Ասեմ իմ կարծիքը Ձայ ջան… ինքը վատ շենք չի… գրագետ արված, տեղը տեղին, բայց ճարտարապետական ստեղծագործություն չի… ինքը հլա մնում ա մեր "հայ ճարտարապետությոն" ազդեցության/spell-ի տակ… ի՞նչ ա սա նշանակում… մեր ճարտարապետությունը հիմնականում դեռ միջնադարյան շոկի մեջ ա… ուրույն ա բայց լռված ա միջին դարերում ու մենք "ինքնությունը պահպանելու խաթեր" ոչ մի քայլ չենք փորձում առաջ գնալ… էս գործը կոնկրետ նրանով ա վատը որ բացարձակապես նոր մոտեցում ցույց չի տվել միջավայրին ու ինքը ոնց որ պաշտպանական կառույց լինի… բանտային/ուղղիչ աշխատանքային գաղութի տեսք ա տալիս, բայց մեր համար դա տարօրինակ չի քանի որ դա մեր պատկերացումը ճարտարապետական ֆորմայի մասին… դարերով էդ ենք սարքել որովհետև էդ ա պետք եղել որպես ֆունկցիա… մինչդեռ երբ ունենք արդեն պատականություն, քաղաքապետարանը կարա բաց լինի ինտեգրելով ներսը և դուրսը… դրա լոգիկան էն ա որ քաղաքապետարանը հասարակությանն ա ու էնտեղ քաղաքի հասարակության խնդիրներն են լուծվում… ցանկացած քաղաքացի պտի կարողանա մեջով քայլելով անցնի…
բայց ինչ ունենք… ամրոց… ահավոր մեծ մասշտաբի… սրա պատճառները շատ են ու շատ կարելի ա խոսել, բայց ասեմ որ հիմա հայաստանին պետք ա բաց ճարտարապետություն, կառույցներ որոնք ոչ թե մեկուսացնում են ֆունկցիաները այլ ինտեգրում քաղաքի միջավայրի հետ… պաշտպանվելու կարիք չկա…
Էջանիշներ