Իմ մանկությանս ընկերոջ՝ Գոգայի շնորհիվ, ես փոքրուց շատ եմ հետաքրքրվել ճարատարապետությամբ։ Իր ծնողները ճարտարապետներ էին (ի դեպ Կուտուզովի վրա էին ապրում
) ու ինքը դեռ փոքր տարիքից մեծ սեր ուներ ճարտարապետության հանդեպ։ Անընդհատ ինձ ճարտարապետական արտասահմանյան ամսագրեր էր ցույց տալիս, տարբեր կառույցներ և այլն։ Ու ինչ գիտեր պատմում էր։
Դրա շնորհիվ միշտ փորձել եմ ուր որ գնում եմ ճարատարապետությանը ուշադրություն դարձնեմ (ինձ հասանելի մակարդակով)՝ շենքերի, փողոցների ճարտարապետությունը։ Ու հետաքրքիրն այն է, որ հենց դա է իմ մեջ ամենաշատը տպավորվում։ Ու հենց էտ պատճառով է, որ ես Դոմինիկյանում ինչ որ առումով դժվար եմ համակերպվում. այստեղ ճարտարապետություն (իմ ընկալմամբ) գոյություն չունի։ Քաոս է։ Ու այն էլ գեշ քաոս։ Մայրաքաղաքի ու մի քանի այլ քաղաքներում կան հետաքրքիր շենքեր, փողոցներ, բայց էնտեղ ուր ես եմ բնակվում հիանում եմ միայն բնական ճարտարապետությամբ՝ բնությամբ։
Հայաստանում ճարտարապետության վերաբերյալ զգացողությունս շատ խամրեց, երբ ես մեր բնակարանների հետ կապված կադաստրի դռներն էի ընկած։ Էնտեղի «ճարտարապետները» գուցե հիանալի ճարտարապետներ են, բայց հենց իրենք սպանեցին սերը ճարտերապետության հանդեպ (ավելի ճիշտ՝ պատճառ հանդիսացան, որ ես սպանեմ իմ մեջ էտ սերը), քանի որ ոչ մի էնտուզիազմ, սեր իրենց աշխատանքի հանդեպ չկար։ Ու հետո, երբ գիտակցում ես, որ Երևանի քառակուսի կառոպկա բնակարաններն էլ են ճարտարապետները գծագրել, վատանում ես։ Չես ուզում դա ընդունել։
Իսկ քո նշածը՝ «ճարտարապետությունը դա ըստ էության ճամփորդություն ա որը պատվիրատուն կատարում ա ճարտարապետի հետ փնտրելու և գտնելու ոչ միայն էն տունը կամ կառույցը որ իրեն հարմար է այլ նաև իրեն… », իսկապես էն ա, ինչ ես պատկերացրել եմ։ Ու միշտ նախանձում եմ ճարտարապետների ուղեղին։ Նման ճարտարապետների։ Իրենք ինչ որ տեղ աստված են, որովհետև արարում ու ստեղծում են։ Լրիվ նոր միտք են ստեղծում, նոր բան։
Ու էս ամենին գումարվում է նաև էն, որ իմ սիրած ակումբցիներից մեկն էլ ճարտարապետ է
Իրականում գլխումս շատ մտքեր կան ճարտարապետության վերաբերյալ։ Կփորձեմ գրել այստեղ։ Թեմայի համար էլ մերսի։
Էջանիշներ