Rammstein-ի խոսքերից
Չուկ ջան, բետոնե պարիսպը մի քիչ այլ ա: Էդ դեպքում հենց սկզբից ակնհայտ ա, որ ինքը սարքած ա թաքցնելու համար: Իսկ լեզվի ինստիտուտի շենքը կապիտալ շենք էր, որը չի կարելի համարել պարզապես ժամանակավոր շինություն:
Քանդելու հանդեպ կարծիքդ իհարկե անհիմն չեմ համարում, կարելի ա էդ թեմայով բանավիճել, բայց «պետք էր քանդել» տիպի ոչ մի կարծիք չեմ ընդունում, քանի դեռ պարզ չէր, թե էդ քանդելուց հետո տեղում ինչ ա արվելու, վերջնական տեսքը որն ա լինելու: Առաջ ես էլ էի տենց մտածում, որ լավ ա, որ քանդեցին, սովետը չկա, էլ իմաստ չունի էդ շենքը պահելը: Բայց եթե իմանայի, թե ինչ ա նախատեսվում, հաստատ դեմ կլինեի:
Իսկ որ ասում ես խաչմերուկը տեսք ա ստացել: Համաձայն եմ, ուղղակի Երեւանում բարեկարգ տարածքները էնքան քիչ են, որ մի հատ տենց տարածքը միանգամից աչք ա ծակում:
Էջանիշներ