Բյուր, կարամ ասեմ ինստինկտիդ վստահի…
Բյուր, կարամ ասեմ ինստինկտիդ վստահի…
Sambitbaba (14.06.2014)
Ես մի ճարտարապետից կարծիք եմ լսել, որ արվեստը որպես այդպիսին ու դրանում տեղի ունեցող փոփոխությունները ոչ մի կապ չունեն ճարտարապետության հետ:
Որ ճարտարապետությունն ապրում ա իր առանձին կյանքով՝ առանց ազդվելու որևէ տենդենցից, որոնք ազդում են այլ արվեստների վրա: Ոնց որ ասենք՝ գեղանկարչության կամ քանդակագործության վրա են ազդում կլասիցիզմը, գոթական շրջանը, մոդեռնիզմը և այլն:
Համաձայն ե՞ս էդ մտքի հետ:
GriFFin (14.06.2014), Mephistopheles (05.06.2014), Sambitbaba (14.06.2014)
սխալ չի… միանշանակ չի բայց սխալ չի…
ճարտարապետության վրա էնքան ֆակտորներ կան ազդելու որ գեղարվեստը մնում ա զուտ ընտրության կամ տենդենցի հարց… ոչ էնքան անհրաժեշտություն… օրինակ տնտեսությունը, կամ հոգեբանական մոմենտը բավականին մեծ ազդեցություն ունեն ճարտարապետական ֆորմայի վրա… գոթականի դեպքում հոգեբանականն ու շինարարական տեղնոլոգիաները մեծ ազդեցություն են ունեցել, հետո նոր "զարդարվել են"… եթե գոթական տաճարի վրայից ես բոլոր իրնամենտներն ու քանդակնեը հանեմ, այն դեռ կմնա գոթական… տաճարի ներքին տարածական լուծումն ինքնին արդեն մեծ ազդեցություն ա գործում այցելուի վրա, իսկ արվետի գործերը զուտ storytelling ազդեցություն ունեն որը ժամանակի համար եղել ա անհրաժեշտ հատկապես կղերականության համար… նույնը բարոկկոն… ժամանակակից ճարտարապետության վրա մեծ ազդեցություններից մեկը եղել ա նավաշինությունը (Լե Կոռբյուզե)… նույնը կոնստրուկտիվիզմը ռուսաստանում… էնտեղ նոր քաղաքական ու սոցիալական գաղափարներն են եղել շարժիչ ուժը և՛ ճարտարապետության և գեղարվեստի, բայց տեղնոլոգիաները, ինդուստրիալիզացիան ուղղակիորեն են ազդել ճարտարապետական ֆորմայի վրա… օրինակ Տատլինի հայտնի աշտարակն ինտերնացիոնալին…
GriFFin (14.06.2014), Jarre (06.06.2014), Sambitbaba (14.06.2014), Տրիբուն (07.06.2014)
մի բան էլ ավելացնեմ կոնստրուկտիվիզմի պահով մի բան էլ ավելացնեմ… պոեզիան ևս ունեցել ա նման փոփոխություն (Մայակովսկի) …
Համաձայն եմ, որ շատ մարդիկ /այդ թվում ես/ շատ բան չգիտեն ճարտարապետության մասին: Ավելին, մեր իրականության մեջ, շատ հաճախ, շփոթում ենք ճարտարապետությունը և ինժիներիան: Իմ կարծիքով դրանք իրար հետ փոխկապակցված, բայց միևնույն ժամանակ, տարբեր բաներ են:
Mephistopheles-ը ավելի լավ կբացատրի դրանց տարբերությունը:
Ինչի համար էս ասեցի, քանի որ Հայաստանում, երբ դիմում ես ճարտարապետի, ինքը ձեռի հետ ինժիների ու շինարարի ֆունկցիա էլ ա կատարում: Կամ էլ հակառակը` շինարարաը համ ինժիներ է համ էլ ճարտարապետ: Մի խոսքով, ինչպես միշտ, խառն ենք ...
Jarre (06.06.2014), Mephistopheles (05.06.2014), Sambitbaba (14.06.2014), Տրիբուն (07.06.2014)
Ինսայդեր ջան… ճարտարապետությունը երևի էն միակ բնագավառն ա որի հետ մենք ուզենք թե չուզենք շփվում ենք… ընտրություն չկա ու միևնույն ժամանակ շատ ընդգրկուն ա…
գործնականորեն ինժիներն ու շինարարը կարան պատվիրատուի բոլոր ցանկությունները իրականացնեն… պատվիրատուն ասի էս եմ ուզում, էն եմ ուզում իրանք էլ սարքեն ոնց որ ասես պիցցայից վրա ուզում եմ կալբաս, բիբար, սունկ ֆլան ֆստան… էդտեղ խոհարար պետք չի…
հիմնականում կախված ա պատվիրատուից թե ինչքանով ա ճարտարապետությունը ուշադրության կենտրոն, իսկ պատվիրատուն ինչքանով ա ինտելեկտով ունչան բան ա ուզում իմանալ "իր մասին"… օրինակ Սոլկ ինստիտուտի պատվիրատուն Լուի Կաննին պատբեր տալու ժամանակ ասել էր ուզում եմ մի հատ նենց տարածք որտեղ կարողանամ Պիկասսոյին կանչել զրույցի… կամ մեկը Րիչարդ Մայերին տան պատվեր էր տվել ու պատմում էր թե ինչքան լավ դաշնամուր ունի ու շատ ա սիրում… իհարկե պատվիրատուից բացի ճարտարապետը ևս պիտի ունենա նույն սոֆիստիքեյշընը…
բոլորովին պարտադիր չի որ պատվիրատուն հասկանա ճարտարապետությունից… կարևորը իր վերաբերմունքն ա իր նկատմամբ…
մի խոսքով Ինսայդեր ջան, էն ինչ որ դու ասում ես շատ տարածված ա… մարդիկ հիմնականում դրան վերաբերվում են որպես շոփինգի ուղղակի տունը խանություն չեն ծախում… դրա համար էլ եթե ուշադիր լինես, կառույցների 70% վատ ու միջակ ա… 20% լավն ա… 10% շատ լավը… կարծես թե ամեն ինչի մեջ ա տենց…
Jarre (06.06.2014), Sambitbaba (14.06.2014), Ուլուանա (11.06.2014), Տրիբուն (07.06.2014)
Քառակուսի կառոբկա բնակարանների պահով ինձ հետաքրքրեց, թե հատկապես որ բնակարանները նկատի ունես: Եթե նկատի ունես սովետի ժամանակ նախագծված ու կառուցված շենքերը, ապա այո, դրանց վրա բնականաբար ճարտարապետներ են աշխատել, բայց էդ շենքերի էսօրվա վիճակին նայելով հնարավոր չի պատկերացում կազմել էդ ճարտարապետների մասին: Նախ պետք ա նայել նրան, թե էն ժամանակ ինչ երկիր ա եղել, ինչ խնդիրներ են լուծել էդ շենքերով: Կոպիտ ասած` սովետի ժամանակ պետությունը չէր խրախուսի ու գումար չէր հատկացնի նենց նախագծերի իրականացմանը, որոնք «անիմաստ» թանկ են: Տենց բանի համար մի քիչ այլ արժեհամակարգով պետություն ա պետք ունենալ: Դրա համար ունենք սովետից մնացած տիպային բնակելի շենքեր, որոնցից շատերը, սակայն, էնպես են նախագծված, որ դրված խնդիրները լուծում են (կամ գոնե ժամանակին լուծել են):
Մի բան հիշեցի ինստիտուտից: Լեկցիայի ժամանակ դասախոսը ասում էր, թե բազմահարկ շենքերի աղբատարը ոնց պիտի լինի: Ամբողջ կուրսին բացում էր, երբ դասախոսը թվարկում էր, որ աղբի հավաքման խցիկում պետք ա լինի տաք ու սառը ջուր, տրապ, պատերն ու հատակը լինեն սալիկապատված եւ այլն: Ուզում եմ ասեմ էնքան էլ ճարտարապետը չի մեղավոր, որ էսօր տենց շենքերի աղբատարներից 100 մ շառավղով գարշահոտ ա փչում ու առնետներ են սավառնում:
Ինչ վերաբերվում ա «քառակուսի»-ին. թյուր կարծիք կա շատերի մոտ, որ ժամանակակից ճարտարապետը պիտի սենց կլոր-մլոր բաներ անի, որ համարվի լավը: Կամ եթե տան հատակագիծը ուղիղ գծերով ա, ուրեմն նախագիծը վատն ա: Չկա տենց բան: Ուղղակի մարդիկ երբեմն մտածում են (կոնկրետ Հայաստանում), որ եթե սովետական շենքերում լրիվ ուղիղ պատեր էին, ապա մոդեռն երեւալու համար պետք ա մի հատ կլոր պատ սարքել, առաստաղին կլոր նախշեր սարքել, որ հատակագծին նայեն, միանգամից էդ մոդեռնության շունչը զգան:
Էսօր արդեն սովետի պես չի, բայց նենց էլ չի, որ ավելի լավ ա: Հիմա ամեն մեծահարուստ ճարտարապետ ա վարձում, որ իրա տունը սարքի, բայց քանի որ փողատերը ինքն ա, ինքն ա թելադրում ճարտարապետին, թե ոնց անի: Իհարկե քիչ, բայց կան դեպքեր, որ ճարտարապետը ինքն ա պատվիրատուին ճաշակ թելադրում, բայց տենց դեպքերը էնքան էլ շատ չեն, որտեւ քիչ ճարտարապետներ են բացի փողից մտածում նաեւ իրենց իմիջի մասին ու քիչ ճարտարապետներ են, որ ի զորու են ճաշակ թելադրել պատվիրատուին, որտեւ դրա համար պետք ա նախ եւ առաջ իրանք ճաշակ ունենան: Ինչեւէ, դրա համար էլ էսօր քառակուսի կառոբկաների փոխարեն Հայաստանում կառուցվում են կլորմլորակլասիկամոդեռնառոկոկոխառը տներ, որոնք իմ համար շատ ավելի վատն են, քան սովետի կառոբկեքը:
insider (06.06.2014), Mephistopheles (06.06.2014), Sambitbaba (14.06.2014), Արէա (06.06.2014), Ուլուանա (11.06.2014), Տրիբուն (07.06.2014)
Ռամշը շատ ճիշտ բաներ ա ասում… ես մենակ կարամ մի բան էլ ավելացնեմ քառակուսի շենքերի պահով, բայց ավելի գլոբալ տեսանկյունից…
մենակ Հայաստանը չէր որ սկսել էլ "խռուշչովկաներ" կառուցել… էդ տենդենցը շատ վաղուց էր սկսել՝ դեռ 20-ականներից և տարածվում էր ամբեղջ Եվրոպա ամերիկայով մեկ (ամերիկա մի քիչ ուշ հասավ կապված իրա սոցիա-էկոնոմիկ համակարգից)… առաջիններից մեկը եղել ա Գինզբուրգը ով նախագծեց Մոսկվայի Նառկոմֆինը (տենդենցը նույնիսկ դրանից առաջ էր սկսել) … մի քիչ հեռու գնամ… էս ամեն ինչը սկսեց ինդուստրիալիզացումից երբ նոր դասակարգ առաջացավ եվրոպայում և բնականաբար սօցիալ քաղաքական ստրուկտուրան սկսեց փոխվել (սոցիալիզմ/կոմունիզմն էս տեսանկյունից անխուսափելի էր…Մարքսը հիմար չի եղել)… բնականաբար ճարտարապետությունը պիտի արձագանքեր դրան ու ժամանակի բոլոր զարգացած երկրների ճարտարապետությունը սկսեց էդ ուղղությամբ զարգանալ… Լե Կոռբյուզեի Յունտե դե՛հաբիրասիոնը դրա կուլմինացիան եղավ 60-ականներին… կոռուցվում էին բազմահարկ բնակելի տներ ժողովրդի/հասարակության միջին/բանվոր դասակարգի համար ու ֆորման սկսեց բնականաբար ընդունել էդ տեսքը… անհատական մենատները արդեն չեին բավարարում… հսկա միկրոավանններ սկսեցին կառուցվել Եվրոպայում ու ամերիկայում… Սոցիալիստական/կոմունիստական գաղափարները մեծ ազդեցություն են թողել ճարտարապետության ու ընդհանրապես մշակույթի վրա ու զարմանալի չի որ էդ կոնտեքստում նաև հակահարվածներ էլ առաջ եկան հատկապես սովետում ու Գերմանիայում որտեղ կտրուկ շրջադարձ եղավ դեպի կլասիցիզմ հաշվի առնելով նաև էդ երկրների բռնապետական բնույթը… մյուս երկրներում էլ եղան, հատկաես Բրիտանիայում ու ԱՄՆ-ում, բայց շատ ավելի "հանդուրժողական" մակարդակի վրա… բայց բռնապետությունների անկումից հետո էդ տենդենցը մարեց ու մորերնիզմը նորից առաջ եկավ էս անգամ ընդունելով ինտերնացիոնալ ոճի ռացիոնալիզմի տեսքով…
ինչևէ… ուզում եմ ասել որ Ռամշի սոցիոէկոնոմիկ ասպեկտին ես նաև ավելացրի գլոբալ քաղաքական տենդենցները… շատ դժվար ա ճարտարապետության մասին խոսել առանց հաշվի առնելու էն հզոր ֆակտորները որոն shape են անում ճարտարապետական ֆորման…
Ռամշ, հաճույք էր քոմենթդ կարդալը… երևում ա որ ճարտարապետական mindset ունես ապեր…
insider (06.06.2014), Rammstein (06.06.2014), Sambitbaba (14.06.2014), Տրիբուն (07.06.2014)
Ըհն, պարզ, հասկանալի ասեցիր էն տարբերությունը, որ նշել էի:
Իսկ հիմա Mephistopheles ջան ուզում եմ մի ուրիշ բանի մասին էլ խոսեմ: Ուզում եմ Հայաստանից մի մասնավոր օրինակ բերեմ: Կարճ ասեմ, թե ինչ ա իրականում մեր մոտ կատարվում՝ սեփական փորձից, երբ ուզում ես փոքր, անհատական, բայց յուրօրինակ մի բան կառուցել: Ուրեմն ծանոթիս հողամասի վրա մի շինություն պետք է կառուցվեր: Մեկ հարկանի, հասարակական նշանակության: Ասեց յուրօրինակ մի բան եմ ուզում, պատրաստ եմ խելամիտ գին վճարել: Առաջինը վեր կացանք, գնացինք ճարտարապետի մոտ: Ասեցինք ինչ ենք ուզում, նկարագրեցինք, արտաքին տեսքը, տանիքը, թե ինչպես ենք պատկերացնում, ֆասադը և այլն: Մնացածը ինքը խոստացավ լուծումներ մեզ առաջարկեր, քննարկեինք:
Միամիտ ենք էլի: Մարդը գնաց մի շաբաթ հետո եկավ մի քոփի փեստ արեց բերեց դեմ տվեց, թե էսա ձեր նախագիծը, էս էս որոշումը, էս էս արձանագրությունը, էս Պողոսի թույլտվությունը, էս Պետրոսի դաբրոն, էս էլ Մեծն Արքայի կնիքը, էսքան արժի, մուծեք ու առեք գնացեք սարքեք: Սենց մասնավոր, փոքր դեպքերի համար ճարտարապետը մեր մոտ ավելի շատ թղթաբան ա, բյուրոկրատական հարցեր լուծող քեռի՝ քան թե ճարտարապետ: Հանուն արդարության էլ ասեմ, որ մեր համաքաղաքացիների մեծ մասին, հենց սենց ճարտարապետ էլ պետք ա:
Ոչ մասնավոր դեպքերում կամ մեծամասշտաբ նախագծերի ժամանակ չգիտեմ ինչպես է, չեմ ուզում սխալ բան ասել: Բայց դե Թամանյանից հետո՝ արդեն մեր ժամանակաշրջանի մի շինություն ցույց տվեք, որ ասենք ճարտարապետության տեսանկյունից իրանից մեծ արժեքա ներկայացնում: Կարող ա և սխալվում եմ:
Mephistopheles (06.06.2014), Sambitbaba (14.06.2014), Տրիբուն (07.06.2014)
Ինսայդեր ջան…ուրեմն սենց…
ճարտարապետի մոտ գնում են հիմնականում երկու դրդապատճառներով…
1. որովհետև սիրում են իրա գործերը և ուզում են հետն աշխատել…
2. որովհետև ինքը կանի էն ինչ իրան ասում են ու կհոգա ադմինիստրատիվ հարցերը…
սրանց արանքներում էլ են տարբերակներ լինում, բայց հիմնական ուղղությունները սրանք են…
դուք ընտրել եք երկրորդ տարբերակը ու դրա համար էլ ճարտարապետին շատ բան չի մնացել անի քան հոգալ ադմինիստրատիվ հարցերն ու ձեզ հանձնի արդեն հաստատված նախագիծը, որի ճաարտարապետական իմիջը ձեր պատասխանատվությունն ա միանշանակ… ես չեմ կարծում որ սա ճարտարապետին օգտագործելու ամենալավ ձևն ա քանի որ դու էդ դեպքում օգտագործում ես ոչ թե նրա ուղեղը, այլ զուտ ադմինիստրատիվ կարողությունները, որը ճարտարապետի ամենալավ հատկությունները չեն… կարևոր և անհրաժեշտ են, բայց ոչ պարտադիր…
իդեալական կլիներ եթե դուք գնայիք իրա մոտ ոչ թե "ճարտարապետական լուծումներով" այլ գաղափարներով ու սպասելիքներով թե ինչ ա իրանից ներկայացնելու էդ հաստատությունը, մթնոլորտը, այցելուները, նրանց քանակը տեսակը, ֆւնկցիայի սպեցիֆիկաներն ու նաև ձեր անձնական վերաբերմունքը ոչ ճարտարապետական տեսանկյունից…
ստեղ նաև առաջանում ա պատասխանատվության ու գների տարբերություն… եթե գնայիք առաջին տարբերակով ապա պետք ա մի թեթև "տնային աշխատանք" անեիք ու ընտրեիք ձեր ճարտարապետին նայով իրա գործերին ու խոսելով մարդկանց հետ ում հետ նա ժամանակին աշխատել ա… առաջին տարբերակում դուք ահագին գումար պիտի վճարեք ու ցանկալի ա որ իանաք թե ում եք վճարելու և արդյոք հնարավոր ա հետն աշխատել… ահագին կոնֆլիկտեր կարող են լինել տենց բաներից…
սա իհարկե ամեն անգամ չի որ աշխատում ա… շատ հաճախ և կասեի մեծամասնությամբ երկրորդ տարբերակով են լինում քանի որ մարդկանց մեծամասնությունը արդեն ունի որոշակի իմիջ թե ինչ են ուզում որոնք հիմնականում հիմնված են իրենց տեսածի, հարևանի ունեցածի կամ ամսագրերում տեսածի վրա… սա շատ բնական ա…
Հայաստանում, անկախությունից հետո ճարտարապետական արժեք ներկայացնող որևէ կառույց աչքովս առայժմ չի ընկել… մինչդեռ քաղաքը դառնում ա ոչ թե միայն գեշ այլև դիսֆունկցիոնալ… սա կարող ա աղետի տանի…
insider (06.06.2014), Sambitbaba (14.06.2014), Տրիբուն (07.06.2014)
Արտաքին` ծավալատարածական առումով բավական հաջողված շենք եմ համարում: Բայց վրան որոշ անդուր տարրեր կան: Օրինակ` աշտարակի վերեւի մասը:
Հայաստանում ինչ էս անկախությունից հետո շինարարությունը մեծ թափ առավ, մի հատ վատ ճարտարապետական ոճ ա առաջացել: Չնայած երեւի սխալ ա ոճ անվանելը, ավելի շուտ վատ ճարտարապետական մտածելակերպ ա: Խոսքս ժամանակակից ու հայկական ավանդական ճարտարապետություններն իրար խառնելու, իրար լղոզելու մասին ա: Ես համարում եմ, որ եթե շենքդ ուզում ես լինի դասական, ապա արա լրիվ դասական, եթե ուզում ես, որ լինի ինչ-որ ժամանակակից փախած մի բան, արա լրիվ փախած մի բան: Էս երկուսի կոնտրաստային համադրությունն էլ կարա լավը լինի: Բայց որ արվում ա դասականոտ բան ու վրան ինչ-որ մանր տարրերով փորձ ա արվում շենքին ժամանակակից տեսք տալ, դա անդուր ա: Չգիտեմ` ինչքանով կարողացա լավ արտահայտել մտածածս:
Հա, էսքանը ինչի՞ ասեցի: Էս մեր քաղաքապետարանի աշտարակի վրա տենց բաներ եմ նկատում, դրա համար լավ չի նայվում: Էդ վերեւի քարե պատի եռանկյուն վերջավորությանը ու դրանից վերեւ շարունակվող ապակուն նայելով տպավորություն եմ ստանում, որ ճարտարապետը համ վախեցել ա, որ լրիվ դասական անելու դեպքում կարող ա դիտվի որպես ինչ-որ բանի կրկնություն, ինչ-որ ստանդարտ, չտարբերվող մի բան, համ էլ վախեցել ա ավելի ռիսկով ինչ-որ կոնտրաստ մտցնելուց: Այ սրա համար ասեցի ոչ թե ոճ, այլ մտածելակերպ:
Էդ վատ ճարտարապետական մտածելակերպը թերեւս ամենաշատը կարելի ա հանդիպել երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, ներկայիս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի նախագծերում:
Քաղաքապետարանի շենքի ներսում չեմ եղել, դրա համար ինտերիերի ու հատակագծային լուծումների առումով բան չեմ կարող ասել:
ժող մի հատ նկար դրեք հա... դրեք որ ավելի կոնկրետ լինենք...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ