User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Խոսքին զուգահեռ օգտագործվող ժեստեր

  1. #1
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խոսքին զուգահեռ օգտագործվող ժեստեր

    Նկատած կլինեք, որ շատերը, հավանաբար նաև դուք, խոսելիս օգտագործում են/եք ձեռքերը... մեկը` շատ, մյուսը` քիչ, մեկը` արտահայտիչ, մյուսը` ավելի կոկիկ: Բնական ու բավականին նորմալ երևույթ: Հիմա կասեք` հա´, լավ, էս տափակ թեման բացելու իիիիիմա՞ստը (c) comments-ի հաղորդավար:
    Իսկ ես կասեմ հետևյալը. ասում են` խոսքին զուգահեռ ժեստեր օգտագործող մարդիկ բառապաշարի պակաս ունեն ու այդ բացը լրացնում են հենց ժեստերի, դե ավելի շուտ` ձեռքերի շարժումների միջոցով:
    Սրա ճշմարտացիության վերաբերյալ պատասխան տալ դժվարանում եմ:
    Ուղղակի իմ փորձով կիսվեմ:
    Մինչև համալսարան ընդունվելս` մոտ վեց տարի առաջ, ինձ ձեռքերով խոսելիս չէիք տեսնի, ու եթե անկեղծ լինեմ, ապա շարահյուսորեն նորմալ կապակցված խոսք ասելիս էլ դժվար տեսնեիք Մտքերս ճիշտ ձևակերպել չէր ստացվում, ու չեմ կարող ասել, թե իրականում պատճառը ո՞րն էր. այն, որ ձեռքերս խոսելիս չէի օգտագործում, թե՞ մեկ այլ պատճառ կար: Ինչևէ, գոնե հիմա կարողանում եմ դիմացինիս հասկացնել մտածածս` օգտագործելով ձեռքի` բավականին արտահայտիչ շարժումներ: Չգիտեմ էլ` լա՞վ է, թե՞ վատ: Ամեն դեպքում, այժմ հայրս միշտ նախատում է ` կես կատակ-կես լուրջ ասելով, որ եթե ձեռքերս կապեն, ես խոսել չեմ կարողանա:

    Ու էս ֆոնի վրա էսօր քույրս պատմում է իր` համալսարանում անցկացրած presentation-ի (սրա հայերեն տարբերակը մտքիս չեկավ. թե հիշեք, գրե´ք) մասին: Իրենց ամերիկացի դասախոսն ասել է, որ A (ամենաբարձրը էլի) ստանալու մասին թող մոռանան նրանք, ովքեր, զեկույցը ներկայացնելիս, խոսքին զուգընթաց չեն օգտագործի ձեռքի շարժումներ: Այսինքն էդ մարդը խրախուսում ա ձեռքերով խոսելը հերիք չի, մի բան էլ` գնահատական կիջեցի նման կերպ չվարվողներից:

    Դուք ի՞նչ եք մտածում տվյալ հարցի շուրջ: Արդյո՞ք անքաղաքավարի մարդու տպավորություն է թողնում ձեզ մոտ ձեռքերով խոսող անձնավորությունը:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (04.06.2014), Ripsim (02.06.2014), Smokie (02.06.2014), Vardik! (02.06.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով, ձեռքերով խոսելը մի շարք հանգամանքներից ա կախված: Նախ, լեզվամշակութայինը միանշանակ կա: Օրինակ, իսպանախոսներն ավելի շատ են ժեստերին դիմում, քան գերմանախոսները: Բացի դրանից, ձեռքերի շարժումները շատ բնական են ու պիտի ուղեկցեն բանավոր խոսքին (դե քանակն էլ կախված էլի տարբեր հանգամանքներից): Չշարժվող ձեռքերը կարող են մի բանի մասին խոսել. տվյալ մարդը սթրես ա տանում: Ու ընդհանրապես, չշարժվող ձեռքերով մարդու պրեզենտացիայի վրա կենտրոնանալ չի լինում: Ընդհանրապես, պրեզենտացիայի վրա կենտրոնանալը շատ դժվար բան ա: Եթե հավես ունեք, կարանք առանձին թեմա բացենք ու պրեզենտացիայի նրբություններից խոսենք:

    Բայց մյուս կողմից, պրեզենտացիայի ժամանակ ձեռքերի սխալ շարժումներն էլ կարող են շեղող լինել: Մասնավորապես, կան մարդիկ (օրինակ, ես), որոնք պրեզենտացիայի համար լարվում են ու սկսում են ձեռքերն իրար «ճմռել»: Կոնկրետ այս խնդիրը հաղթահարելու համար ես միշտ մի ձեռքումս թուղթ եմ բռնում, հաճախ՝ դատարկ: Ուղղակի որ ձեռքերս անիմաստ չշարժվեն:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (04.06.2014), Ripsim (02.06.2014), VisTolog (05.06.2014), Յոհաննես (02.06.2014)

  5. #3
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ի՞նչ եք մտածում տվյալ հարցի շուրջ: Արդյո՞ք անքաղաքավարի մարդու տպավորություն է թողնում ձեզ մոտ ձեռքերով խոսող անձնավորությունը:
    Առօրյա կյանքում, ձեռքերով խոսող մարդը ինձ վրա երբեք անքաղաքավարի մարդու տպավորություն չի թողնի, իսկ իր ժեստերը չեն խանգարի հաղորդակցմանը (հակառակը՝ կօգնեն), եթե իհարկե ժեստերն այնքան արտահայտված չեն, որ շեղեն խոսքից:

    Իսկ ինչ վերաբերվում է պրեզենտացիայի (կարծեմ շնորհանդես է հայերեն) ժամանակ ժեստերի օգտագործմանը, կարծում եմ դա պարտադիր պայման է: Եթե հաշվի առնենք, որ հաղորդակցման 65-80% իրականացվում է ոչ վերբալ մակարդակի վրա, ապա ձեռքի շարժումները միայն կնպաստեն ինֆորմացիայի հաղորդմանը և կօգնեն պահել աուդիտորիայի ուշադրությունը: Այնպես որ, կարծում եմ, քույրիկիդ դասախոսը ճիշտ պայման է դրել Իհարկե նաև հետաքրքիր կլիներ իմանալ, թե որ առարկայի շրջանակներում է անցկացվելու պրեզենտացիան...

    StrangeLittleGirl, ես էլ եմ ձեռքերի ավելորդ (սխալ) շարժումների խնդիր ունեցել: Մինչև ավելորդ շարժումներս կառավարել սովորելը մարկեր էի պահում ձեռքս
    Եթե թեման բացվի, մեծ հաճույքում կմասնակցեմ պրեզենտացիայի նրբությունների քննարկմանը:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (04.06.2014)

  7. #4
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...

  8. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մշակութային գործոնը հաստատ առկա է։ Տեմպերամենտն էլ ահագին դեր ունի։ Հիշում եմ բրազիլական սերիալները։ Էնտեղ կարծեմ բոլորը շատ ակտիվ ժեստիկուլյացիա էին օգտագործում՝ անկախ նրանից, թե ինչ էին ասում։ Ինձ նույնիսկ թվում է, որ եթե ձայնն անջատած նայեիր, կթվար, թե բոլորը խուլուհամր են ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, երբ մարդը հետդ խոսում է ակտիվ ժեստեր օգտագործելով, սովորաբար դա չես նկատում, եթե, իհարկե, ձեռքերն աչքդ չի մտցնում, խոսակցին չի հպվում և այլն կամ ինչ–որ շատ արտառոց շարժումներ չի անում, որ հատուկ ուշադրություն գրավի։ Բայց, ասենք, կողքից նայելիս դա շատ նկատելի է հիմնականում։ Հատկապես մի քիչ հեռվից նայելու դեպքում, ու հատկապես եթե ձեռքերն ակտիվ շարժողի զրուցակիցն ընդհանրապես կամ համարյա չի շարժում ձեռքերը։

    Իմ կարծիքով, դա էն բաներից է, որ չափավորն է նախընտրելի։ Խոսելիս ժեստերի իսպառ բացակայությունը, կարծում եմ, անտարբերության կամ սառնության նշան է, որը կարող է պայմանավորված լինել թե՛ խոսակցության թեմայի կամ խոսակցի նկատմամբ վերաբերմունքով, թե՛ խոսողի խառնվածքով, երբեմն էլ՝ երկուսը միասին։ Բայց, օրինակ, չափից դուրս ակտիվ ժեստիկուլյացիան էլ կարող է տհաճ լինել, որոշ դեպքերում խանգարելու ու անհարմարություն պատճառելու աստիճանի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (04.06.2014), Ripsim (02.06.2014), Smokie (03.06.2014), Vardik! (02.06.2014)

  11. #7
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կասեի, որ ժեստերը խոսքին չեն խանգարում այն դեպքում, երբ խոսքից շատ չեն:
    Խոսքին օգնող կամ խանգարող հանգամանք լինելուց բացի ժեստերն արտահայտում են նաև մարդու հոգեվիճակը տվյալ պահին: Մարդը չի կարող նույն ժեստերն օգտագործել տարբեր հոգեվիճակներում: Ասենք, հաճախ անհարմարություն կամ անվստահություն զգալիս սկսում են մազերը ուղղել, մատերը տրորել և այլն:
    Հաճախ մարդուն աշխատանքի ընդունելիս ուշադրություն են դարձնում նաև ժեստերին, որոնք նա օգտագործում է հարցազրույցի ժամանակ:

  12. #8
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես է՛լ առանց ժեստերի խոսալ չեմ կարող, բայց կարող ա ինքս դա չնկատեմ, չգիտեմ ինչքանով եմ ոգևորված շարժում ձեռքերս, բայց մամաս դժգոհել ա, ասել ա «ձեռքերով մի խոսա, սովորի»: Գուցե շատ բուռն եմ արտահայտվում, դրա պատճառն էլ երևի էն ա, որ չեմ իմանում ո՞նց արտահայտեմ միտքս:

    Գուցե դա պրոբլեմ չի իրականում, բայց մի այլ խնդիր կա, կարող ա ժեստերով չխոսամ, բայց ձեռքով անպայման պետք ա մի բան բռնած լինեմ, մի բանի հետ խաղամ (օրինակ կոճակի): Իսկ դիմացինին լսելուց դա աելի շատ ա հավանական՝ դա լարվածությունից ա գալիս: Չգիտեմ ինչքանով կոգնի ձեռքերս խաչելը, կամ մեջքիս հետևը պահելը ու անկեղծ ասած չեմ ուզում էդպես անել: Իսկ եթե անեմ, հնարավոր ա ինքս էլ չզգամ ոնց եմ վերադառնում հին դիրքին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (03.06.2014), Ripsim (03.06.2014)

  14. #9
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ի՞նչ եք մտածում տվյալ հարցի շուրջ: Արդյո՞ք անքաղաքավարի մարդու տպավորություն է թողնում ձեզ մոտ ձեռքերով խոսող անձնավորությունը:
    Ես երկար ժամանակ տարբեր գրքեր էի կարդում մարդու արտաքին հատկանիշների մասին՝ ֆիզեոգնոմիկա, միմիկա, ժեստիկուլյացիա, խոսք, միտքը ասելու ձևը, արագություը ու լիքը բաներ: Իմ սիրած հեգեբաններից մեկը՝ Պոլ Էկմանը համարում էր, որ ամենահեշտ շտկվող բանը , որի շնորհիվ մարդ ստում է դա խոսքն է, հետո ժեստիկուլյացիան, հետո վերջում միմիկան, որը կեղծելը շատ բարդ է: Ես երեքը փոխկապակցված են, ու ըստ իս մեր հաղորդակցվելու ժամանակ երեքնել կան ու բնական ա, որ կան :
    Ժեստերը իրանք շատ բնական են, բայց չափի մեջ: Իրանց արտահայտվածությունը կախված ա մարդու բնութից, բնավորությունից, տեմպեռամենտից, դաստիրակությունից, ազգությունից, եթե չեմ սխալվում լեզունել է էական: Ժեստերով կարելի է որոշել ոչ միայն մարդու տեսակը ինչպիսին է, այլ նաև ինչ վիճակում է իրա առողջական վիճակը, հուզակամային ոլորտը: Ակտիվ ժեստերով կամ ձեռքերով խոսող անձնավորությունը իմ մոտ էմոցիոնալ մարդու ըպավորություն է թողնում, ոչ թե անքաղաքավարի մարդու: Իսկ ավելի հանգիստ բնույթով մարդիկ ունեն ավելի համակարգված ու մտածվաց ժեստիկուլյացիա: Կանայք կոկետություն անելուց սպեցիֆիկ ժեստիկուլյացիա ունեն ու տենց բաներ: Շնորհակալություն հավես թեմայի համար:
    Հ.Գ. Գիդեմ հիմա հերթով կգրեք՝ տենց բան չկա, ով ա ասել, ով ա ապացուցել ու էլի լիքը բաներ: Դրա համար նա ֆսակի ասեմ, շա՜՜տ խելոք մարդիկ են ասել:
    Հ.Գ.Գ. Բյուր, թե կարդաս գրածս, մի հատ լուսավորի ինձ՝ լեզվի հետ կապված պահը ճիշտ եմ չէ՞ հիշում:
    Vitam regit fortuna, non sapientia.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (05.06.2014)

  16. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, ճիշտ ես Ի դեպ, հիմա մարմնի լեզվի մասին գիրք եմ կարդում: Էնտեղ էլ ա մոտավորապես նույն բանն ասում. ամենահեշտը խոսքով ստելն ա, բայց միմիկան երկրորդ տեղում ա: Ավելի շուտ, ասում ա՝ ինչքան մարմնով իջնում ես ներքև, էնքան դժվարանում ա ստելը: Դրա համար ոտքերը «ամենաանկեղծ» հատվածն են: Հեղինակը շատ հետաքրքիր ա բացատրում յուրաքանչյուր շարժում, կարևորը՝ գիտականորեն: Ես հլը որ մենակ ինձ վրա եմ ուսումնասիրել, մենակ իրա ասածներից մեկի հետ հեչ համաձայն չեմ:

  17. #11
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես մենակ Էկման եմ բզբզացել եդ թեմաներից, մնացածը տարբեր հեղինակների հավաքական մտքեր էին: Կասես ո՞վ ա հեղինակը:
    Vitam regit fortuna, non sapientia.

  18. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մենակ Էկման եմ բզբզացել եդ թեմաներից, մնացածը տարբեր հեղինակների հավաքական մտքեր էին: Կասես ո՞վ ա հեղինակը:
    Նավարրո

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (04.06.2014)

  20. #13
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նավարրո
    Էլի ամերիկացի չի՞ … Իրան կարծես թե գիդեմ:
    Vitam regit fortuna, non sapientia.

  21. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի ամերիկացի չի՞ … Իրան կարծես թե գիդեմ:
    Հա: Կայֆն էն ա, որ ինքը ամեն ստից բանին կենսաբանական բացատրություն էլ ա տալիս: Բայց ասում եմ՝ էնտեղ շատ կոնկրետ մի հատ դիրք կար, որ ես ահավոր հաճախ եմ անում: Ինքն ասում էր՝ դա դոմինանտություն ցույց տալու համար են անում, երբ ինքնավստահ են: Բայց ես դա անում եմ ամենալարված պահերին:

  22. #15
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա: Կայֆն էն ա, որ ինքը ամեն ստից բանին կենսաբանական բացատրություն էլ ա տալիս: Բայց ասում եմ՝ էնտեղ շատ կոնկրետ մի հատ դիրք կար, որ ես ահավոր հաճախ եմ անում: Ինքն ասում էր՝ դա դոմինանտություն ցույց տալու համար են անում, երբ ինքնավստահ են: Բայց ես դա անում եմ ամենալարված պահերին:
    Հմ, ես իրան կարդացել էի, բայց մինչև վերջ չէ: Էկմանին էր հա հիշացնում, բայց փաստորեն տարբեր ա: Իսկ ինքը սահմանու՞մ ա, որն ա ինքնավստահությունը, թե՞ տենց պրիմիտիվ չի գրել:
    Vitam regit fortuna, non sapientia.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Զուգահեռ տիեզերքներ
    Հեղինակ՝ Պիրիտ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 08.10.2013, 19:29
  2. Զուգահեռ աշխարհներ
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.07.2010, 23:16
  3. Զուգահեռ աշխարհներ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.01.2010, 17:13
  4. Ժեստեր և մարմնաշարժումներ. ի՞նչ են դրանք նշանակում
    Հեղինակ՝ Lusineh, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 30.03.2009, 18:05
  5. Կահույքագործության մեջ օգտագործվող դողեր
    Հեղինակ՝ Hrestak, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.03.2008, 11:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •