Տրիբուն ջան, դու շատ ճիշտ ես նկատում… ճարտարապետությունն ու քաղաքշինությունը սերտորեն աշխատում են սիստեմի հետ՝ պետական կառույցների, իշխանական կառույցների հետ որովհետև դրանցից ա կախված երկրի էկոնոմիկան, ռեսուրսներն ու ֆինանսները, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտը… սրանք ճարտարապետության ու քաղաքաշինության իրագործման ամենակարևոր պայմաններն են… ճ/ք-ն շատ ռեսուրսներ ա պահանջում իրագործվելու համար ու եթե մի բան էսօր չի արվում, վաղը չես անի, որովհետև ժամանակի ֆակտորը շատ կարևոր ա, կամ էսօրվա սխալը վաղը նույն կերպ չես կարող ուղղել…
ճ/ք-ն արվեստի պես չի, նրանց վերջնական արդյունքը նաղագիծը կամ առաջարկը չի, այլ արդեն կառուցված շինությունն ու համակարգն ա որը պահանջում ա հսկայական ռեսուրսներ ներառյալ մարդկային… արվեստի գործերը, երաժշտությունը, գրականությունը կարա անհատական դաշտում իրականացվի կամ Undoerground ռեժիմով արվի և եթե էսօր չեն գնահատում, կամ դեմ են ապա վաղը հավանական ա որ կգնահատվի ու գործն իր տեղը մշակույթի մեջ կգտնի, բայց ճ/ք-ի դեպքում էդպես չի ու քո նշած ֆակտորը շատ մեծ դեր ա խաղում… ինչքան էլ որ չուզենամ այնումանեայնիվ էսօրվա քաղաքաշինական իմիջը արտացոլում ա պետական/իշխանական համակարգը… լավ շենք սարքելով քաղաք չես սարքի…
մարկանց/հասարակության ճաշակն ու արժեքները խեղվում են…
Էջանիշներ