Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ, դու ես իննադ անում, այ ընկեր: Ես գրում եմ ժամանակակից Երևանում «շտկումների» մասին (էս անգամ քո խաթր չակերտով), դու ասում ես Երևանը մենակ Աստաֆյան ա եղել: Ընկեր, մի հատ հասկացի դիմացինդ ինչ ա ասում, նոր խոսի: Եթե էս թեման բացել ես մենակ ճարտարապետների համար, ովքեր միայն ակադեմիական գիտելիքներով պետք ա խոսեն, քեզ բարի մենախոսություն... չնայած մեր մեջ ասած էս թեմայով դու էլ ոչ մի մասնագիտական բան չես գրել: Հազիվ Ռամշի դրած նկարին նայում ու ասում ես «էս շենքը ոնց կարելի ա քանդել», որը համարժեք ա «սիրան ա», «սիրուն չի»-ի, ոչ մի մասնագիտական բացատրություն:
հլա էս կարդա… հնդկերեն ա՞ գրած…

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան, լեզվի ինստիտուտը իր ժամանակի մեջ միջինից մի նիշ բարձր գրագետ շենք ա… նա մեր քաղաքաշինության՝ որը շատ նոր ա ու քաղաքային ճարտարապետության նմուշ ա…
կլասիկ էլեմենտները գրագետ օգտագործած հասարակական շենք ա… դա քանդելու համար հիմնավոր պատճառ ա պետք… քո բերածը "պատճառները" չի անցնում… հասկանում ե՞ս… որ ճիշտը կուզես իմանալ կաթողիկեն առիթ էր որ էդ հողատարածքը հանձնեին եկեղեցուն… անզեն աչքով ա տեսանելի… պատմաճարտարապետական մշակութային նմուշները պետական հանրային տարածքներ են…

է էջմիածինն էլ մեհյանի տեղում ա կառուցված… կարող ա՞ մի օր էլ գաս ասես էջմիածինը քանդենք մեհյանը վերականգնենք… մեհյանն ավելի հին ա… երերույքը սարքեն մեհյան… շտկենք… զանգակատները հանենք Հռիփսիմեի վրայից, էջմիածնի… դրանք հետո են կառուցվել ու արհեստականորեն կպցվել… շտկենք… ի դեպ առանց զանգագատան ա նախագծվել Հռիփսիմեն ու ավելի լավն ա եղել…

50 անգամ ասեցի մի հատ էլ կասեմ… սենց մասշտաբի կառույցի քանդումը պահանջում ա քաղաքաշինական/ճարտարապետական պատճառաբանություն/հիմնավորում… կաթողիկեն ազատելը չի հանդիսանում քաղաքաշինական/ճարտարապետական պատճառաբանություն/հիմնավորում, որովհետև դա հնարավոր էր անել առանց քանդելու…

սրանից պարզ էլ ո՞ց գրենք…