User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Գորշ գայլը...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գորշ գայլը...

    Նախատեսված էր լուսաբացին գրոհել հայկական դիրքերը:
    Գիշերն անցնում էր, հարկավոր էր քնել, հանգստանալ, ուժ հավաքել, բայց ազերի մի խումբ զինվորներ դեռ երկար զրուցում էին կրակի մոտ նստած:
    Հիշեցին հայրենիքում թողած հարազատներին, կիսաձայն դատողություններ արեցին պատերազմի ու առավոտյան սպասվող ճակատամարտի վերաբերյալ, հետո հերթը հասավ անեկդոտներին ու զվարճալի պատմություններին, որոնց մեծ մասը հայ մարտիկների, նրանց կանանց ու աղջիկների մասին էին:
    Ալեսքերը՝ մի բացբերան ու սև երեսին չսազող խիտ պեպեններով զինվոր, ցանկություն հայտնեց պապից լսած մի պատմություն պատմել:
    - Գայլը հայի համար ոչինչ է,- սկսեց նա,- նույնիսկ հայի երեխան հանդիպելիս կարող է գայլին թակել, ինչպես շանն են թակում...
    - Չեղա՛վ, Ասքե՛ր, չափն անցնում ես,- խավարի միջից լսվեց զինվորներնեից մեկի կիսաքուն խռպոտ ձայնը,- եթե քո պապն էլ քո նման փչան է եղել, ավելի լավ է նրա պատմույուններով գլուխներս չտանես:
    - Ի՞նչ չափն անցնել, Ալլահը վկա, պատմելու են էնպես, ոնց լսել եմ:
    - Ճիշտ է ասում,- խպոսեց մի ուրիշը,- հայ կանայք էլ գայլից չեն վախենում: Նրանք կարող են զանազան աղոթքներով գայլին կախարդել, ինչպես իրենք են ասում՝ գելկապ անել:
    - հայ պառավներն իսկական վհուկներ են, նրանք մարդկանց էլ կարողանում գայլ դարձնել,- հաստատեց մի ուրիշը:
    - Այ հենց էդ մասին է իմ պատմությունը,-շարունակեց Ալեսքերը,- դեպքը եղել է սրանից 80 տարի առաջ, Նախչըվանում: Թուրքական բանակում ծառայող մի երիտասարդ ազերի սպա մի հայ աղջկա է հավանում և գիշերը գալով նրանց տուն աղջկա պառավ մորը ստիպում է, որ իր աղջկա հետ անկողին գցի պատշգամբում: Պառավը տեղից ելնում է և անիծելով իր բախտը, աղջկան ու սպային, նրանց համար տեղ է պատրաստում:
    Երբ սպան աղջկա հետ բարձրանում է պատշգամբ, պառավը գնում, ինչ-որ տեղից բուրդ է բերում: Խրճիթի մի անկյունում նստած ամբողջ գիշեր մանում է բուրդը, գզում ու մանում և դրանից մի թոկ է պատրաստում:
    Առավոտյան, երբ սպան ուզում է ոտնամանները հագնել, որպեսզի տանից դուրս գա, պառավը մոտենում է հետևից աննկատ ու թոկը նրա վիզն է գցում: Սպան տեղնուտեղը վերածվում է մեծ, գորշ գայլի, սակայն գիտակցությունը մնում է մարդու:
    Գայլը սկսկում է կատաղած պտտվել խրճիթի չորսբոլորը: Մի քանի թուրք զինվորներ, որ անցում էին այդ կողմով տեսնելով գայլին հրացաններն ուղղում են նրա վրա ու կրակում: Երբ գայլը տապալվում է գետնին, մոտ են վազում, ու տեսնում են, որ մահացածն իրենց սպան է:
    Ալեսքերը վերջացրեց պատմությունը: Զինվորները երկար ժամանակ լուռ էին: Նրան մի պահ թված, թե բոլորը քնել են, բայց լսվեց ծանոթ բամբ ձայնը.
    - Ավելի հիմար պատմություն չէի լսել,-ասաց նա:
    - Լսիր, Ասքե՛ր, երբ վերադառնաս Գյանջա, հեքիաթդ անպայման կպատմես երեխաներիդ: հավատացած եմ քնաբերից լավ կազդի նրանց վրա:
    - Դե որ նրա պապն էլ է փչան էղել, ուրեմն ոչ ոք չի կարող կասկածել, որ մեր Ասքերն իր պապի թոռն է,- խոսեց նորից մամբ ձայնը:
    - Չգիտեմ, ինչ ուզում եք ասեք, Ղարաբաղն ինձ համար մի տեսակ վախենալու խորհրդավորություն ունի, - ասաց Ալեսքերը, որի քունն իր պատմած պատմության տպավորության տակ բալարովին փախել էր,- ճիշտը որ ասեմ, գայլն իրենից մի բան չի ներկայացնում, բայց մի տեսակ տհաճ զգացողություն է առաջացնում իմ մեջ: Չէի ուզենա գայլի հանդիպել, առավել ևս աղոթած ու գելկապ արած գայլի...

    Առավոտյան ազերների գումարտակը, որում կռվում էր նաև Ալեսքերը գրոհելով գրավեց հայկակակն մի քանի խրամատներ: Ավելին անելն անհնար էր, ուստի ստիպված դադարեցրին առաջընթացն ու ամրացան հայերից խլած դիրքերում: Անընդհատ տեղացող կրակի տակ Ալեսքերը սողալով իրեն գցեցց թշնամու լքված մի նեղ խրամատ: Ազատ շունչ քաշեց ու պատրաստվեց կրակել: Կանգնած տեղը շատ հարմար էր: Խրամատի այս մասում թշնամու ոչ մի գնդակ չէր հասնի: Իսկ ինքը պարզ տեսնում էր հակառակորդի դիրքերում պատսպարված զինվորներին: Մնում էր միայն հանգիօստ նշան բռնել ու կրակել: Եվ դա այսօր հաջողվում էր նրան ավելի լավ, քան երբևէ: Առանց շտապելու նշան էր բռնում և քաշում էր ձգանը:
    Ամեն կրակոցից հետո տեսնում էր, թե թշնամու դիրքերում թաքնված զինվորներից մեկնումեկն ինչպես էր թփրտում ու անշարժանում տեղում:
    - Ասքե՛ր,- լսվեց կողքից մարտական ընկերոջ ծանոթ բամբ ձայնը,- դու իսկական գայլ ես...
    Ալեսքերը նույնիսկ չշրջվեց ձայնի ուղղությամբ, անգամ չուզեց պատասխանել քմծիծաղով ասված գովեստին: Հիշեց երեկվա խոսքերն իր հասցեին, ու ավելի կատաղած սկսեց կրակել հակառակորդի ուղղությամբ:
    Կրակում ու սպանում էր: Առավոտից մատը չեր հեռացրել ձգանի վրայից: Կուրծքը դեմ էր արել խրամատի պատին ու կրակում էր ինքնամոռաց:
    Կեսօրին Ալեսքերին հանկարծ թված, թե միանգամից դադաերեցին երկկողմանի կրակոցները ու ասես մարդկանցից դատարկվեցին վառոդի, ծխի ու փոշու մեջ կորած դիրքերը: Այն մտքից, որ անտառի խուլ խորքում մենակ ինքն է մնացել, ծնկները ծալվեցին, ոտքերում ահավոր ցավ զգաց: Նեղլիկ խրամատում ինչքան հնարավոր է կռանալով նայեց ընդարմացած ոտքերին ու սարսափից քարացավ: Չկային զինվորական սապոգներ հագած իր ոտքերը: Դրանց փոխարեն գալի ոտքեր էին:
    Ողջ մարմինը պատվեց սառը քրտինքով: Ցանկացած սեղմել ինքնաձիգը, բայց մատները չենթարկվեցին... Չկային նաև նրա ձեռքերը: Դրանց փոխարեն գայլի թաթեր էին....
    - Ալլա՛հ, մի"թե ես գայլ եմ դարձել...,- հարցրեց նա ինքն իրեն ու թաթերը տարավ դեպի դեմքը, որտեղ գայլի դունչ էր ու գայլային բաց երախ...
    Վախի մի նոր ալիք անցավ նրա մարմնով ու փորձեց գոռալ... բայց սեփական ձայնի փոխարեն գայլի ոռնոց լսեց միայն.
    - Աո՜ւ-ո՜ւ...
    Ալսեքերը սարսափեց իր իսկ ձայնից ու մի ոստյունով դուրս թռավ խրամատից: Կանգնեց հետևի ոտքերի վրա ու այս անգամ ոռնաց ավելի երկար ու ցավագին.
    - Աո՜ւ-ո՜ւ-ո՜ւ...
    Ոռնում էր գայլակերպ ազերին, որ յուրայինները տեսնեն իրեն, որ մի ճար գտնեն իրեն օգնելու: Ոռնում ու թախանձագին նայում էր շուրջբոլորը, բայց մոտեցող չկար...
    - Է՜յ, ցնդածի մեկը, ինչ ես ձենդ գլուխդ գցել, շուտ ներքև իջի, - վերջապես լսեց մեկի ձայնը:
    - Արագ խրամատ մտի, թե չէ շանսատակ կանեն,- լսվեց կողքից ընկերոջ բամբ ձայնը, գլխիցդ ձեռ ես քաշել, ի՞նչ է... Տղե՛րք, ցած բերեք դրան...
    Հարևան զինվորը դուրս գալով խրամատից ձեռքը երկարեց դեպի Ալեսքերը, բայց այդ պահին թշնամու գնդակը խոցեց նրան:
    <Անիծյալ լինի էս պատերազմն ու վհուկների էս երկիրը>,- առկայծեց վերջին միտքը Ալեսքերի ուղեղում ու հանգավ...

    Ազերիների դիրքերում ողջ գիշեր լռություն էր...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Baltazar (07.07.2014), E-la Via (03.06.2014), GriFFin (05.06.2014), ivy (03.06.2014), John (03.06.2014), Ruby Rue (05.06.2014), Skeptic (03.06.2014), Արէա (02.06.2014), Մ Մ (05.06.2014), Շինարար (03.06.2014), Պիրիտ (04.06.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով ջան, մենակ մի խնդրանք, ազերի տերմինը ադրբեջանցիների նկատմամբ մի կիրառեք, սա իրանց ջաղացին ջուր լցնել ա, որ մեր լրատվական հաղորդումները տենց ոգևորությամբ անում են: Ի վերջո, ադբեջանցի նշանակում ա Ադրբեջանից, ադրբեջանաբնակ, իսկ ազերին արդեն էն էթնիկ խումբն ա, որի անվամբ կոչվել ա Ադրբեջանը, ու էսօրվա ադրբեջանցիների հետ նրանք կապ չունեն, հնդեվրոպական, իրանական ժողովուրդ են: Ինչքան էլ ամբողջ աշխարհի նույնիսկ գիտական գրականության մեջ էսօրվա ադրբեջանցիների և նրանց լեզվի նկատմամբ էդ տերմինը սկսվի կիրառվել, մենք գոնե պիտի զերծ մնանք՝ մանավանդ որ դրանով ընդամենը հավատարիմ ենք մնում ճշմարտությանը և գիտությանը:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.06.2014), My World My Space (03.06.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ պատմությունը ինձ դուր եկավ, մի քիչ ճիշտ ա ոնց որ էնքան էլ քեզ նման չէր, տարօրինակ էր, դե ես էլ տարօրինակ բաներ սիրում եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (03.06.2014)

  7. #4
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, մենակ մի խնդրանք, ազերի տերմինը ադրբեջանցիների նկատմամբ մի կիրառեք, սա իրանց ջաղացին ջուր լցնել ա, որ մեր լրատվական հաղորդումները տենց ոգևորությամբ անում են: Ի վերջո, ադբեջանցի նշանակում ա Ադրբեջանից, ադրբեջանաբնակ, իսկ ազերին արդեն էն էթնիկ խումբն ա, որի անվամբ կոչվել ա Ադրբեջանը, ու էսօրվա ադրբեջանցիների հետ նրանք կապ չունեն, հնդեվրոպական, իրանական ժողովուրդ են: Ինչքան էլ ամբողջ աշխարհի նույնիսկ գիտական գրականության մեջ էսօրվա ադրբեջանցիների և նրանց լեզվի նկատմամբ էդ տերմինը սկսվի կիրառվել, մենք գոնե պիտի զերծ մնանք՝ մանավանդ որ դրանով ընդամենը հավատարիմ ենք մնում ճշմարտությանը և գիտությանը:
    Շին ջան, շնորհակալ եմ դիտողության համար, այսուհետ ավելի զգույշ կօգտագործեմ էդ անունը ու տեղին...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (03.06.2014)

  9. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ պատմությունը ինձ դուր եկավ, մի քիչ ճիշտ ա ոնց որ էնքան էլ քեզ նման չէր, տարօրինակ էր, դե ես էլ տարօրինակ բաներ սիրում եմ
    Լավ էլ ինձ նման էր, վերջում խասյաթի համաձայն մեկին սպանեցի/մեռցրի...
    էս անգամ՝ ադրբեջանցի...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (03.06.2014)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման հեչ իմը չէր, բայց պատմվածքը հավանեցի: Լավ ես գրում, դրանից կլինի
    Իսկականից շատ հավես ես գրում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (03.06.2014)

  13. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման հեչ իմը չէր, բայց պատմվածքը հավանեցի: Լավ ես գրում, դրանից կլինի
    Իսկականից շատ հավես ես գրում:
    Հավես գրելը չգիտեմ, Էյվ ջան, բայց թեմայի հարցում իմ մոտ մեկ-մեկ սենց առճակատում ա լինում ներքին, երբ զգում եմ որ ասելիքս ժամանակավրեպ ա, կամ հնացել ա թեման, բայց մի տեսակ ասելիք կա, որ օդում չեմ ուզում կախված մնա...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գայլի գիծը շատ լավն էր, անկախ նրանից, թե ինչ պատերազմ էր և ում միջև։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (05.06.2014), My World My Space (03.06.2014), Շինարար (04.06.2014)

  16. #9
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    անիծված պատերազմն ու հիմարների երկրները..

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (18.12.2014)

  18. #10
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր պատմվածքդ,գրելուդ ոճը: Շնորհակալություն
    Vitam regit fortuna, non sapientia.

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (05.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գորշ վերարկուով կինը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 27.08.2008, 14:16
  2. Մելիք. Տափաստանի գայլը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.04.2007, 18:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •