User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Մենք մեր կես տարիքին

  1. #16
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկությունը ինձ համար խտանում ա ութ տարեկանի մեջ: Ութ տարեկանում ավելի երեխա ես,քան մնացած տարիքներում:
    Դպրոցում լավ էի սովորում, այլ ելք էլ չունեի: Հիշում եմ՝մամաս ահավոր խիստ էր, ամեն 4-ի համար մի հսկա պատմություն էր սկսվում, ես չէի հասկանում էդ վախենալու տեսարանները ինչի համար են: Հետո եկա էն համոզման ,որ ինչ-որ կախարդական բան կա 4 գնահատանի մեջ. մամաս կախարդվում ա ու սկսում ջղայնանալը: Ահավոր սիրում էի մայիսը, որովհետև էդ ժամանակ էր հենց, որ ունենում էի ազատության հաճելի զգացողությունը. պըրծ, էլ դասի չեմ գնա, կանեմ էն ինչ ուզում եմ:Անգամ հիմա եմ մայիսին, հիշողությունների ազդեցության տակ ունենում էդ զգացողությունը: Իմ մանկության ամառները միշտ լուսավոր են եղել. աշխարհը հենց ամառվա մեջ էր. միլիոնավոր բզեզների ձայնը, կանաչ խոտերը, որոնց շարժը ես կապում էի կախարդների ու հոգիների հետ, տարբեր չափերի, գույների, ձևի քարերը ու քարերի հավաքածուները: Մի անգամ պապայիս ծնունդին քար նվիրեցի, ինձ համար էդ քարը ամենակախարդականն էր ու ամենասիրունը բոլոր քարերի մեջ. մոխրագույն, վրան կարմիր կետիկներ: Նվիրեցի պապային ու ասացի, որ եթե իր հետ ամեն տեղ տանի իր հետ ամեն ինչ «լավ»կլինի: Չեմ հիշում ՝ինչ էի հասկանում լավ ասվածի տակ:
    Նույն ամառվա մեջ ինձ համար մեծ հայտնագորոծություն էր դիսպերսիան: Պատուհանների լվանալու հեղուկի տուփը ինձ էին տվել խաղալու համար: Ես Էլ ջուր լցրեցի, գնացի բալկոնում նստեցի, սկսեցի ջուր ցանել, մեկ էլ ծիածան եմ տեսնում, մի ժամի չափ ցանում եմ ջուրը ,որ էլի տեսնեմ էդ ծիածանը, էն էլ չի ստացվում: Դուրս եմ գալիս փողոց (փողոցում ես լիդեր էի, անհասկանալի էր, թե փողոցի երեխեքը ինչի են ինձ լսում, ինչի են խաղում իմ ուզած խաղերը և այլն) բոլորին հավաքեցի, գնացի տնից մեկն էլ գտա էդ տուփից, մեջինի տեղը ջուր լցրի ու տվեցի իրենց: Էտպես նայում էի, ընթացքում ,որ «ծիածանը» չէի տեսնում էդ երեխու ձեռքից վերցնում էի ,տալիս մեկ ուրիշին, ասելով՝ծիածանը քեզնից հոգնեց:
    Էդ տարիքում ես երազում էի տիեզերագնաքց դառնալ ու դա ինձ համար էնքան իրական էր, ինչպես օրինակ խանութպան դառնալը:
    Այ էդ ձև երեխա եմ եղել, դրանից հետո լիքը փոխվել եմ, բայց հիմա ես նորից նույն 8 տարեկանն եմ: Էն ընթացքի Նանեները ինձ համար օտար են. ես չեմ ճանաչում իրենց:
    Վերջին խմբագրող՝ enna: 07.06.2014, 10:26:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), John (07.06.2014), Smokie (11.06.2014), Vardik! (07.06.2014), Այբ (07.06.2014), Զաքար (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  3. #17
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբից մենակ մի բանի մասին էի ուզում էստեղ գրել, բայց... ես էլ եմ ստիպված լինելու Շինարարի պես ուղիղ կես չանել տարիքս: Հիշում եմ, որ չորրորդ դասարանում ուզում էի ֆիդայի դառնալ, հետո միտքս փոխեցի... ոստիկան: Բայց դա տևեց երևի մի քանի ամիս, չնայած հիմա որ հիշում եմ բավականին երկար ժամանակվա տպավորություն ա թողնում: Ֆիզկուլտուրայի դասերին նեղվում էի՝ թույլ էի, գլուխկոնծի տալն էր մոտս լավ ստացվում: Քիչ չի եղել, որ լացել եմ:
    Եթե անցնենք կես տարիքիս, հիշում եմ, որ վեցերորդ դասարանում մի անգամ էլի ֆիզկուլտի դասին բարձրացել էի էն դեղին աստիճաններից մեկին, որը ինչպես հետո պարզվեց մեխած չէր... Մի խոսքով վայրէջք կատարեցինք: Բոլորն իհարկե անհանգստացել էին, մանավանդ որ ի՛նձ հետ դա եղավ: Իսկ իրականում ոչ մի բան էլ չէր եղել, ինչի համար ես նույնիսկ ինձ հպարտ էի զգում ներքուստ:

    Հիմա, որ հետադարձ հայացք եմ գցում, տեսնում եմ, որ իրոք չեմ մեծացել...
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.06.2014), CactuSoul (16.06.2014), enna (07.06.2014), John (07.06.2014), Nihil (07.06.2014), Vardik! (07.06.2014), Այբ (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նարե91 (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  5. #18
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11.5, լա´վ, թող լինի 12:
    Հա´, հենց 12 տարեկան էի, վեցերորդ դասարան:
    Սուսիկ-փուսիկ, համեստ, խելոք, մեծերին լսող էրէխա եմ եղել:
    Համեստ էի, բայց ոչ երբեք դինջ:
    Հասակակիցներիս համեմատությամբ բավականին փոքրամարմին, շատ նիհար, վտիտ ու կարճահասակ էի:
    Շատ էի նեղվում, հատկապես էն ժամանակ, երբ դասարանով տարեվերջին լուսանկարվում էինք:
    Կարճահասակ լինելուս պատճառով լուսանկարիչն ինձ միշտ նստեցնում էր: ( եթե հիշում եք, երեք շարք էր. երկու շարքի աշակերտներին ` բարձրահասակներին, կանգնեցնում էին, իսկ ցածրահասակներին` նստեցնում):
    Մի այլ կարգի բարդույթավորվում էի: Ու ամեն տարվա վերջում, երբ լուսանկարիչը հերթական անգամ ինձ էր նայում ու հայացքով հասկացնում, որ կրկին պիտի նստեմ, տխրում էի` գիտակցելով, որ էլի նույն հասակին եմ մնացել:



    Լավ էի սովորում, չնայած մաման ախմախ ամբիցիաներ էր մեջս մտցրել, որ պիտի բոլոր առարկաները հինգեր լինեն, թեպետ հիմա դրա համար զղջում ա: Իսկ պապան, հակառակը, ասում էր` դու հինգի իմացի, իրանք ինչ ուզում են, թող դնեն: Իսկական ծայրահեղություններ:
    Չեմ հիշում մի դեպք, որ մաման ծնողական ժողովի ժամանակ իմ պատճառով ամաչեր: Ինձ միշտ գովել ու լավ-լավ բաներ են ասել: :hpart_smilik
    Այսինքն չէ´, հենց մի դեպք հիշեցի, երբ մաման մի անգամ ժողովից շատ անտրամադիր էկավ: Մտածեցի` երևի ֆիզիկայի քառորդային միակ չորսիցս ա նեղվել: Արագ ձեռքից թռցրի առաջադիմության թերթիկս ու օհ, քեզ հրաշք: Փաստորեն հինգ էր փակել:
    Ու երբ հարցրի, թե ի՞նչն ա նրա տրամադրության անկման պատճառը, խիստ ջղայինացած ու գոռալով` ասաց.
    - Քո պատճառով առաջին անգամ ամոթանք ստացա
    Դասղեկդ ասեց` Դուք ի՞նչ ծնող, որ Ձեր երեխայի առողջությամբ չեք մտահոգվում: Կարո՞ղ ա ` էդ երեխան մի խնդիր ունի, որ չի աճում, բժշկի տարե´ք գոնե: Գետինը մտա բոլոր ծնողների առջև: Ձայն չհանեցի` չասելով, որ համառ ես, մեզ չես լսում ու նորմալ չես սնվում:
    Մամայի խոցված վիճակը վրաս շատ ազդեց: Որոշեցի, որ պիտի ինտենսիվ ձևով ամեն բան անեմ, որ քաշս ու հասակս ավելացնեմ: Բայց, ինչպես ասում են, բնության դեմ մարդն անզոր է: Հալի եկա միայն վեց տարի անց` տասնութ տարեկանում:

    Հ.Գ. merci թեման բացողին. կարոտաբաղձություն ապրեցի, վաղուց դպրոցի ու ինձ համար ոչ այդքան հաճելի տարիների մասին չէի հիշել:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.06.2014, 17:59:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), GriFFin (07.06.2014), John (07.06.2014), Smokie (11.06.2014), Աթեիստ (07.06.2014), Այբ (07.06.2014), Զաքար (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  7. #19
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ճիշտ եմ հաշվում, 1998-ի ամառն էր, առանձնապես հետաքրքիր բան չկար, 9-րդ դասարանը ավարտել էի ոչ փայլուն առաջադիմությամբ, փոխադրվել էի 10-րդ դասարան, առջևում սեքսի տարի էր՝ անթիվ անհամար խնդիրներ (վարժություններ), ուղեղից ծուխ, անքուն գիշերներ, ես շարունակում էի տարված մնալ կառատեով, հավեսով պարապում էի, չլվում էի ուրիշ հետաքրքություն առանձնապես չկար, ընդհանրապես, դեբիլ տարիք էր, ոչ մեծ ես ոչ փոքր ես, ոչ տղամարդ ես, ոչ տղամարդ չես (թող ինձ ներեն 16 տարեկանները, հետո կջոգեք), ոչ նորմալ թրաշ ունես, ոչ էլ նենց ա, որ չթրաշվես, ձենդ ոչ աղջկա ա, ոչ տղու ա, յանի սկսել ես կյանքից ջոգել, բայց ապուշ մեռնում ես: Տենց էլի 32-ը ավելի ա դզում:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 07.06.2014, 15:12:

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), GriFFin (07.06.2014), impression (07.06.2014), John (07.06.2014), Nihil (07.06.2014), Աթեիստ (07.06.2014), Այբ (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Շինարար (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014), Տրիբուն (07.06.2014)

  9. #20
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կես տարիքին․․․մմմ 10 տարեկան։
    Էդ տարիքում ես լիքը երազանքներ ունեի, որոնք հերթով չէին կատարվում՝ 1․ գնալ նկարչական դպրոց, 2․ շուն պահել 3․ խնդրել մամայենց, որ հեծանիվ գնեն ինձ համար․․․
    Դրանցից ոչ մեկը մինչև հիմա չի էլ իրականացել։

    Էդ տարիքում շատ կոմպլեկսավորված էի։ Ամաչում էի բոյիցս, շատ էի բոյով դասարանի մյուս երեխաների համեմատ։ Բացի այդ ինձ համարում էի աշխարհի ամենատգեղ մարդը։ Քայլում էի փողոցով, բոլորը սիրուն, իսկ ես այդպիսին։ Ամաչում էի ամեն ինչից։ Բլին, երբեք նախաձեռնող չեմ եղել, բակում աութսայդեր եմ եղել։ Ինձ երբ խաղացնում էին կամ միշտ ես էի "բռնողը" կամ ամենաանկարևոր դերում էի։ Շատ էին ինձ ձեռք առնում, ես էլ ինձնից թույլերին էի ձեռք առնում ։/
    Էդ տարիքում անընդհատ մտածում էի, որ ուր որ է ծնողներս կմեռնեն, ու ես կմնամ մեն-մենակ։ Իրենք ինձնից 40 տարով մեծ են, դրա համար էլ էդ մտքերը ինձ հանգիստ չէին թողնում էդ տարիքում։

    Հա, մեկ էլ պապաս մեր դպրոցի տնօրենն էր, ես ամաչում էի, ուզում էի ոչնչով չտարբերվեմ ուրիշներից, չէի ուզում որևէ առավելություն ունենամ ուրիշներից։

    Էդ ժամանակ ես ու մոտ ընկերուհիս երազում էինք հնէաբան դառնանք, հա 10 տարեկանում, Հին Եգիպտոսի մեջ խորացել էինք։ Մեկ էլ էդ տարիքում հայտնաբերեցի իմ սերը դեպի շաուրման։ Դրանից մի տարի հետո ինձ վիճակված էր սիրել ռոք երաժշտություն, իսկ 10 տարեկանում Eminem էի լսում։ Դասից գալիս էի տուն ու պարտադիր Harry Potter-ի ֆիլմերից մեկն էի նայում։

    Սիրուն եմ հիշում էդ ժամանակները, բայց ափսոսում եմ, որ ահագին բաներ անհետ ջնջվել են ուղեղիցս։
    Ich hab' keine Lust.

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), enna (11.06.2014), GriFFin (07.06.2014), Աթեիստ (07.06.2014), Դատարկություն (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Շինարար (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014), Վոլտերա (07.06.2014)

  11. #21
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11 ուրեմն...ամենահետաքրքիրը ցավալի՞ն այն է, որ էդ 11-ը, ինչպես և մի քանի այլ թիվ (թիվ չհասկանաք հենց, տարիներ են ախր) հավակնում են ամբողջովին ջնջվել հիշողությունիցս...ՃՃՃ բայց դե ոչինչ, լավ բան լիներ, կհիշեի էլի. ուրեմն՝ ընդհանուրից
    մեկ-մեկ ձկնորսության էի գնում, չեմ հիշում, 11 էի թե ավելի մեծ, ոտաբոբիկ, մինչև ծնկներ ջրի մեջ կանգնած լարված սպասում էի, որ կխփի...ու չէր խփում ՃՃՃ թարս ա էլի, իսկ հետո հասկացա որ էդ ձուկ բռնելու իմաստն ամենևին ձուկ բռնելը չ ՃՃՃ
    հորս հետ մեքենայի շարժիչն էինք քանդում հավաքում (մինչև հիմա զարմանում եմ՝ ի՞նչ կար էդքան քանդել-հավաքելու յանիմ), մի անգամ վալ եմ շուշաթղթել ՃՃՃ ահահայ, դրանից կեղտոտ գործ չկա՜: Դասից փախչում, գնում էինք ձուկբուծարան՝ ռակ գողանալու...չէ է, մեծ էինք էն ժամանակ արդեն...
    հմ...հա՜, լավ հիշեցի. գիտեք մաղազեն ի՞նչ ա, իսկ պալերը՞, իսկ յոթ քար, հիլուր-փետ, հավալա...դրանք մի բան ասում են հաստատ, չէ՞
    բանկա-փլավ...այ ՃՃՃ մեզ մոտ էդ ամեն ինչից շատ կար, շատ-շատ...
    բայց մոռանում եմ, շատ մեծ ծավալներով ու արագ ՃՃՃ դրա համար ափսոսում եմ շատ

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), GriFFin (07.06.2014), Lílium (08.06.2014), Մուշու (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  13. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Փաստորեն ես էլ հետ գնամ 1999 թվական, երբ 15 տարեկան պատանի էի: 15 տարեկանիս կեսը 9-րդ դասարանի աշակերտ էի, կեսը՝ 10:

    Թրաշ
    Շատ ավելի վաղ տարիքից տարբեր երազանքներով ապրող մարդ էի, մտքումս տարատեսակ պատմություններ էի հյուսում, որոնցում գլխավոր հերոսն էի, ազատում գերեվարված աղջիկներին ու արժանանում իրանց համբույրին ու տենց բաներ, բայց էդ տարիքում իմ ամենավառ երազանքը թրաշն էր: Չեք պատկերացնի, թե ոնց էի երազում, որ էդ գրողի տարած բեղիկներն ու մորուքիկները վերջապես էնքան աճեն, որ հպարտորեն թրաշեմ: Մեկ-մեկ նույնիսկ արհեստակա հաստացնում էի մատիտով, որ կողքից նայեն ու տեսնեն՝ արդեն տղամարդ եմ: Խայտառակ ձևի նախանձում էի դասարանի ու թաղի էն տղերքին, ում մազերն ավելի առատ էին աճում ու արդեն թրաշվում էին: Վերջը մի օր չդիմացա ու հորս թրաշվելու սարքը թռցնելով թրաշվեցի: Իհարկե ոչ մեկը չնկատեց, որտև տարբերություն չկար, մենակ կտրած տեղն էին նկատում, բայց մտքների ծերով էր չէր անցնում, որ էդ թրաշվելուց ա: Վիրավորական էր: Խեղճ, միամիտ երեխա. ի՞նչ իմանար, որ տարիներ հետո էդ թրաշվելի դառնալու ա իր ամենաչսիրած զբաղմունքներից մեկը ու դրանից ազատվելու համար սկսելու ա մորուք պահել


    Լկստված աշակերտ
    Փոքր տարիքում լավ եմ սովորել: Իսկ այ 8-9րդ դասարաններում համը լրիվ հանում էի, ընդհանրապես չէի սովորում: Կուլմինացիան 9-րդ դասարանի վերջն էր: Մինչև հիմա էլ համարում եմ, որ հիմնական մեղավորներն ուսուցիչներս են, ոչ թե ես: Չնայած անշուշտ ունեմ մեղքի իմ բաժինը: Բայց ի՞նչ աներ այն աշակերտը, ում անգլերենի դասատուն ուսումնական տարվա առաջին դասին աշակերտներին հայտարարում էր, որ «Արտակը ձեզնից բոլորից էնքան լավ գիտի, որ ինչ էլ անի, քառորդը հինգ ա լինելու» ու էդպես էլ լինում էր: Ում ռուսերենի դասատուն իր դասղեկն էր ու քառորդները հինգ էր դնում, որտև իրեն պետք էր գերազանցիկներ ունենալ: Ում հայերենի ու գրականության դասատուն էնքան անգրագետ էր, որ առանց սովորելու էր իրենից լավ գիտեի: Ում ֆիզիկայի դասատուն տարրական փորձերը չէր կարողանում անել ու միշտ սխալ էր դուրս գալիս: Ում մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի դասատուն նույն մարդն էր, բայց ինֆորմատիկա բացարձակ չգիտեր, պարտադրել էին դասավանդել, ու քո ինֆորմի գիտելիքներից էնքան էր կոմպլեքսավորվում, որ հանրահաշիվն ու երկրաչափությունն էլ էր հինգ դնում:

    Իսկ այ կուլմինացիան պատմությունն էր: Ընդամենը երեք անգամ տոպրակով թթու շլոր ու ծիրանի ցոգոլ էի տանում, ու հինգ էր դնում: Ու սա էլ բերեց հաջորդ մտահղացմանը, որի համար մինչև հիմա էլ ամաչում եմ: Էդ ժամանակ արդեն սկսել էի առաջին պատվերներս ստանալ, ինչ-որ ձևավորում, էջադրում, տենց բաներ: Ու ոչ շատ մեծ, բայց փող էի աշխատում: Հերթական դասից ընկերոջս հետ փախնում էինք, գնում մոտակա ծաղիկների վաճառքի տեղը, մի ընտիր բուկետ վարդ էի առնում, բերում տալիս դասատուին, ու ասում, որ իմ առաջին աշխատավարձով ուզում եմ իրեն նվեր արած լինեմ: Ու էսպես բոլոր դասատուներին: Ո՜նց էին հուզվում, ուրախանում: Էլ սովորել էր պետք չէր, գնահատականս ապահոված էր:

    Ծնողներիս հորդորները, ինձ ուղղելու փորձերն ապարդյուն էին անցնում: Չէի սովորում ու վերջ: Ստիպված դպրոցս փոխեցին ու 10-րդ դասարանը գնացի Քվանտ վարժարան: Այ սա դպրոց էր: Մի տարում ավելի շատ բան սովորեցի, քան ինը տարում հին դպրոցում:


    Հիմնական ձգտումներս
    Չնայած դպրոցում էդպես բառադի էի, բայց իրականում բավական նպատակասլաց էի: Հայրս ֆիզիկ է, ԵՊՀ դասախոս: Բայց ինչպես շատերն այդ ու ավելի վաղ տարիներին ստիպված էր եղել նոր մասնագիտություն յուրացնել՝ ընտանիքը պահել կարողանալու համար. դասախոսի աշխտավարձը բավարար չէր: Յուրացրել էր համակարգիչ, զբաղվում է էջադրմամբ ու ձևավորմամբ: Օրեր շարունակ նստում ու նայում էի, թե ոնց է գործ անում: Մենակ իր աշխատանքը չէ, նաև իր ընկերների: Մինչև հիմա էլ համոզված եմ, որ նմանատիպ ծրագրերը յուրացնելու լավագույն ձևը ուրիշի աշխատանքն ուշադիր նայելն է: Բայց դրանով չէի բավարարվում, նաև ինքս էի փորձեր անում, գրքեր էի կարդում: Օրվա մեծ մասս դրանով էր զբաղված: Իսկ արդեն 15 տարեկանում սկսեցի առաջին գործերն անել, այդ թվում հասցրի դասագրքերի շապիկներ սարքել ու գումար վաստակել: 10-րդ դասարանում, իհարկե, շատ չաշխատեցի, սովորել էր պետք, որ ընդունվեի ԲՈՒՀ, բայց մեկ է, շարունակում էի խորացնել գիտելիքներս:

    Հետո մի օր որոշեցի ծրագրավորում էլ սովորել: Հորս հարցրի «ո՞նց անեմ», ասեց «քո խելքի բանը չի»: Նույն կերպ թասիբի էր գցել եռաչափ գրաֆիկա սովորելուց: Պրինցիպի ընկա: Գաղտնի սովորում էի, գրքեր էի ճարել, կարդում էի, ու գաղտնի փորձում: Գաղտնի, որովհետև մի օր ուզում էի հորս անակնկալի բերեի: Արդյունքում երբ արդեն դպրոցս փոխեցի ու գնացի Քվանտ, առաջին իսկ դասից հետո ինֆորմիս դասատուն վազելով գնաց տնօրենի մոտ ու ասեց, որ ինձ ուզում է միջազգային օլիմպիադայի ուղարկել: Չգնացի, որովհետև իրականում գիտելիքներս բավարար չէին, իսկ բավարար դարձնելու համար պետք է մենակ դրանով զբաղվեի ամբողջ տարին: Մինչդեռ ես էնքա՜ն էի հին դպրոցում հետ ընկել ֆիզիկայից ու մաթեմատիկայից: Փոխարենը դեռ 16-ս չբոլորած գրեցի առաջին տետրիս խաղս:

    Եթե հիմա էդ նպատակասլացությանս գոնե՜ 10 տոկոսն ունենայի



    Էհ, դեռ էսքանը հիշեցի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), GriFFin (07.06.2014), impression (07.06.2014), John (07.06.2014), Tiger29 (29.08.2014), Vardik! (07.06.2014), Աթեիստ (07.06.2014), Այբ (07.06.2014), Արէա (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Նարե91 (07.06.2014), Շինարար (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռեյ սամա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  15. #23
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե առը քեզ ցախավել, ես արդեն ուրիշին էի սիրահարված:
    Բայց դրա մասին կպատմեմ երկու տարի հետո, երբ դառնամ 36, ու հետ կդառնանք կանֆետկա 18-ին
    Չնայած, դա հեչ հրապարակավ պատմելու բան չի:
    Հեսա գնում եմ թեմա բացեմ «Մենք մեր կես տարիքից մի տարի հետո»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (07.06.2014), ivy (07.06.2014), Srtik (10.06.2014), Աթեիստ (07.06.2014), Ձայնալար (07.06.2014), Շինարար (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  17. #24
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռեյ սամա-ի խոսքերից Նայել գրառումը
    11 ուրեմն...ամենահետաքրքիրը ցավալի՞ն այն է, որ էդ 11-ը, ինչպես և մի քանի այլ թիվ (թիվ չհասկանաք հենց, տարիներ են ախր) հավակնում են ամբողջովին ջնջվել հիշողությունիցս...ՃՃՃ բայց դե ոչինչ, լավ բան լիներ, կհիշեի էլի. ուրեմն՝ ընդհանուրից
    մեկ-մեկ ձկնորսության էի գնում, չեմ հիշում, 11 էի թե ավելի մեծ, ոտաբոբիկ, մինչև ծնկներ ջրի մեջ կանգնած լարված սպասում էի, որ կխփի...ու չէր խփում ՃՃՃ թարս ա էլի, իսկ հետո հասկացա որ էդ ձուկ բռնելու իմաստն ամենևին ձուկ բռնելը չ ՃՃՃ
    հորս հետ մեքենայի շարժիչն էինք քանդում հավաքում (մինչև հիմա զարմանում եմ՝ ի՞նչ կար էդքան քանդել-հավաքելու յանիմ), մի անգամ վալ եմ շուշաթղթել ՃՃՃ ահահայ, դրանից կեղտոտ գործ չկա՜: Դասից փախչում, գնում էինք ձուկբուծարան՝ ռակ գողանալու...չէ է, մեծ էինք էն ժամանակ արդեն...
    հմ...հա՜, լավ հիշեցի. գիտեք մաղազեն ի՞նչ ա, իսկ պալերը՞, իսկ յոթ քար, հիլուր-փետ, հավալա...դրանք մի բան ասում են հաստատ, չէ՞
    բանկա-փլավ...այ ՃՃՃ մեզ մոտ էդ ամեն ինչից շատ կար, շատ-շատ...

    բայց մոռանում եմ, շատ մեծ ծավալներով ու արագ ՃՃՃ դրա համար ափսոսում եմ շատ
    Իմ մանկության ամենալավ հիշողություններից են եդ խաղերը:
    Vitam regit fortuna, non sapientia.

  18. #25
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա գնում եմ թեմա բացեմ «Մենք մեր կես տարիքից մի տարի հետո»
    աաա, իսկ ես արդեն տրամադրվել էի 2 տարի սպասելուն

  19. #26
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մանկության ամենալավ հիշողություններից են եդ խաղերը:
    հա...բայց լավ չէի խաղում ես, լավ չէի վազում, այ, ստատիկան ուրիշ ա, մի ոտքի վրա էնքաաան կանգնեի էդ անտեր բանկա-փլավի քարիիին...

  20. #27
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում մտածում էի, որ չեմ հիշի իմ կես տարիքում ինչեր են եղել, բայց կամաց-կամաց սկսեցի հիշել:
    Ուրեմն 10,5-11 տարեկանը իմ աուտիկանալու, ինքնա ու արտավերլուծական բնավորության սկիզբն էր:
    Եդ տարիքում նոր-նոր սկսեցի այսպես ասած մեծական գրքեր կարդալ` Ֆերդինանդ Հրաշալիից կամ Անգլուխ Ձիավորից սկսեցի հետաքրքրվել ավելի <<լուրջ>>( ) բաներով` Ռեմառկ, Հեմենգուեյ, մի տարի անց Ֆռոյդ (թե ասա ինչ մի խելքս փչեց եդ տարիքում Ֆռոյդ կարդալ), Բռոնտե, Օստին, Րաֆֆի, Մուրացան...
    Հա, մեկել հիշում եմ, որ եդ տարի գնացինք ինձ իմ երկրորդ հեծանիվը առնելու` առաջինին չեմ հիշում ինչ էր եղել: Ու վաճառողը ինձ ասեց, որ ես արդեն շատ բոյով եմ (իրա բառը ` թափով եմ) մանկական հեծանիվի համար, ինձ մեծական ա պետք: Եդ պահից սկսվեցին իմ կոմպլեքսենրը հասակիս հետ կապված: Եդ "թափով" բառը տաս տարի անցել լսելուց փշաքաղվում եմ:
    Հիշում եմ պապայիս հետ ոնց էի գնում աշխատանքի` կահույքի գործարան: Եդ փայտի հոտը ոնց էի սիրում: Բոլորը բացատրում էին, թե՞ որ փայտն է լավը, ու՞մ գործն է ավելի կարևոր: Մեկել եդ ժամանակ հասակս արդեն հասնում էր ծիրանենուց միրգ քաղելու համար, առանց վրան բարձրանալու ( քանի որ ես համարում էի, որ ծառերին ցավ ես պատճառում իրա վրա բարձրանալով, իմ համար դա մեծ հաջողություն էր) :
    Ու էլի լիքը բաներ կան, բայց արդեն չեմ հասկանում դա, որ տարիքում էր: Հիմաել չեմ հականում ես ինչ հիշեցի, իրոք ես տարիքիս էր համապատասխան, թե՞ պսևդոռեմինիսցենցիա ա:
    Եսել եմ Ռայ սամայի պես ափսոսում, որ սկսել եմ մոռանալ են, ինչ իրոք մեծ արժեք ա իմ համար:
    Հիմա երբ հը-հը 22 եմ, ես հասկացա, որ իմ կես տարիքում ունեցած մարդկանց մեծ մասը իմ հետ չի ու ինձ իրանցից մնացել ա միայն հիշողություններ:
    Քանի գնում դրանքել են կորում...
    Հ.Գ. Շնորհակալություն Բյուր
    Վերջին խմբագրող՝ GriFFin: 07.06.2014, 16:33:
    Vitam regit fortuna, non sapientia.

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), Lílium (08.06.2014), Այբ (07.06.2014), Զաքար (07.06.2014), Նաիրուհի (07.06.2014), Ռեյ սամա (07.06.2014), Ռուֆուս (07.06.2014)

  22. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, մի հատ առաջարկ ունեմ. ով հնարավորություն ունի ու դեմ չի, թող իր կես տարիքի մասին գրելիս նաև էդ տարիքի ինչ–որ նկար(ներ) դնի։ Կարծում եմ՝ ավելի հետաքրքիր կլինի ։ Ովքեր որ արդեն գրել են, բայց կուզենային էդ գրառման մեջ նկար տեղադրել, թող դիմեն ինձ, նկարն ուղարկեն, ես կխմբագրեմ, կտեղադրեմ նկարը։

    Իմ կես տարիքի մասին շուտով կգրեմ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (08.06.2014), Աթեիստ (07.06.2014), Այբ (07.06.2014), Նարե91 (07.06.2014)

  24. #29
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    11.5, լա´վ, թող լինի 12:
    Հասակակիցներիս համեմատությամբ բավականին փոքրամարմին, շատ նիհար, վտիտ ու կարճահասակ էի:
    Շատ էի նեղվում, հատկապես էն ժամանակ, երբ դասարանով տարեվերջին լուսանկարվում էինք:
    Կարճահասակ լինելուս պատճառով լուսանկարիչն ինձ միշտ նստեցնում էր: ( եթե հիշում եք, երեք շարք էր. երկու շարքի աշակերտներին ` բարձրահասակներին, կանգնեցնում էին, իսկ ցածրահասակներին` նստեցնում):
    Մի այլ կարգի բարդույթավորվում էի:
    Դու նստում էիր, իսկ ես այլ իրականությունում՝ կանգնում էի, ու բարդույթավորվում էի, որ բոյով եմ… Ամեն տարի կանգնում էի նույն անդուր տղաների կողքը: Միշտ մտածում էի, երնեկ նստողներին, չեն հոգնում:
    Vitam regit fortuna, non sapientia.

  25. #30
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ լավ թեմա է, հավեսով կարդալով գալիս էի, բայց հենց սկսեցի իմ կես տարիքը հաշվել ու հիշեցի ինձ 15 տարեկանում, ընկա դեպրեսիայի մեջ:

    1998-1999թվերն էին, կյանքիս ամենազզվելի, ամենաանդուր տարիքը, եթե էս թեման մի երկու տարի ուշ բացվեր, էնքան բան կպատմեի, որովհետև 16 տարեկանում ես անճոռնի ճուտիկից վերածվեցի ավելի վեհ արարածի

    Արտաքինս

    Որ տեսնեիք, ինձ հաստատ չէիք ճանաչի ու բարեբախտաբար չեք տեսնի, որովհետև 90-ականների երկրորդ կեսի բոլոր նկարներս վերացրել եմ, մամաս մի քանի նկար հաջողացրել է փրկել ու պահում է ինչ-որ խորը տեղ, բայց եթե դրանք էլ գտնեմ, առանց ափսոսալու կվերացնեմ: Ես շատ ուշ եմ հասունացել ու իմ արտաքին տեսքից մանկուց ահավոր կոմպլեքսավորված եմ եղել:
    Ամենամեծ կոմպլեքսս բոյս էր, դասարանի ամենակարճահասակն էի ու երազանքս բոյով լինելն էր: Ինչ իմանայի, որ 18-22 տարեկանում նոր եմ սկսելու անասուն ձևի բոյ քաշել, հիմա չնայած մարդիկ ինձ բոյով են համարում, բայց միևնույնն է էդ կարճահասակ լինելու կոմպլեքսը դեռ լրիվ չի վերացել:
    Մյուս կոմպլեքսս տեսողությունս էր ու դրածս ակնոցը: Ահավոր նեղվում էի, որ լավ չէի տեսնում ու ստիպված էի միշտ դիմացի նստարաններին նստել ու ամենաշատը ակնոցից էի նեղվում, որովհետև ամբողջ դասարանում մենակ ես էի ակնոցով: Մեկ մեկ երբ որ ակնոցս հանում էի, բոլորը սարսափահար ասում էին, հետ դիր, առանց ակնոց ահավոր ես: Իսկ հիմա շա՜տ հազվադեպ երբ ակնոց եմ դնում, բոլորը հանել են տալիս, որովհետև տեսքս ահավոր է դառնում
    Բեղ մորուք, նույնիսկ ավելորդ է սրա մասին խոսելը, որովհետև դրանք պարզապես գոյություն չունեին: Հա, քթիս տակ մի քիչ մուգ աղվամազ կար, բայց ոչ էնքան խիտ, որ բեղ հիշեցներ, սա էն դեպքում, երբ դասարանիս տղերքն արդեն թրաշվում էին: Ես առաջին անգամ թրաշվել եմ 18 տարեկանում, եթե դա կարելի էր «թրաշվել» անվանել: Ով իմանար, որ հետո սենց փռչոտ եմ դառնալու
    Ձայնս ծղրտոց էր հիշեցնում, որից ես ինքս էի սարսափում: Ձայնս սկսեց հաստանալ 17-18 տարեկանում, բայց ցավոք ցանկալիից մի քիչ շատ հաստացավ

    Բնավորությունս

    Սոցիոպատ, մարդատյաց, աուտիստ: Ընկերներ չունեի, որովհետև ինչքան էլ փորձում էի ոչ մեկի հետ ընդհանուր հետաքրքրություններ չէի կարող գտնել: Ես իմ աշխարհում էի ապրում, որտեղ գրքերից բացի ուրիշ բան չկար: Ամբողջ ազատ ժամանակս ընթերցանության վրա էի ծախսում ու չէի էլ նեղվում, որ ընկերներ չունեի, կարդացածս գրքերի հերոսներից ավելի լավ ընկեր չէի կարողանում պատկերացնել:
    Էս տարիքում ես լրիվ «մամայի բալա» էի: Մամաս իմ համար ամեն ինչ անում էր, մի գրամ ինքնուրույնություն չունեի, էն ինչն էլ որ մամաս չէր կարող անել, պապաս էր անում: Ու ես դա նորմալ էի համարում... Ընդհանրապես մինչև էդ ոչ մի անգամ առանց ծնողներիս տեղ չէի գնացել: Չէ, խաբում եմ, մի քանի անգամ հանրապետական օլիմպիադաների եմ եկել Երևան ու Էջմիածին, բայց էդ օրերն իսկական տանջանք էին իմ համար ու երազում էի ինչքան հնարավոր է շուտ տուն հետ գնալ:

    Մեծ փոփոխությունների սկզիբը
    15 տարեկանում Ամերիկայի դպրոցական փոխանակման ծրագրին մասնակցեցի, ընդ որում չհավատալով ու անգամ չերազելով, որ կարող է անցնեմ ու վերջում ինձ ընտրեն: Հերթով բոլոր քննություններն անցա, հարցազրույցը տվեցի ու մի օր զանգ եկավ ու ինձ ուզեցին: Հեռախոսը վերցրեցի ու ծրագրի ամերիկացի կոորդինատորն ինձ անգլերենով հայտնեց, որ ինձ ընտրել են ու մի քանի ամսից գնալու եմ Ամերիկա սովորելու: Ես շոկի մեջ էի, հեռախոսի տռուբկեն ձեռքիցս ընկավ, ախպերներիցս մեկը վերցրեց ու ասեց, որ ես էնքան հուզված եմ, որ ի վիճակի չեմ խոսել: Հուզվածը որն էր, լռվել պապանձվել էի, հետո հազիվ ամբողջ ընտանիքով շոկից դուրս եկանք ու սկսեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել: Բոլորը համաձայն էին, որ ես գնայի, բացի պապայիցս, ով էն թվերին դեռևս կոմունիստ էր ու Ամերիկան իր համար դեռևս համար մեկ թշնամին էր: Բայց իրականում ամենաշատն ինքն էր ուրախացել, որովհետև ում տեսնում, ասում էր, բա տղես էնքան լավ անգլերեն գիտի, որ տանում են Ամերիկա, բայց ես մեկ է չեմ թողնելու գնա Հետո մի քանի օր անց, երբ խեքներս գլուխներս եկավ, նստեցինք, խոսեցինք ու ինձ ասին, որ ես պետք է որոշեմ, ուզում եմ գնալ, թե չէ: Որոշելու բան չկար, ես ուզում էի: Հետո նախքան գնալս բոլոր գնացողներին տարան Բյուրական օրիենտացիայի ու ես կյանքումս առաջին անգամ գտա մարդկանց, ում հետ ընդհանուր հետաքրքրություններ ունեի, ում հետ շփվելն իմ համար հաճելի էր, ու շատերի հետ մինչև հիմա էլ ընկերներ եմ:

    Հիմա որ հետ եմ նայում, զարմանում եմ, թե ոնց ծնողներս ռիսկ արեցին ինձ մենակով Ամերիկա ուղարկել, ախր հեչ ուղարկելու ապրանք չէի Բայց շատ ճիշտ արեցին, որովհետև էնտեղ ապրածս մի տարին ինձ էնքան փոխեց, հիմիկվա «ես»-ս լրիվ էնտեղ ապրած մի տարվա արդյունքն է:

    Հա, ինչ էի ասում, ոտքս դրեցի Ամերիկա ու երկու շաբաթ հետո դառա 16 տարեկան, իմ կյանքի ամենահիշարժան տարին: Բայց դրա մասին կպատմեմ մյուս տարի
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.06.2014, 17:36:
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.06.2014), Chuk (07.06.2014), Freeman (14.06.2014), GriFFin (07.06.2014), Lílium (08.06.2014), Srtik (10.06.2014), Vardik! (07.06.2014), Աբելյան (07.06.2014), Արէա (07.06.2014), Արևհատիկ (10.06.2014), Ձայնալար (07.06.2014), Նաիրուհի (11.06.2014), Նարե91 (07.06.2014), Շինարար (07.06.2014), Ուլուանա (07.06.2014), Ռեյ սամա (07.06.2014)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  2. «Մենք հայ ենք» - ՀայTV
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2010, 00:39
  3. Մենք ենք մեր հումորը
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 60
    Վերջինը: 11.01.2010, 20:24
  4. «Մենք ենք» մրցույթ
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2008, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •