֆիլմով ու գրքով, (չնայած մինչև այսօր չենք կարդացել):

    Ամենից շատ սիրում էի հայերենը, գրականությունը, ռուսերենը, այդ առարկաներն ինձ համար հեշտ էին, այդ առարկաների ուսուցչուհիներին էլ ամենաշատն էի սիրում: Հա՛ ու մեզ ամենաերկարը հենց իրենք են դասավանդել՝ դասղեկ ընկեր Մկտրյանը այդ տարվանից մինչև վերջ, Ռուզաննա Լևոնովնան էլ երկրորդ դասարանից մինչև վերջ՝ վեց տարի տարբեր խմբերով էինք սովորում ռուսերեն, մյուս խմբի դասատուները պարբերաբար փոխվում էին, իսկ ութերորդ դասարանից սկսեցինք Ռուզաննա Լևոնովնայի հետ միացյալ սովորել:
    Հաջորդ հեշտության աստիճանին, ինձ համար մաթեմատիկական առարկաներն էին ու բնագիտությունը (քիմիայի ու ֆիզիկայի խառնուրդ): Շատ լավն էին այդ տարվա մեր դասատուները: Մաման, որպես մաթեմի դասատուի ընկերուհի՝ ամենաշատը հետաքրքրվում էր, թե այդ առարկայի՞ց ոնց եմ ու պահանջում էր գոնե վերջինիս լուրջ վերաբերվել: Հիմա, որ հիշում ու համեմատում եմ, հասկանում եմ, որ հատկապես այդ տարի հեչ բարդ առարկա չէր ինձ համար, իսկ մեր դասատուն՝ ընկեր Մկրտչյանը իսկապես շաա՜տ լավն էր: Հաճախ կարող էր խիստ լիներ, բարկանար, բայց հաճախ էլ էնքան սիրալիր էր, հոգեհարազատ: Գիտեր, թե ո՞ր պահին, ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս բարձրացներ մեր տրամադրությունը, ինչից հետո մեր ուշադրությունը կենտրոնացնում էր դեպի դասը: Մի անգամ՝ խնդիր էինք լուծում, «տղան ուներ այսքան բլիթ, այսքանը տվեց............» մի պահ կանգնեց ու ասեց «կուզեիք չէ՞ երեխեք» մենք հո՜ չոգևորվեցի՜նք, ամեն մեկս էդ պահին իր ուզած ուտեստը թվարկեց, ուրախացանք, հետո բոլորիս հանգստացրեց ու բարձր տրամադրությամբ շարունակեցինք դասը: Մի անգամ էլ, առողջական խնդիրների պատճառով երկար ժամանակ դասի չէր գալիս՝ փոխարինում էին: Ու երբ մի օր եկել էր դպրոց, երեխեքից մեկը գնաց իր մոտ, խնդրեց որ գա դասարան, շատ էինք ուզում էինք իրեն տեսնել: Քիչ անց ներս մտավ ժպիտը դեմքին, մենք բոլորս ոտքի կանգնեցինք ու «վաաաաա՜ւյ»: Ես հիմնականում չորսի, կամ հինգի էի սովորում մաթեմը, բայց երբ ստուգողականին էր հերթը հասնում, չէի կարողանում լավ հանձնել, խառնվում էի, սխալվում: Մի օր էլ մամայի պահանջով լրջորեն աշխատեցի երկրաչափության վրա՝ իր կողմից ստուգվելով պատասխանեցի կանոնները: Երևի մոտ մի ամսից ընկեր Մկրտչյանը կիսամյակ էր փակում՝ թույլ աշակերտներին վերջին հնարավորություն էր տվել, ասել որ լավ պատրաստված գային: Չէին կարողանում պատասխանել, շատ էր ջղայնացել: Ինձ չէր հարցնում, իմ չորսն արդեն որոշված էր, բայց այնպես ստացվեց, որ մի հարցի ե՛ս պատասխանեցի, հետո սկսեց իրար հետևից մի քանի հարցեր էլ տալ, քանի գնում ավելի էի ոգևորվում ու վերջը, երկրաչափությունը ձգեցի հինգի: Երկրորդ կիսամյակի փակման ժամանակ էլ թույլ աշակերտները գրատախտակի մոտ ամոթով կանգնած էին, ինքը բարկացած: Իսկ վերջում... բոլորին ասեց, որ զիջում է մի պայմանով՝ հաջորդ տարի պետք էր լավ սովորեին: Ո՜նց էին ուրախացել բոլորը, ընկեր Մկրտչյանն էլ էր ժպտում, բայց հետաքրքիր է հույս ունե՞ր: Իսկ յոթերորդ դասարանում... ընկեր Մկրտչյանը մահացավ:

    Ամենա դանդաղն ու ամենա դժվարը պատմությունն էի սովորում: Հենց այդ առարկայի վրա էի ժամերով չարչարվում: Ընկեր Հայրապետյանը երիտասարդլ էր, շատ բարի էր, ոչ մի անգամ ձեռք չէր բարձրացնում մեր վրա, բայց այդ ի՜նչ էր կատարվում իր դասերին: Ո՜նց էին իրենց պահում, ուղղակի քաոս էր, շատերը ինչով ուզում զբաղվում էին, ոնց որ դասի նստած չլինեին: Ինձ ընկեր Հայրապետյանը սիրում էր, որպես խելոք երեխայի՝ բայց զգում էր, որ առարկայից թույլ եմ, չէր բարձրաձայնում, ներում էր: Շատ անգամ էր այդ տարի կանչել դասը պատասխանելու՝ երևի հուսալով, որ գոնե այս անգամ հույսերը կարդարացնեմ: Ոնց էլ լինի, ձգտումը կար ու ըստ երևույթին նկատում էր դա: Հաջորդ տարի մեև պատմության դասատուն փոխվեց: Խիստ էր, բայց էլի շատ լավն էր:

    Այ յոթերորդ դասարանից իրոք ամեն ինչ բարդացավ: Եթե վերցերորդում քիչ թե շատ հասցնում էի սովորել դասերս, դրանից հետո դժվարանում էի՝ հատկապես ֆիզիկան, քիմիան ու պատմությունը: Գնահատականներս իջան, ավելի թուլացա: Երևի հենց դրա համար եմ այդքան սիրել ու տպավորվել վեցերորդ դասարանից: Վերջին հաջող ուսումնական տարին էր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), GriFFin (14.06.2014), Vardik! (14.06.2014), Նիկեա (12.06.2014)

  7. #34
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2003-04 թվական, այն ժամանակ արդեն երշիկը համով չէր, խոտն ավելի կանաչ չէր, տղամարդիկ իսկական տղամարդ չէին, իսկ ալֆա ցենտավրայի փռչոտ կանաչ արարածներն իսկական ալֆա ցենտավրայի փռչոտ կանաչ արարածներ չէին:

    10,5 տարեկան էի, էնքան եմ փոխվել դրանից հետո, որ հավատս չի գալիս, որ էդ իմ մանկությունն ա:

    Նախ՝ չէի սիրում մարդկանց հետ շփումը (հա, լավ, էդ հիմա էլ չեմ սիրում), ավելի ճիշտ ատում էի, երբ ինձ հարց էին տալիս, մանավանդ անծանոթ մարդիկ, չէի էլ պատասխանում:
    Նենց չէր, որ մարդկանց չէի սիրում, հակառակը: Թեկուզ անծանոթ մարդու հետ տեղի ունեցող ամենափոքր դժբախտությունը շատ ծանր էի տանում:

    Դպրոցում լավ էի սովորում, չնայած համարյա դաս չէի անում, մի հատ արագ-արագ կարդալն իմ համար բավական էր, որ մեր սահմանամերձ գյուղի դպրոցի ուսուցիչների մեծ մասից լավ տիրապետեի առարկաներին ու իրենց սխալները գտնեի (Հիմա էլ եմ մի հատ արագ-արագ կարդում, բայց արդյունքը միշտ չի, որ գոհացուցիչ ա): Զարմանալու բան չկա՝ էդ ժամանակ մեր դպրոցում մի երեք-չորս հոգի էին բարձրագույն կրթություն ստացել, որոնցից երկուսն էլ ծնողներս էին, իրենք էլ դեռ դաս չէին տալիս:
    Դասագրքերը կարդում էի տարվա սկզբում, հետո սկսում էի կարդալ գյուղի ու դպրոցի աղքատ գրադարանների գրքերը, որոնցից դուրս եկածները չեմ էլ վերադարձել՝ շաբաթը մեկ մի տաս հատ գիրք էի վերցնում, ո՞վ էր հաշվելու վերադարձնելուց, ու քանի որ մենակ ես էի օգտվում գրադարաններից, ոչ մեկ չէր էլ նկատում պակասը:

    Հաջորդ բնորոշ հատկանիշը, որ հիմա էլի չկա՝ կենդանիների ու բնության նկատմամբ մեծ սերն էր:
    Երազում էի Ջերալդ Դարելի նման գազանանոց բացելու մասին, որտեղ ոչնչանալուց կփրկեի կենդանիներին ու իրենց համար բնականին մոտ պայմաններ կստեղծեի:
    Երազում էի նաև նոր տեսակներ ստեղծելու մասին՝ բարձր դասարանների գրքերից մի քիչ պատկերացում կազմել էի գենետիկայի մասին, ինչը հետաքրքրությունս խորացրել էր: Իհարկե տնային կենդանիներ չունեի ու սահմանափակվում էի գորտեր ու բզեզներ պահելով:

    Բայց փորձերս էլ դեռ սահմանափակվում էին տարբեր բույսեր իրար վրա պատվաստելով՝ միշտ անհաջող: Հետո իմացա, թե ինչու խաղողը չի պատվաստվում ծիրանենու վրա :դ

    Իսկ ամռանը որոշել էինք, որ պետք ա մեր մոտից Գյումրի կարիճ տանենք, որովհետև այնտեղ չկային:
    Մի քանիսին բռնեցինք, բայց իրենք էլ հիասթափեցրին՝ մինչև տեղ հասնելը երկուսն էին մնացել (մինչև տանելը կարիճներին ուրիշ մանր-մունր կենդանիների հետ էինք կռվեցնում, իսկ իրենք երբեմն անամոթություն էին ունենում պարտվել), որոնք էլ առանց սերունդ տալու սատկեցին:

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Chuk (14.06.2014), GriFFin (14.06.2014), Lílium (15.06.2014), Ruby Rue (14.06.2014), Sambitbaba (22.02.2017), Vardik! (14.06.2014), Աթեիստ (14.06.2014), Արևհատիկ (22.06.2014), մարդագայլուկ (14.06.2014), Մուշու (14.06.2014), Նարե91 (14.06.2014), Նիկեա (14.06.2014), Շինարար (14.06.2014), Ռեյ սամա (14.06.2014), Ռուֆուս (14.06.2014)

  9. #35
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    2003-04 թվական, այն ժամանակ արդեն երշիկը համով չէր, խոտն ավելի կանաչ չէր, տղամարդիկ իսկական տղամարդ չէին, իսկ ալֆա ցենտավրայի փռչոտ կանաչ արարածներն իսկական ալֆա ցենտավրայի փռչոտ կանաչ արարածներ չէին:

    10,5 տարեկան էի, էնքան եմ փոխվել դրանից հետո, որ հավատս չի գալիս, որ էդ իմ մանկությունն ա:

    Նախ՝ չէի սիրում մարդկանց հետ շփումը (հա, լավ, էդ հիմա էլ չեմ սիրում), ավելի ճիշտ ատում էի, երբ ինձ հարց էին տալիս, մանավանդ անծանոթ մարդիկ, չէի էլ պատասխանում:
    Նենց չէր, որ մարդկանց չէի սիրում, հակառակը: Թեկուզ անծանոթ մարդու հետ տեղի ունեցող ամենափոքր դժբախտությունը շատ ծանր էի տանում:

    Դպրոցում լավ էի սովորում, չնայած համարյա դաս չէի անում, մի հատ արագ-արագ կարդալն իմ համար բավական էր, որ մեր սահմանամերձ գյուղի դպրոցի ուսուցիչների մեծ մասից լավ տիրապետեի առարկաներին ու իրենց սխալները գտնեի (Հիմա էլ եմ մի հատ արագ-արագ կարդում, բայց արդյունքը միշտ չի, որ գոհացուցիչ ա): Զարմանալու բան չկա՝ էդ ժամանակ մեր դպրոցում մի երեք-չորս հոգի էին բարձրագույն կրթություն ստացել, որոնցից երկուսն էլ ծնողներս էին, իրենք էլ դեռ դաս չէին տալիս:
    Դասագրքերը կարդում էի տարվա սկզբում, հետո սկսում էի կարդալ գյուղի ու դպրոցի աղքատ գրադարանների գրքերը, որոնցից դուրս եկածները չեմ էլ վերադարձել՝ շաբաթը մեկ մի տաս հատ գիրք էի վերցնում, ո՞վ էր հաշվելու վերադարձնելուց, ու քանի որ մենակ ես էի օգտվում գրադարաններից, ոչ մեկ չէր էլ նկատում պակասը:

    Հաջորդ բնորոշ հատկանիշը, որ հիմա էլի չկա՝ կենդանիների ու բնության նկատմամբ մեծ սերն էր:
    Երազում էի Ջերալդ Դարելի նման գազանանոց բացելու մասին, որտեղ ոչնչանալուց կփրկեի կենդանիներին ու իրենց համար բնականին մոտ պայմաններ կստեղծեի:
    Երազում էի նաև նոր տեսակներ ստեղծելու մասին՝ բարձր դասարանների գրքերից մի քիչ պատկերացում կազմել էի գենետիկայի մասին, ինչը հետաքրքրությունս խորացրել էր: Իհարկե տնային կենդանիներ չունեի ու սահմանափակվում էի գորտեր ու բզեզներ պահելով:

    Բայց փորձերս էլ դեռ սահմանափակվում էին տարբեր բույսեր իրար վրա պատվաստելով՝ միշտ անհաջող: Հետո իմացա, թե ինչու խաղողը չի պատվաստվում ծիրանենու վրա :դ

    Իսկ ամռանը որոշել էինք, որ պետք ա մեր մոտից Գյումրի կարիճ տանենք, որովհետև այնտեղ չկային:
    Մի քանիսին բռնեցինք, բայց իրենք էլ հիասթափեցրին՝ մինչև տեղ հասնելը երկուսն էին մնացել (մինչև տանելը կարիճներին ուրիշ մանր-մունր կենդանիների հետ էինք կռվեցնում, իսկ իրենք երբեմն անամոթություն էին ունենում պարտվել), որոնք էլ առանց սերունդ տալու սատկեցին:
    Ֆրիմեն ջան, էս ինչ հավես ես դու պատմում, ոչ թե մենակ էս անգամ, այլ սովորաբար

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (14.06.2014)

  11. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ութ ու կես տարեկան...
    Եթե նորմալ երեխաների մոտ կաթնատամները թափվում են վեց-յոթ տարեկանում, իմ մոտ ես քավթառացա ութում:Երկար ժամանակ ատամներս չէին աճում, հետո եկան բայց իմ երկու անգամ մեծացված տարբերակով սկզբից էդ հանգամանքը ծանր էի տանում, բայց հետո լրիվ պատահական ինձ տեսա հայելու մեջ ու հասկացա, որ էդքան էլ ահավոր չի ու որ ավելի շատ իմ ներշնչանիքից է աչքիս հսկայական երևում:Հետո էդ ժամանակ աշխարհ եկավ պուճուր քուրիկս. մի հրաշք ու էդ ժամանակ կյանքումս առաջին անգամ ես ուրիշի համար որոշում կայացրեցի քրոջս անունը Եվա դնելով:Դե Եվա դրեցի, որովհետև էդ ժամանակ ինձ կպած քրիստոնյա էին ուզում դաստիարակել ու աստվածաշնչից շատ էին պատմում, բայց ես հենց սկսզբից էլ Եվայի կողմից էի:
    Քուրիկիս ծնվելուց հետո ինձ իրա սենյակից հանելն անհնարին էր. իրա համար Անդերսենի հեքիաթներն էի կարդում, սովորեցնում էի էն ինչ ինձ դպրոցում էին սովորեցնում, խաղալիքներիս հետ էի ծանոթացնում, հետո ինչ, որ ինքը ոչ մի բան չէր հասկանում:Ութ տարեկանում ես առաջին անգամ գիշերով գիրք կարդացի:«Կախարդներին հաղթող Չաոն» էր:Հետո էդ ժամանակ տեղափոխվեցինք մեր տուն ու ես երկար չէի հարմարվում աստիճաններին, հետո մի կերպ սովորեցի:էդ տարիքում սովորեցի նաև ասեղնագործել ու վատ չէր ստացվում: Հետո մի անգամ էլ որոշեցի խնձորից վարդ սարքել ու քիչ մնաց երակներս կտրեի:
    Դպրոցում լավ էի սովորում, ուսուցիչներն էլ շատ էին սիրում:Բայց մարդկանց հետ չէի շփվում:Մերոնք ինձ մանկուց սովորեցրել էին սեփական կարծիք ունենալ, բայց էդ ժամանակ կարծիքս հայտնում էի մենակ մտերմիկ միջավայրում:

    Հետո էլ ոչ մի հետաքրքիր բան չի եղել մինչև տասերկու տարեկանս:էդ ժամանակ կռվեցի տատիկիս հետ ու փախա տնից, բայց դրա մասին կպատմեմ մի ութ տարուց:

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.02.2017), CactuSoul (16.06.2014), erexa (14.06.2014), GriFFin (15.06.2014), Mr. Annoying (23.02.2017), Sambitbaba (22.02.2017), Smokie (24.02.2017), Srtik (21.06.2014), Vardik! (14.06.2014), Աթեիստ (14.06.2014), Արևհատիկ (22.06.2014), Գորտուկ (15.06.2014), Մուշու (14.06.2014), Նարե91 (14.06.2014), Ռուֆուս (14.06.2014)

  13. #37
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    17 տարեկան էի, նախորդ տարի վճարովի էի համալսարան ընդունվել, չէի գնացել, հիմա կատաղած պարապում էի անվճարի համար, կատաղած պատմության հարցերն էի զուբրիտ անում: Հայոց ու անգլ էլ: Ահագին մանկամիտ էի: Հետն էլ նկարչական դպրոց էի գնում, թե խի, չգիտեմ: Մեկ ա՝ էլ պետքս չէր, բայց դե փոփոխություն էր, ինչ-որ տեղ գնալու, չնայած ինձ էնտեղ խմբեցիներս առանձնապես չէին սիրում: Էլ տենց չեմ հիշում, որ ասեմ: Երևի էլ ոչ մի բան էլ չէի անում:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.02.2017), Mr. Annoying (22.02.2017), Նիկեա (23.02.2017)

  15. #38
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    թերթի խմբագիր էի դառել, ինձ ձև տված ման էի գալիս....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.02.2017)

  17. #39
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կես տարիքին ես առաջին անգամ սկսել էի աշխատել /սովորելուն զուգահեռ/։
    Զբաղվում էի գրաֆիկական դիզայնով, և մեր գրասենյակի ծառայությունները մի տեսակ խանութային սերվիսի բնույթ էին ձեռք բերել, քանի որ լայնորեն գովազդվում էին ամենուր, և հաճախորդները՝ ամեն տարիքի ու տեսակի՝ ուսանողներից մինչև տարեց ձեռնարկատերեր, պարզապես թակում էին դուռը, պատվերը տալիս ու մեծ մասամբ նույն օրվա մեջ վերցնում։

    Շատերը նախընտրում էին սպասել հենց գրասենյակում, սովորաբար աշխատանքին հետևելու և դրան մասնակցելու նպատակով, և արդյունքում օրական մոտ երկու տասնյակ մարդկանց հետ էի շփվում, զրուցում, աշխատում։

    Հաճախորդները մեծ մասամբ կրկնվող էին և արդեն հարազատի պես էին մտնում Իսահակյանի վրա մի շենքի առաջին հարկում վարձած մեր գրասենյակը, որն ավելի շատ տաքուկ, լուսավոր ու հարմարավետ բնակարանի տեսք ուներ՝ հին, փափուկ բազմոցով, որի վրա թիկն տված երբեմն նույնիսկ նիրհում էին սպասող հաճախորդները։

    Աշխատանքիս 4 տարիների ընթացքում ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ բազմաթիվ հետաքրքիր մարդկանց, որոնցից մի քանիսը տեղ ունեն կյանքումս մինչև օրս։ Բայց շատ-շատերից մնացել են միայն հիշողության բեկորներ․․․

    Դրանք բոլորը գեղեցիկ մարդիկ էին, ազնիվ խոսք, պարզապես աչք էր պետք դա տեսնելու համար, և հիմա, տարիների հեռավորությունից, այդ գեղեցկությունն ավելի ամբողջացել է, դարձել ավելի հստակ, թեև շատերի անուններն էլ չեմ հիշում։

    Մի մարդ կար, հիշում եմ, Անդերսենի տեսքով ու կերպարանքով, երկարուկ դեմք ուներ, այնքան հանգիստ ու հանդարտ, ու խաղաղությունն էլ հանգչում էր այդ դեմքի խորն ակոսված գծերի վրա։ Անունը ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել, միայն հիշում եմ, որ ինչ-որ պլատաների էսքիզներ էր բերում գծագրելու, սակավախոս էր, լուռ հետևում էր աշխատանքին՝ պարուրելով շուրջդ խաղաղությամբ։ Նրանից մնացել է այդ բեկորը միայն՝ անդերսենյան թախծոտ, բարի դեմքը, որը հիշելիս լցվում եմ գեղեցկությամբ։

    Սովորական մարդկանցից զատ երբեմն հայտնի մարդիկ էին այցելում նաև, որոնք նմանապես սովորական մարդիկ էին, և դրանով հենց հետաքրքիր։ Գիտեք, ուզում եմ գրել հատկապես մեկի մասին՝ Էդուարդ Տեր-Ղազարյան, որից Մարդկային գեղեցկության մի ջերմ-ջերմ զգացողություն-հուշ է մնացել։ Միկրոմինիատյուրայի անզուգական այդ վարպետը, բազմակի օժտվածությամբ արտառոց այդ տաղանդը, որի ցուցահանդեսի բուկլետներն էի պատրաստում, իրականում մանկական մաքրությամբ, պայծառ մի մարդ էր, լավ մարդ, որին հիշելիս սիրտս ու աչքերս լցվում են այնպես։ Հետո նրան առանձին էլ այցելեցի երկու անգամ, իր ցուցահանդեսին, բավական ուշ, երբ արդեն փակել էին դռները, և յոթանասունամյա ծերունին մեկ առ մեկ, մանրամասն ներկայացրեց-պատմեց իր աշխատանքների մասին։ Ես լուռ հիանում էի ու զարմանում կյանքի դիպվածների վրա․ երբ փոքր երեխա էի, հայրս ամեն շաբաթ-կիրակի տանում էր մի որևէ տեղ զբոսանքի, և այդ տեղն անպայման պիտի ուսանելի, կրթող ու զարգացնող լիներ, ու մի անգամ տարել էր հենց Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքների թանգարանը, որտեղ առաջին անգամ ապշանքով տեսա ասեղի անցքի մեջ քանդակված Չարլի Չապլին կամ մազի մեջ սարքած ջութակ, որը նվագում է։ Վարպետի տասը աշխատանքները գրանցված են գինեսի ռեկորդների գրքում։

    Ու էլի շատ բեկորներ․ զրուցասեր, հավեսով, հումորով մարդիկ, ամեն մեկն իր կյանքով ու տեսակով, որ ակամա կիսում էին հետդ օրըստօրե։

    Լավ ժամանակներ էին, մի տեսակ ջերմ ու մարդկային, բայց այն ժամանակ փոքր էի ու անփորձ՝ գնահատելու համար այդ ամենը․ ընդունում էի այնպես, ինչպես կար, as it goes – ինչպես ասում են։ Նաև հոգնում էի շատ՝ գործի ծանրության տակ կքված, քանի որ բոլորն ակնկալում էին այսօր և հիմա, և տուն էի գնում մեծ մասամբ կեսգիշերից հետո, հաճախ ուժեղ գլխացավով, որը երբեմն հաջորդվում էր փսխումներով։ Հյուծվում, քամվում էի մինչև վերջ։
    Բայց նման անախորժությունները մոռացվում են, իսկ հարստանալը մարդկանցով մնում է ողջ կյանքի ընթացքում։

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.02.2017), CactuSoul (23.02.2017), Mr. Annoying (23.02.2017), Smokie (24.02.2017), Tiger29 (23.02.2017), Արէա (23.02.2017), Արշակ (05.04.2018), Նաիրուհի (23.02.2017), Նիկեա (23.02.2017), Շինարար (23.02.2017), Ուլուանա (23.02.2017)

  19. #40
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայում ամեն երկու տարին մեկ կարելի է նոր գրառում անել։

    Իմ կես տարիքին հավես ուսանողական կյանքով էի ապրում, հետն էլ թունդ սիրահարված էի, ու գաղտնի հարաբերություններ էին մոտս սկսվում։ Թաքուն սիրային հանդիպումները մի ուրիշ տեսակի հաճույք էին։ Անթույլատրելի բաներ անել ու խելոք աղջիկ չլինել։
    Ինտերնետ դեռ չկար, վիրտուալ աշխարհի կայֆերն անհայտ էին, մենք էլ ընկերներով շատ հավես ժամանակ էինք անցկացնում լրիվ իրական աշխարհում։ Կարգին ուսանողություն եմ ունեցել։ Համ իմ մասնագիտությամբ սովորելն էր շատ հետաքրքիր, համ էլ արտալսարանային կյանքն էր խայտաբղետ։
    Էս էն ժամանակահատվածն էր, երբ ինձ լավ էի զգում Երևանում․ Հայաստանից հեռանալու մասին մտքեր չկային։
    90-ականները մոտենում էին ավարտին, հետո սկսվելու էր մի նոր ժամանակաշրջան՝ իր հետ լիքը փոփոխություններ բերելով։ Բայց դրա մասին՝ մի քանի տարուց։
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.04.2018, 17:24:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.04.2018), Mr. Annoying (04.04.2018), Smokie (18.04.2018), Արշակ (05.04.2018), Շինարար (05.04.2018)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  2. «Մենք հայ ենք» - ՀայTV
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2010, 00:39
  3. Մենք ենք մեր հումորը
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 11.01.2010, 20:24
  4. «Մենք ենք» մրցույթ
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2008, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •