Հայաստանում ի՞նչ ասել է անհատ ձեռներեց: Ի՞նչ փաստաթղթեր, ի՞նչ կարգի գումարներ, ի՞նչ պարտավորություններ և առհասարակ ի՞նչ է անհրաժեշտ անհատ ձեռներեց դառնալու համար: ՀԴՄ կտրոններ տպող սարք ունենալը անհրաժեշտությո՞ւն է, ու վերջապես. որտե՞ղ դիմել:
Հայաստանում ի՞նչ ասել է անհատ ձեռներեց: Ի՞նչ փաստաթղթեր, ի՞նչ կարգի գումարներ, ի՞նչ պարտավորություններ և առհասարակ ի՞նչ է անհրաժեշտ անհատ ձեռներեց դառնալու համար: ՀԴՄ կտրոններ տպող սարք ունենալը անհրաժեշտությո՞ւն է, ու վերջապես. որտե՞ղ դիմել:
Որ օրենքից չցիտեմ,հիշելով կարճ ասեմ, որ ա/ձ-ն ֆիզիկական անձ է, ով զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Բնականաբար շահույթ ստանալու նպատակով: Ա/Ձ գրանցումը, վերջին օրենսդրական փոփոխություններից հետո, բավականին հեշտացել է: Անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ + մի 3000 թե 5000 դրամ տուրքի գումար /լավ չեմ հիշում/: Կարելի է գրանցվել նաև օնլայն, եթե համակարգը նորմալ աշխատի, բայց, մեկ է, պետք է գնաս պետական ռեգիստր, որ ստանաս ա/ձ-ի թուղթը: Դիմել պետական ռեգիստրի համապատասխան տարածքային մարմնին: Դրանից հետո գրանցվել հարկային տեսչությունում ու ստանալ ՀՎՀՀ /հարկային կոդ/:
ՀԴՄ ոչ բոլոր դեպքերում է պարտադիր:Նայած ինչ գործունեություն ես ցանկանաում ծավալել:
Օնլայն գրանցման համար տնտեսական գործունեության դասիչ է ուզում: Դա արդեն պետ. ռեգիստրից պետքա ստանամ?
ԱՁ բացելու համար անհրաժեշտ է անձնագիր (արդեն ավելի ցանկալի է նույնականացման քարտ, քանի որ պետք է էլեկտրոնային ստորագրություն էլ ունենաս) և պետ. ռեգիստրում վճարում ես 3300 դրամ, ԱՁ-ի բացումը տևում է մոտ 30 րոպե, այնուհետև պետք է գնաս և գրանցվես տարածքային հարկային տեսչությունում, Էլ. ստորագրության համար: ՀԴՄ կտրոն տպող սարքը պարտադիր չէ այն դեպքում, երբ քեզ վճարելու են փոխանցումով: Պետ. ռեգիստրի հասցեն Կոմիտաս 49/3 առաջին հարկ: Կնիք կարող ես չպատվիրել, չնայած իրենք փորձում են համոզել (9000-ից է սկսվում գները): էլ. ստորագրության ակտիվացման համար օնլայն վճարում ես 3000 դրամ http://www.ekeng.am/crm կայքում, ստորագրող սարքն էլ արժե 3000 դրամ: Հասցեն հարկայինում կասեն որտեղից պետք է գնես, Ուլնեցի փողոցի վրա է գտնվում:
օնլայն գրանցումը նորմալ չի աշխատում, խորհուրդ կտամ գնալ պետ. ռեգիստր
Վերջին խմբագրող՝ V!k: 06.06.2014, 15:29:
. . . DREAM ABOUT TOMORROW
BUT LIVE FOR TODAY . . .
Որտեղ կարելի է մանրամասն կարդալ ԱՁ-ի մասին, ինչ-որ բրոշուր, գիրք կա?
Բազմաթիվ հարցեր կան, որ կուզեի իմանալ՝
- ԱՁ-ի բացման գործընթացը,
- հաշվետվությունների ձևաթղթերը,
- հաշվետվությւունների՝ հարկային մարմնին տրամադրման պարբերականությունը,
- հաշվետվույթւոնները էլեկտրոնային պետք է լինեն, թե պարտադիր չէ,
- նույնականացման քարտ պարտադիր է, թե ոչ,
- ԱՁ-ի հիմնադիրը կարող է ունենալ լիազորված անձ, ով կզբաղվի ԱՁ-ի հարցերով... և այլ բազմաթիվ հարցեր...
Բարև Ձեզ
-ա/ձ բացելու համար անհրաժեշտ ա միայն անձնագիր, սոցիալական քարտ ու 3000 դրամ ու անձամբ ներկայանալ մոտակա պետական ռեգիստրի բաժին։ Կոմիտասի վրա կա, որ դիմես ընդեղ մի 10 րոպա ժամանակ ա տևելու։
-հաշվետվությունները բոլոր ձևաթղթերը, պարբերականությունը հարկայինի կայքում կա։
-էլկտրոնային են ուղարկվում, պարտադիրը չգիտեմ, բայց էլէկտրոնային շատ ավելի հեշտ ա։
-քարտը պետք ա էլ.հաշվետվությունները ուղարկելու համար, հարկայինի հետ պայմանագիր ես կնքում հարկայինի կայք մուտք գործելու և էլ ստորագրությամբ հաշվետվությունները ուղարկելու համար։
-ա/ձ հիմնադիր չի ունենում, ա/ձ-ն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձն ա։ Կարող ա աշխատանքի ընդունել հաշվապահից մինչև վարորդ ...
-կզբաղվի ա/ձ հարցերով ... ճիշտն ասած չհասկացա ինչը նկատի ունես։
The Truth Is Out There
Vaio (01.12.2015)
Իմ իմանալով էդ սաղ ինֆորմացիան պիտի լինի gitem.am-ում։ Եթե չգտնես, զանգի իրանց համարով, սաղ կասեն։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հ.Գ.
Ըտեղ ոնց որ չգա, բայց ստեղ կա։
www.justice.am/services/register
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Vaio (01.12.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ