User Tag List

Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 358 հատից

Թեմա: Կանխատեսումների մրցույթ. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կանխատեսումների մրցույթ. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014

    Բարի երեկո, ֆուտբոլասեր բարեկամներ: Հաշվի առնելով, որ շուտով մեկնարկում է Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, և, Ձեր հետաքրքվածությունը այդ առիթով կանխագուշակումների մրցույթ կազմակերպելու հարցում, բացում եմ համապատասխան թեման, որտեղ էլ կանցկացնենք մրցույթը:
    Ներկայացնեմ մրցույթի անցկացման ու միավորների հաշվարկման կարգը՝

    1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այն մարդիկ, ովքեր, մինչև առաջին տուրի համար նշված վերջնաժամկետը անձնական նամակի միջոցով (private massage) ինձ կուղարկեն առաջին տուրի խաղերի, ինչպես նաև եզրափակչի մասնակիցների ու հաղթողի վերաբերյալ իրենց կանխատեսումները: Այդ պահից հետո ուղարկված տարբերակները հաշվի չեն առնվելու, ուղարկողները մրցույթին չեն մասնակցելու:
    2. Մինչև տուրի առաջին խաղը սկսվելը, բոլորի կողմից ուղարկված տարբերակները կտեղադրեն այստեղ, մրցույթի թափանցիկությունն ապահովելու նպատակով:
    3. Մրցույթի արդյունքով հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ում, բոլոր տուրերում վաստակած միավորների գումարը կլինի առավելագույնը:
    4. Ամեն տուրից հետո, թեմայում կտեղադրվի այդ տուրի արդյունքները, ինչպես նաև մինչև այդ տուրը ներառյալ միավորների գումարային մրցաշարային աղյուսակը:
    Միավորների հաշվարկման կարգը

    1. Յուրաքանչյուր ճիշտ գուշակած հաշվի (և, բնականաբար հաղթողին, կամ ոչ-ոքի) համար մասնակիցը կստանա 7 միավոր:
    Օրինակ ա) կանխատեսում՝ Բրազիլիա-Անգլիա 2-0, իրականում Բրազիլիա-Անգլիա 2-0 բ) կանխատեսում՝ Իտալիա-Չիլի 2-2, իրականում Իտալիա-Չիլի 2-2
    2. Խաղի հաղթողին, և գոլերի տարբերության (կամ ոչ-ոքի, բայց այլ հաշվով) գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 3 միավոր
    Օրինակ ա) կանխատեսում՝ Բրազիլիա-Անգլիա 2-0, իրականում Բրազիլիա-Անգլիա 4-2 բ) կանխատեսում՝ Իտալիա-Չիլի 2-2, իրականում Իտալիա-Չիլի 0-0
    3. Խաղի հաղթողին ճիշտ գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 2 միավոր
    Օրինակ` կանխատեսում՝ Բրազիլիա-Անգլիա 2-0, իրականում՝ Բրազիլիա-Անգլիա 1-0
    4. Եզրափակիչի մասնակիցներից մեկին գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 10 միավոր (Եզրափակչի մասնակից երկու թիմերին գուշակելու դեպքում բնականաբար 20 միավոր)
    5. Մրցաշարի հաղթողին գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 25 միավոր:

    Ուշադրություն

    • - Եզրափակչի մասնակիցների ու հաղթողի Ձեր տարբերակները պետք է ուղարկել առաջին տուրի կանխատեսումների հետ միասին: Ավելի ուշ ուղարկված տարբերակները հաշվի չեն առնվելու:
    • Մրցույթի կանոններն ու միավորների հաշվարկման կարգը վերջնական են, փոփոխման ենթակա չեն:

    Բոլորիս մաղթում եմ գեղեցիկ և գոլառատ Առաջնություն, ինչպես նաև արդար ու հաճելի պայքար կանխատեսումների մրցույթում




    Մոդերատորական. թեմայում արգելվում է բուքմեյքերների գործակիցների տարածումը և բուքմեյքերների գովազդը ակումբում առհասարակ: Բոլոր նմանատիպ գրառումները կջնջվեն, իսկ հեղինակները կստանան համապատասխան տուգանային միավորներ:
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 07.06.2014, 02:19:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.06.2014), insider (06.06.2014), Արէա (06.06.2014), Նաիրուհի (06.06.2014), Վոլտերա (06.06.2014), Տրիբուն (06.06.2014), Փոքրիկ շրջմոլիկ (06.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2018
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 16.07.2018, 12:16
  2. Գրառումներ: 235
    Վերջինը: 14.07.2016, 00:14
  3. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010
    Հեղինակ՝ BOBO, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1559
    Վերջինը: 23.12.2010, 16:30
  4. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.06.2010, 22:03
  5. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ John, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 167
    Վերջինը: 06.10.2006, 16:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •