User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Խոսքին զուգահեռ օգտագործվող ժեստեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խոսքին զուգահեռ օգտագործվող ժեստեր

    Նկատած կլինեք, որ շատերը, հավանաբար նաև դուք, խոսելիս օգտագործում են/եք ձեռքերը... մեկը` շատ, մյուսը` քիչ, մեկը` արտահայտիչ, մյուսը` ավելի կոկիկ: Բնական ու բավականին նորմալ երևույթ: Հիմա կասեք` հա´, լավ, էս տափակ թեման բացելու իիիիիմա՞ստը (c) comments-ի հաղորդավար:
    Իսկ ես կասեմ հետևյալը. ասում են` խոսքին զուգահեռ ժեստեր օգտագործող մարդիկ բառապաշարի պակաս ունեն ու այդ բացը լրացնում են հենց ժեստերի, դե ավելի շուտ` ձեռքերի շարժումների միջոցով:
    Սրա ճշմարտացիության վերաբերյալ պատասխան տալ դժվարանում եմ:
    Ուղղակի իմ փորձով կիսվեմ:
    Մինչև համալսարան ընդունվելս` մոտ վեց տարի առաջ, ինձ ձեռքերով խոսելիս չէիք տեսնի, ու եթե անկեղծ լինեմ, ապա շարահյուսորեն նորմալ կապակցված խոսք ասելիս էլ դժվար տեսնեիք Մտքերս ճիշտ ձևակերպել չէր ստացվում, ու չեմ կարող ասել, թե իրականում պատճառը ո՞րն էր. այն, որ ձեռքերս խոսելիս չէի օգտագործում, թե՞ մեկ այլ պատճառ կար: Ինչևէ, գոնե հիմա կարողանում եմ դիմացինիս հասկացնել մտածածս` օգտագործելով ձեռքի` բավականին արտահայտիչ շարժումներ: Չգիտեմ էլ` լա՞վ է, թե՞ վատ: Ամեն դեպքում, այժմ հայրս միշտ նախատում է ` կես կատակ-կես լուրջ ասելով, որ եթե ձեռքերս կապեն, ես խոսել չեմ կարողանա:

    Ու էս ֆոնի վրա էսօր քույրս պատմում է իր` համալսարանում անցկացրած presentation-ի (սրա հայերեն տարբերակը մտքիս չեկավ. թե հիշեք, գրե´ք) մասին: Իրենց ամերիկացի դասախոսն ասել է, որ A (ամենաբարձրը էլի) ստանալու մասին թող մոռանան նրանք, ովքեր, զեկույցը ներկայացնելիս, խոսքին զուգընթաց չեն օգտագործի ձեռքի շարժումներ: Այսինքն էդ մարդը խրախուսում ա ձեռքերով խոսելը հերիք չի, մի բան էլ` գնահատական կիջեցի նման կերպ չվարվողներից:

    Դուք ի՞նչ եք մտածում տվյալ հարցի շուրջ: Արդյո՞ք անքաղաքավարի մարդու տպավորություն է թողնում ձեզ մոտ ձեռքերով խոսող անձնավորությունը:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (04.06.2014), Ripsim (02.06.2014), Smokie (02.06.2014), Vardik! (02.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Զուգահեռ տիեզերքներ
    Հեղինակ՝ Պիրիտ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 08.10.2013, 19:29
  2. Զուգահեռ աշխարհներ
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.07.2010, 23:16
  3. Զուգահեռ աշխարհներ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.01.2010, 17:13
  4. Ժեստեր և մարմնաշարժումներ. ի՞նչ են դրանք նշանակում
    Հեղինակ՝ Lusineh, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 30.03.2009, 18:05
  5. Կահույքագործության մեջ օգտագործվող դողեր
    Հեղինակ՝ Hrestak, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.03.2008, 11:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •