User Tag List

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 250 հատից

Թեմա: «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ

  1. #1
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,908
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ

    ստեղ դրեցի՝ ուրիշ տեղ չգտա…

    Ճարտարապետությունը մի բան ա որի հետ մարդիկ շփվում են ծնված օրվանից, բայց շատ քիչ բան գիտեն դրա մասին… ավելին կարծիք կա որ գիտեն, բայց իրականում դրանք ճարտարապետության զուտ ուտիլիտար մասին ա վերաբերվում…

    իրականում շատ սխալ կարծիք կա ճարտարապետի տեղի մասին… ո՞վ կարա ճարտարապետ վարձի որպեսզի տուն ունենա… վարձում ես որ քո համար տուն նախագծի՞ , թե նախագծի էն տունը որը դու ես ուզում, թե՞ էն տունը որ քեզ հարմար ա և ճիշտ ա քեզ համար…

    ճարտարապետությունը դա ըստ էության ճամփորդություն ա որը պատվիրատուն կատարում ա ճարտարապետի հետ փնտրելու և գտնելու ոչ միայն էն տունը կամ կառույցը որ իրեն հարմար է այլ նաև իրեն…

    ո՞նց եք տեսնում ճարտարապետությունը և ճարտարապետին…

    ճարտարապետականի ուսանող կա՞ Ակումբում…

    զվարճանք, ֆլուդ, ծաղր, հումոր, կռիվ, անպատվել թույլատրվում է… կարող եք երգեր էլ դնել, լրիվ կոնտեքստում կլինի… եթե Չուկը դեմ չի…

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (04.06.2014), GriFFin (05.06.2014), Hayk Avetisyan (09.07.2014), Jarre (05.06.2014), Rammstein (06.06.2014), Ripsim (05.06.2014), Sambitbaba (05.06.2014), Ձայնալար (04.06.2014), Մինա (29.07.2014), Տրիբուն (07.06.2014)

  3. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ շատ քիչ բան գիտեմ ճարտարապետության մասին, բայց բեսամթ ղզղնում եմ էն մտքից, որ մի կողմից քյառթու ճարտարագիտական հաշվարկ ու տեխնիկական/տեխնոլոգիական/ֆինանսական/տարածքային միգուցե նաև ժամանակային սահմանափակումներ կան, մյուս կողմից արվեստ, էսթետիկա, գեղագիտություն: Ինձ թվում ա՝ թույն բան ա ճարտարապետությունը ու ճարտարապետ լինելու համար համ պետք ա գեղեցիկի ընկալում ունենաս, համ բնագիտական, ինժիներական ձիրք: Կամ էլ ես հեռվից տենց սիրուն եմ պատկերացնում ամեն ինչ, իրականում գռդոն ա

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (04.06.2014), Տրիբուն (07.06.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,908
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ շատ քիչ բան գիտեմ ճարտարապետության մասին, բայց բեսամթ ղզղնում եմ էն մտքից, որ մի կողմից քյառթու ճարտարագիտական հաշվարկ ու տեխնիկական/տեխնոլոգիական/ֆինանսական/տարածքային միգուցե նաև ժամանակային սահմանափակումներ կան, մյուս կողմից արվեստ, էսթետիկա, գեղագիտություն: Ինձ թվում ա՝ թույն բան ա ճարտարապետությունը ու ճարտարապետ լինելու համար համ պետք ա գեղեցիկի ընկալում ունենաս, համ բնագիտական, ինժիներական ձիրք: Կամ էլ ես հեռվից տենց սիրուն եմ պատկերացնում ամեն ինչ, իրականում գռդոն ա
    որ ճիշտն ասեմ էդ սահմանափակումները բոլորովին էլ սահմանափակումներ չեն… առանց դրա փորձը ցույց ա տալիս որ շենքերն ավելի լավը չեն լինում… օրինակ բոլորովին էլ իդեալական չի որ ասում են անսահման բյուդջե ւնես ու ինչ մտովդ անցնի կարաս անես… առաջին հայացքից կայֆ ա, բայց էդ "սահմանափակումները" կենսական են… ոնց որ ասես "թռի ապեր, գրավիրացիա չկա" տենց բան չի լինի, չէ՞… գրավիտացյան պայման ա, նույնն էլ քո նշած բաները…

    ինչչ վերաբերվում ա էսթետիկային ապա, այո պետք ա, բայց էդ էսթետիկան հիմնովին տարբերվում ա գեղարվեստական էսթետիկայից, կամ երաժշտականից… հետաքրքիրն էն ա որ էդ ճաշակները ճարտարապետին պետք են ու մեծ դեր են խաղում ճարտարապետի ձևավորման մեջ, բայց այ հակառակը չի լինում… լավ նկարիչը կամ երաժիշտը պարտադիր չի որ ճարտարապետական հետաքրքիր ճաշակ ունենան… հաճախ հակառակն ա լինում…

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.06.2014), Sambitbaba (05.06.2014), Ձայնալար (04.06.2014), Մինա (29.07.2014), Տրիբուն (07.06.2014)

  7. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սահմանափակումը բացասական իմաստով չէի գրել, ես էլ մասնագիտության բերումով ամեն օր կռիվ եմ տալի սահմանափակումների հետ, կոմպրոմիսներ, լուծումներ փնտրում և այլը, ինձ թվում ա՝ էդ մասը քչից շատից պատկերացնում եմ: Ուղղակի իմ արածի արդյունքը չոր թվեր են՝ մակերաս, սպառվող հզորություն, միլիվոլտեր, պիկովայրկյաններ ..., էն գեղագիտական մասը չկա…

    Որովհետև երաժիշտը կարա բազմապատկման աղյուսակը չիմանա…

  8. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,908
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սահմանափակումը բացասական իմաստով չէի գրել, ես էլ մասնագիտության բերումով ամեն օր կռիվ եմ տալի սահմանափակումների հետ, կոմպրոմիսներ, լուծումներ փնտրում և այլը, ինձ թվում ա՝ էդ մասը քչից շատից պատկերացնում եմ: Ուղղակի իմ արածի արդյունքը չոր թվեր են՝ մակերաս, սպառվող հզորություն, միլիվոլտեր, պիկովայրկյաններ ..., էն գեղագիտական մասը չկա

    Որովհետև երաժիշտը կարա բազմապատկման աղյուսակը չիմանա…
    էդքան էլ միանշանակ չի… դրա գեղեցկությունը դու ես տեսնում, մենք չէ… ոնց որ ասենք հատակագծի կամ կտրվածքի գեղեցկությունը մենք ենք տեսնում, բայց ասենք մեկ ուրիշ մասնագիտության տեր մարդու համար դա անհասկանալի ա որպես էսթետիկ արժեք, բայց վերջնական կառույցը սիրում են… նույնը քոնն ա, քո նշած "մակերաս, սպառվող հզորություն, միլիվոլտեր, պիկովայրկյաններ" քո համար գեղեցկություն ա ու դու երբեմն էլ զարմանում ես թե ոնց մենք չենք տեսնում դա, բայց վերջնական արդյունքը սիրում ենք… պրոցեսը մասնագետի "անձնական տարածքն ա"… մեր դեպքում, մենք պարտավոր ենք էդ պրոցեսի միջով պատվիրատուին անց կացնել քանի որ ինքը նախագծի մասնակիցն ա, ամենակարևոր ֆակտորը/էլեմենտը… մեր մոտ կլիենտը սկզբից մինչև վերջ պրոցեսին մասնակից ա, նույնիսկ կոնտրակտով…

    այո երաժիշտը կարա չհասկանա… բայց մեր մասնագիտության մեջ տարբեր "էսթետիկաներ" պարտադիր են լավ մասնագետ լինելու համար… մենք սահմանները հատում ենք մասնագիտությունների և՛ գործի բերումով և՛ որպես ինտելլեկտուալ բագաժ կառուցելու համար… ինչ որ տեղ մենք պարտավոր ենք իմանալ "ամեն ինչ"

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (05.06.2014), Jarre (05.06.2014), Sambitbaba (05.06.2014), Ուլուանա (05.06.2014), Տրիբուն (07.06.2014)

  10. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,756
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ մանկությանս ընկերոջ՝ Գոգայի շնորհիվ, ես փոքրուց շատ եմ հետաքրքրվել ճարատարապետությամբ։ Իր ծնողները ճարտարապետներ էին (ի դեպ Կուտուզովի վրա էին ապրում ) ու ինքը դեռ փոքր տարիքից մեծ սեր ուներ ճարտարապետության հանդեպ։ Անընդհատ ինձ ճարտարապետական արտասահմանյան ամսագրեր էր ցույց տալիս, տարբեր կառույցներ և այլն։ Ու ինչ գիտեր պատմում էր։

    Դրա շնորհիվ միշտ փորձել եմ ուր որ գնում եմ ճարատարապետությանը ուշադրություն դարձնեմ (ինձ հասանելի մակարդակով)՝ շենքերի, փողոցների ճարտարապետությունը։ Ու հետաքրքիրն այն է, որ հենց դա է իմ մեջ ամենաշատը տպավորվում։ Ու հենց էտ պատճառով է, որ ես Դոմինիկյանում ինչ որ առումով դժվար եմ համակերպվում. այստեղ ճարտարապետություն (իմ ընկալմամբ) գոյություն չունի։ Քաոս է։ Ու այն էլ գեշ քաոս։ Մայրաքաղաքի ու մի քանի այլ քաղաքներում կան հետաքրքիր շենքեր, փողոցներ, բայց էնտեղ ուր ես եմ բնակվում հիանում եմ միայն բնական ճարտարապետությամբ՝ բնությամբ։

    Հայաստանում ճարտարապետության վերաբերյալ զգացողությունս շատ խամրեց, երբ ես մեր բնակարանների հետ կապված կադաստրի դռներն էի ընկած։ Էնտեղի «ճարտարապետները» գուցե հիանալի ճարտարապետներ են, բայց հենց իրենք սպանեցին սերը ճարտերապետության հանդեպ (ավելի ճիշտ՝ պատճառ հանդիսացան, որ ես սպանեմ իմ մեջ էտ սերը), քանի որ ոչ մի էնտուզիազմ, սեր իրենց աշխատանքի հանդեպ չկար։ Ու հետո, երբ գիտակցում ես, որ Երևանի քառակուսի կառոպկա բնակարաններն էլ են ճարտարապետները գծագրել, վատանում ես։ Չես ուզում դա ընդունել։

    Իսկ քո նշածը՝ «ճարտարապետությունը դա ըստ էության ճամփորդություն ա որը պատվիրատուն կատարում ա ճարտարապետի հետ փնտրելու և գտնելու ոչ միայն էն տունը կամ կառույցը որ իրեն հարմար է այլ նաև իրեն… », իսկապես էն ա, ինչ ես պատկերացրել եմ։ Ու միշտ նախանձում եմ ճարտարապետների ուղեղին։ Նման ճարտարապետների։ Իրենք ինչ որ տեղ աստված են, որովհետև արարում ու ստեղծում են։ Լրիվ նոր միտք են ստեղծում, նոր բան։

    Ու էս ամենին գումարվում է նաև էն, որ իմ սիրած ակումբցիներից մեկն էլ ճարտարապետ է

    Իրականում գլխումս շատ մտքեր կան ճարտարապետության վերաբերյալ։ Կփորձեմ գրել այստեղ։ Թեմայի համար էլ մերսի։

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (05.06.2014), Sambitbaba (05.06.2014), Ձայնալար (05.06.2014), Մ Մ (05.06.2014), Տրիբուն (07.06.2014)

  12. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,908
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մանկությանս ընկերոջ՝ Գոգայի շնորհիվ, ես փոքրուց շատ եմ հետաքրքրվել ճարատարապետությամբ։ Իր ծնողները ճարտարապետներ էին (ի դեպ Կուտուզովի վրա էին ապրում ) ու ինքը դեռ փոքր տարիքից մեծ սեր ուներ ճարտարապետության հանդեպ։ Անընդհատ ինձ ճարտարապետական արտասահմանյան ամսագրեր էր ցույց տալիս, տարբեր կառույցներ և այլն։ Ու ինչ գիտեր պատմում էր։

    Դրա շնորհիվ միշտ փորձել եմ ուր որ գնում եմ ճարատարապետությանը ուշադրություն դարձնեմ (ինձ հասանելի մակարդակով)՝ շենքերի, փողոցների ճարտարապետությունը։ Ու հետաքրքիրն այն է, որ հենց դա է իմ մեջ ամենաշատը տպավորվում։ Ու հենց էտ պատճառով է, որ ես Դոմինիկյանում ինչ որ առումով դժվար եմ համակերպվում. այստեղ ճարտարապետություն (իմ ընկալմամբ) գոյություն չունի։ Քաոս է։ Ու այն էլ գեշ քաոս։ Մայրաքաղաքի ու մի քանի այլ քաղաքներում կան հետաքրքիր շենքեր, փողոցներ, բայց էնտեղ ուր ես եմ բնակվում հիանում եմ միայն բնական ճարտարապետությամբ՝ բնությամբ։

    Հայաստանում ճարտարապետության վերաբերյալ զգացողությունս շատ խամրեց, երբ ես մեր բնակարանների հետ կապված կադաստրի դռներն էի ընկած։ Էնտեղի «ճարտարապետները» գուցե հիանալի ճարտարապետներ են, բայց հենց իրենք սպանեցին սերը ճարտերապետության հանդեպ (ավելի ճիշտ՝ պատճառ հանդիսացան, որ ես սպանեմ իմ մեջ էտ սերը), քանի որ ոչ մի էնտուզիազմ, սեր իրենց աշխատանքի հանդեպ չկար։ Ու հետո, երբ գիտակցում ես, որ Երևանի քառակուսի կառոպկա բնակարաններն էլ են ճարտարապետները գծագրել, վատանում ես։ Չես ուզում դա ընդունել։

    Իսկ քո նշածը՝ «ճարտարապետությունը դա ըստ էության ճամփորդություն ա որը պատվիրատուն կատարում ա ճարտարապետի հետ փնտրելու և գտնելու ոչ միայն էն տունը կամ կառույցը որ իրեն հարմար է այլ նաև իրեն… », իսկապես էն ա, ինչ ես պատկերացրել եմ։ Ու միշտ նախանձում եմ ճարտարապետների ուղեղին։ Նման ճարտարապետների։ Իրենք ինչ որ տեղ աստված են, որովհետև արարում ու ստեղծում են։ Լրիվ նոր միտք են ստեղծում, նոր բան։

    Ու էս ամենին գումարվում է նաև էն, որ իմ սիրած ակումբցիներից մեկն էլ ճարտարապետ է

    Իրականում գլխումս շատ մտքեր կան ճարտարապետության վերաբերյալ։ Կփորձեմ գրել այստեղ։ Թեմայի համար էլ մերսի։
    Մերսի Ժառ ջան, որ ժամանակ ես դրել ու գրել ես… էս թեման էն թե,ամ չի որ թեժ դառնա, բայց որ հետաքրքրություն առաջացրեց լրիվ բավարարված եմ…

    ադմինիստատիվ բաներով չարժե եզրակացություն կազմել ճարտարապետնրի ու առավել ևս ճարտարախպետության մասին, բայց լրիվ հասկանում եմ ինչ ես զգացել… մի երկրում որտեղ ամեն բան կոռումպացված ա շատ դժվար ա ճարտարապետության նման ոլորտը մաքուր պահել… եթե նկարչություն կամ գրականություն լիներ միգուցե ավելի տարբեր լիներ, բայց ճարտարապետությունը երբեք ընդհանուր տենդենցներից ու սիստեմից չի կարող խույս տալ… շատ ընդգրկուն բնագավառ ա… տնտեսական ու ադմինիստրատիվ նաև քաղաքական ֆակտորը Հայաստանում շատ մեծ ա ու որոշիչ… Երևանի քաղաքաշինությունը ուղղակի արտացոլում ա թե ինչ ա կատարվում հայաստանում բոլոր բնագավառներում… մի տեսակ բարոմետր ա… ուրիշ ոչ մի ոլորտ դա էդքան չի արտացոլում… սա մի հատ առանձին ծավալուն թեմա ա…

    Դոմենիկան Ռեփ. էլ նույնը սիստեմն ա գեներացնում քաղաքաշինությունը ու ճարտարապետությունը որն էլ հասարակության կոլեկտիվ հոգեբանության հայելին ա դառնում…

    մնացածի մամսին հետո կգրեմ…

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.06.2014), Jarre (05.06.2014), Sambitbaba (05.06.2014), Տրիբուն (07.06.2014)

  14. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,908
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հատ զվարճսհետաքրքրախառը բան պատմեմ…

    ուրեմն խոսում եմ կլիենտի ու կնոջ հետ… երկու հարկանի ըփարթմենթ ա և ավելացնում ենք երրորդ հարկ… նենց ա որ գլխավոր ննջարանն ու ֆամիլի ռումը երկու հարկի վրա մեկ ընդհանուր տարածություն ա ու կապվում ա մնացած տան մասերի հետ և ընդամենը մի դուռ ա որ մեկուսացնում ա գլխավոր ննջարանը մյուս՝ երեխաների ննջարանից…

    մեկ էլ մարդն ա սում ա "Մեֆ, հիմա որ սեքս անենք, երեխաները կլսե՞ն… " կինը գոռաց "սու՛ս ամոթ ա…" ու երկուսով ինձ են նայում… "նայած ինչքան բարձր եք սեքս անում… եթե շատ բարձր ա, կարող ա հարևաններն էլ լսեն… մոտավորապես քանի՞ դեցիբլ ա եթե գաղտնիք չի…"

    իհարկե ծիծաղեցինք անցավ, բայց ես այնուամենայնիվ պիտի բավարարեի ու հիմնավորեի որ ձայները երեխաների ննջարան չի հասնի…

    երևում ա կնիկը ցածր հաճախականության ձայն ունի ու բավականին բարձր ա գոռում…

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.06.2014), Sambitbaba (14.06.2014), Ձայնալար (05.06.2014), Տրիբուն (07.06.2014)

  16. #9
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,851
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մեղմ ասած բան չեմ հասկանում ճարտարապետությունից, բայց միշտ ուզեցել եմ գենե մի փոքր գլուխ հանել: Են որ քայլում ես փողոցով, նայում ես շուրջդ` շենքերին...Գեղեցկություն: Հիանում եմ մարդկանցով, ովքեր եդ ամենը մտածել են, գծագրել, նկարել, իրականացրել: Որոշ կառույցներ արվեստի գործ են, էսթետիկական հաճույք պատճառող: Մեկել մի որոշ ժամանակ առաջ կպչուն միտք ունեի ծանոթանալ Երևանի ճարտարապետությունը իմացողի հետ, ով չէր ալարի ու ինձ հետաքրքիր բանե կպատմեր, կբացատրեր` հատկապես յոթանասուննականերից հետո եկող ճարտարապետության մասին:
    Vitam regit fortuna, non sapientia.

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.06.2014), Mephistopheles (05.06.2014), Sambitbaba (14.06.2014), Տրիբուն (07.06.2014)

  18. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,821
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճարտարապետություն ես էլ եմ սիրում, բայց լրիվ սիրողական մակարդակով: Մեր ընտանեկան զրույցներում ճարտարապետությունն էլ տեղ գտավ, երբ հորաքրոջս աղջիկը ճարտարապետի հետ ամուսնացավ: Ինքը ահագին հետաքրքիր ու ահավոր բաներ էր պատմում Երևանի ճարտարապետությունից:

    Մի հատ հարց տամ էլի ակումբի ճարտարապետներին Էդ ճի՞շտ ա, որ ճարտարապետները Գաուդիին լուրջ չեն ընդունում:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.06.2014), Mephistopheles (05.06.2014), Sambitbaba (14.06.2014)

  20. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ստեղ դրեցի՝ ուրիշ տեղ չգտա…
    Պատկերացնում եմ՝ ինչ ծանր ես տարել, որ ստիպված ես եղել թեման Գեղարվեստ բաժնում բացել:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 05.06.2014, 15:36:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.06.2014), Mephistopheles (05.06.2014), Տրիբուն (07.06.2014)

  22. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,908
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացնում եմ՝ ինչ ծանր ես տարել, որ ստիպված ես եղել թեման Գեղարվեստ բաժնում բացել:
    Հա Գալ… տենց բան կա… ոնց որ ստեղծագործական բաժին չլինի ու պատմվածքդ դնես բլթոտի կամ հանտարարությունների բաժնում դնես…

    ճարտարապետություն մասնագիտությունը շատ հաճախ ա սխալ հասկացվում…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 05.06.2014, 18:56:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (06.06.2014)

  24. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,908
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճարտարապետություն ես էլ եմ սիրում, բայց լրիվ սիրողական մակարդակով: Մեր ընտանեկան զրույցներում ճարտարապետությունն էլ տեղ գտավ, երբ հորաքրոջս աղջիկը ճարտարապետի հետ ամուսնացավ: Ինքը ահագին հետաքրքիր ու ահավոր բաներ էր պատմում Երևանի ճարտարապետությունից:

    Մի հատ հարց տամ էլի ակումբի ճարտարապետներին Էդ ճի՞շտ ա, որ ճարտարապետները Գաուդիին լուրջ չեն ընդունում:
    Բրյուր ջան… պատմություն հա էլ կարան պատմեն, եղած կամ չեղած… բայց քաղաքը աչքներիս առաջ ա ու ոչ մի պատմություն ավելի ողբերգական չի ինչքան քաղաքի ներկա վիճակի փաստը… ոչ մի պատմություն եղածը չի կարող դիսմիս անել…

    էդ ո՞ր "ճարտարապետն" ա որ Գաուդիին լուրջ չԻ ընդունում… անունը գիտե՞ս… բեր ֆորում խոսենք հետը…

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.06.2014)

  26. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,821
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրյուր ջան… պատմություն հա էլ կարան պատմեն, եղած կամ չեղած… բայց քաղաքը աչքներիս առաջ ա ու ոչ մի պատմություն ավելի ողբերգական չի ինչքան քաղաքի ներկա վիճակի փաստը… ոչ մի պատմություն եղածը չի կարող դիսմիս անել…

    էդ ո՞ր "ճարտարապետն" ա որ Գաուդիին լուրջ չԻ ընդունում… անունը գիտե՞ս… բեր ֆորում խոսենք հետը…
    Դե էդ պատմությունները ճարտարապետական տեսանկյունից հետաքրքիր ա լսելը...

    Մեֆ, չգիտեմ՝ ով, ընդհանուր լսում եմ, որ Գաուդիով հիացած մարդիկ միշտ ասում են՝ Գաուդին ինչ պուպուշն ա, բայց ճարտարապետներն իրան լուրջ չեն ընդունում: Ճիշտն ասած, ես էլ զարմացա, որովհետև երբ Բարսելոնայում Սագրադա ֆամիլիայի թանգարանում մանրամասն նկարագրված էր, թե որ դետալի վրա ոնց ա աշխատել, լուսավորություն, բան, սաղ մանրուքները, ուղեղս պաժառ էր ընկնում դրանից: Բայց դե մտածեցի՝ ես մասնագետ չեմ, երևի ճարտարապետներն ավելի լավ գիտեն:

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.06.2014), Mephistopheles (05.06.2014), Sambitbaba (14.06.2014)

  28. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,908
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էդ պատմությունները ճարտարապետական տեսանկյունից հետաքրքիր ա լսելը...

    Մեֆ, չգիտեմ՝ ով, ընդհանուր լսում եմ, որ Գաուդիով հիացած մարդիկ միշտ ասում են՝ Գաուդին ինչ պուպուշն ա, բայց ճարտարապետներն իրան լուրջ չեն ընդունում: Ճիշտն ասած, ես էլ զարմացա, որովհետև երբ Բարսելոնայում Սագրադա ֆամիլիայի թանգարանում մանրամասն նկարագրված էր, թե որ դետալի վրա ոնց ա աշխատել, լուսավորություն, բան, սաղ մանրուքները, ուղեղս պաժառ էր ընկնում դրանից: Բայց դե մտածեցի՝ ես մասնագետ չեմ, երևի ճարտարապետներն ավելի լավ գիտեն:
    Բյուր ջան… իսպանիայի ճարտարապետությունը միշտ էլ տարբերվել ա մեյնստրիմ եվրոպական ճարտարապետությունից… գուցե արաբաիսլամականի ազդեցությունն ա պատճառը, որը շատ ուրույն դրոշմ ա թողել ընդհանրապես իսպանական մշակույթի ՎՐԱ… օրինակ ֆլամենկոն…

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.06.2014)

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14376
    Վերջինը: 13.07.2019, 02:26
  2. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 91
    Վերջինը: 20.03.2019, 23:20
  3. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2375
    Վերջինը: 21.03.2018, 19:20
  4. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 427
    Վերջինը: 04.08.2014, 00:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •