Կոնկրետ խմբերի համար անվճար ա դառել`
Վիզաների տրամադրումն անվճար է ստորև ներկայացված խմբերի համար.
-# Թոշակառուներ,
Մինչև 12 տարեկան երեխաներ,
Պաշտոնական պատվիրակությունների անդամներ և գործնական նպատակով ճամփորդող ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորներ,
Հաշմանդամներ և, անհրաժեշտության դեպքում, նրանց ուղեկցող անձիք,
Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունների տարածքում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական Միության քաղաքացիների մերձավոր ազգականներ (ամուսին, կին, երեխա, այդ թվում նաև որդեգրած երեխա, ծնող, տատիկ, պապիկ, թոռ)
Պաշտոնական պատվիրակությունների անդամներ, այդ թվում նաև մշտական անդամներ, ովքեր ՀՀ Կառավարությանն ուղղված հրավերի շրջանակներում Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններից մեկի տարածքում մասնակցելու են հանդիպումների, քննարկումների, բանակցությունների, փոխանակման ծրագրերի, ինչպես նաև գիտաժողովների:
Ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում ճամփորդող դպրոցականներ, ուսանողներ, համալսարանականներ և ուղեկցող ուսուցիչներ,
Պատվիրակություններին ուղեկցող լրագրողներ և տեխնիկական անձնակազմ,
Միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցներ և ուղեկցող անձնակազմ (մարզիչներ, բժիշկներ և այլ),
Անդամ պետություններում գործող շահույթ չհետապնդող ոչ առևտրային հայկական կազմակերպությունների հրավերով փոխանակման, համահայկական օգնության, ինչպես նաև կրթական ծրագրերի շրջանակներում սեմինարների, վերապատրաստման, գիտաժողովների մեկնող քաղաքացիական հասարակությունների (ՀԿ) ներկայացուցիչներ,
Գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառում փոխանակման ծրագրերի մասնակիցներ,
Հումանիտար և բուժման նպատակով ճամփորդությունը հիմնավորող անձիք, անհրաժեշտության դեպքում ուղեկցող անձիք, անդամ պետության տարածքում մերձավորի հոգեհանգստին մեկնող կամ ծանր հիվանդ մերձավոր ազգականին այցելող անձիք:
Մնացածի համար՝ էժանացել ա:
Էջանիշներ