Մեֆը բզբզաց, մի հատ էլ գրառում անեմ:
30 տարի անց
Արդեն միջին տարիքի ճարտարապետ, Երևանը շատ սիրող Ավետ Բրուտյանը դառնում է Երևանի գլխավոր ճարտարապետ: Հրաշալի ճարտարապետի առաջին գործերից մեկը լինում է Երևանի կենտրոնն ապականող, XIII դարի հոյակապ եկեղեցուն ճնշող Սուրբ Աննա եկեղեցու ապամոնտաժման աշխատանքների կազմակերպումը:
Երևանում սկսվում են բողոքի ցույցեր: Երիտասարդ ակտիվիստները, ովքեր ծնված օրվանից տեսել են Սուրբ Աննան, սովորել նրան, սիրել, աղոթել ու մոմ վառել այնտեղ, դիմացի այգում հանդիպել իրենց սիրելիին ու գիշերը գաղտնի համբուրվել, չեն կարողանում համակերպվել այդ ստոր արարքին: Իշխանությունները պնդում են, որ ապամոնտաժումն օրինական է ու բիրտ ուժ են կիրառում ակտիվիստների նկատմամբ, Ռամշտայն անունով հայտնի գլխավոր ճարտարապետը հիմնավորումներ է բերում, որ այդ եկեղեցին հակաճարտարապետություն ու այն պետք է վերացնել, տեղը սարքել լեզվի ինստիտուտ: Ակտիվիստներին տանում են ոստիկանություն ու հետները բացատրական աշխատանքներ տանում, վերջիններս չեն հանդարտվում: Այդ ընթացքում ապամոնտաժումը մեծ թափով շարունակվում է:
Ողջ հանրությունը զբաղված է հարցի քննարկմամբ: Դրանից անմասն չի մնում հայկական խոշորագույն, 38 տարեկան ֆորումը՝ «Դար» ակումբը:
Երիտասարդ ֆորումականներից միայն մեկն է կողմ լինում ապամոնտաժմանը: Մյուսները կտրուկ դեմ են:
Կտրուկ դեմ է արտահայտվում նաև Ֆորումի ամենահին ու ամենածեր մասնակիցներից մեկը՝ Մեֆիստոֆելը:
- Չի կարելի այդ շենքը ապամոնտաժել, - պնդում է նա: - Ի վերջո այստեղ խտացված է երկու ժամանակաշրջանների պատմություն: Սուրբ Աննա եկեղեցին իհարկե՛ գլուխգործոց չէ, բայց նա հրաշալի ցույց է տալիս այդ պատմական շրջանի վարքը: Ցույց է տալիս, թե ինչքա՜ն էին հղփացած այդ ժամանակ եկեղեցականները, ինչքան կոռումպացված ու ազգատյաց էր կաթողիկոսը: Քանդելով այդ եկեղեցին ջնջվում է Երևանի պատմության մի կարևոր շրջան: Այն շրջանը, երբ համաժողվորդվարական շարժում էր, բայց որը չէր կարողանում առնել չինովնիկների դեմը ու սրանք աջ ու ձախ ինչ ուզում անում էին: Չի կարելի ջնջել պատմությունը:
Էջանիշներ