Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ, վերն արդեն գրել եմ… կաթողիկեն "ազատագրել ես" ու տեղն ի՞մչ ես սարքե՞լ… մի հատ ուրիշ պարիսպ… Լեզվի շենքի քնդումն արդարացված չի ու լեզվի շենքն էն շենքը չէր Երևանում որ պատք ա առաջինը քանդել… դրա անհրաժեշտությունը բացի սենտիմենտալությունից ու կոռուպցիոն ելքից ուրիշ ոչ մի արդարացում չունի էսօր… չկա… բեր աչքս կոխի… 21-րդ դարում միջնադարյան եկեղեցաշինությամբ չեն զբաղվում…

իսկ եթե ուշադիր կարդաս գրածս, պարզ գրել եմ "էս շենքի հետ պետք ա աշխատվեր"… նշանակում ա պետք ա արվեր նախագիծ առաջարկներ ու մրցույթ հայտարարվեր… իսկ արվել ա ամենահեշտ ու ամենավատը…

նույնն էլ ուզում էին ամառայինին անել… պարզ չի՞…
Մեֆ, բացարձակ սխալ ես ասում:

Լեզվի ինստիտուտի շենքը պարիսպ էր, փողոցի կողմից, որը ամբողջովին փակում էր հին եկեղեցուն, չէր թույլատրում տեսնել, որոշ դեպքերում նույնիսկ իմանալ գոյության մասին: Ոնց էլ աշխատեիր հետո, ինքը մեկ ա փակելու էր: Եկեղեցին հասանելի չէր ո՛չ Աբովյանի կողմից, ո՛չ Սայաթ Նովայի:

Նոր շինությունը ճիշտ հակառակ կողմում ա: Պարիսպ չի, ֆոն ա, որը ծածկում ա մեկ այլ ֆոնի, որը խանգարում էր եկեղեցուն:

Ավելին, եթե Լեզվի ինստիտուտի դեպքում եկեղեցին մի քանի կողմից հասանելի չէր, էնքան մոտ էր շենքում, էս տարբերակում էդ խնդիրը չկա, որտև նոր շինության վրա սարքված են հսկայական կամարներ ու նոր շինության ներսից էլ ա հին եկեղեցին ամբողջովին երևում: