User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Եվրոպական արժեքներ ու ռուսական պրոպագանդա

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եվրոպական արժեքներ ու ռուսական պրոպագանդա

    Էսօր Ստեֆանիայի հետ զրույցի ընթացքում սկսեցինք արժեքներից խոսել, ու պատկերացրեք խեղճն ինչ շոկի մեջ ընկավ, երբ ասացի, որ Հայաստանում շատերի կարծիքով եվրոպական արժեքները հոմոսեքսուալիզմն են, տրանսվիտիտներն ու պեդոֆիլիան:

    Անցած տարի ՖԲ-ում մի հատ հոդված էր պտտվում ու ընկերներիցս շատերը առանց մտածելու շեյրում էին ու քոմենթում: Մի ռուս կնոջ մասին էր, ով իբր թե ամուսնացել էր նորվեգացու հետ, տեղափոխվել Նորվեգիա ու հետո մի օր պարզել, որ Նորվեգիայում պեդոֆիլիան իբր թե օրինական է ու ամուսինը բարեկամներով հանդերձ իր երեխեքին է պղծում: Ու հետո մթոմ ամուսնուց փախել է, մեծ տղուն վերցրել հետ է եկել դրախտային Ռուսաստան, իսկ փոքրը տենց էլ մնացել է այլասերված ու կործանվող Նորվեգիայում: Սա ռուսական պրոպագանդայի ոսկե օրինակ է, ու դժբախտաբար շատերը առանց մտածելու, թե ինչքանով են էդ հոդվածի դեպքերը համապատասխանում իրականությանը քֆրտում էին Նորվեգիային, Եվրոպան ու եվրոպական բարքերն առհասարակ:

    Եկեք տեսնենք, թե որոնք են իրականում եվրոպական արժեքները ու որ երկրներն են իրականում այլասերվածություն քարոզում:

    Սկսենք ավանդապաշտ ու մուսուլման Աֆղանստանից: Այվին կարծեմ մի անգամ խոստացել էր աֆղանա/պակիստանական բաչա բազի սովորության մասին գրել: Բաչա բազին շատ տարածված է Աֆղանստանում ու Պակիստանում, հարուստ մարդիկ աղքատ ընտանիքներից վերցնում են անչափահաս տղաների, որոնք պարում ու երգում են տղամարդկանց համար, իսկ հետո մատուցում են սեռական ծառայություններ: Էս էլ վավերագրական ֆիլմ էս ամոթալի երևույթի մասին (անգլերեն):






    Ու հլը թող սրանից հետո որևէ մեկը համարձակվի ասել, որ Եվրոպան այլասերվածություն է տարածում:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 01.06.2014, 04:09:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (01.06.2014), Freeman (01.06.2014), GriFFin (01.06.2014), Rhayader (02.06.2014), Ruby Rue (01.06.2014), Skeptic (01.06.2014), VisTolog (01.06.2014), Աթեիստ (01.06.2014), Վոլտերա (01.06.2014), Տրիբուն (01.06.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ, էդ երևույթը The Kite Runner-ում էնքան լավ ա նկարագրված: Ճիշտ ա՝ գեղարվեստական գիրք ա, բայց Աֆղանստանի սաղ կեղտը ջրի էրես ա հանում:
    Բայց ինձ բացում ա, Նորվեգիայում պեդոֆիլիան օրինական Ախր ինչքան մարդ պիտի դեբիլ լինի, որ տենց բաների հավատա:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (01.06.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, խոսելով եվրոպական արժեքներից... Շատ ժամանակ Եվրոպան էլ հալով չի մնում: Օրինակ, նայեք ինչ իվենթի հրավեր եմ ստացել: Ճիշտ ա՝ կազմակերպիչն ամերիկացի ա, բայց դա անում ա Եվրոպայում: Ու կարծում եմ՝ նման տեքստերն անկախ ամեն ինչից անընդունելի են: Պատկերացրեք, ՀՀ հավաքականը խաղար, ու ինչ-որ սենց իվենթ սարքեին Սերժիկի վրով: Լավ, էդ ֆուտբոլիստներն ինչո՞վ են մեղավոր: Չգիտեմ, ինձ թվում ա՝ արևմուտքն էլ բացարձակապես ամեն ինչ քաղաքականացնելու հակում ունի, ինչը հեչ չի դզում:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (01.06.2014)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, էդ երևույթը The Kite Runner-ում էնքան լավ ա նկարագրված: Ճիշտ ա՝ գեղարվեստական գիրք ա, բայց Աֆղանստանի սաղ կեղտը ջրի էրես ա հանում:
    Բայց ինձ բացում ա, Նորվեգիայում պեդոֆիլիան օրինական Ախր ինչքան մարդ պիտի դեբիլ լինի, որ տենց բաների հավատա:
    Հա, երեկ կինոն քաշեցի, հիմա չգիտեմ գրքից սկսեմ, թե կինոն նայեմ:

    Ինչ վերաբերվում է Նորվեգիայի հետ կապված պատմությանը, գտա ոնց որ թե էդ հոդվածը:

    Էս էլ հարցազրույց էդ լրբի նախկին ամուսնու հետ, լիքը հարցերի պատասխան է տրվում:

    Կլասիկ պուծինտուտկա, ընդ որում Իրինա Բերգսետը արտասահմանցիներին ռուս երեխեքի որդեգրումն արգելող օրինագծի հեղինակներից է: Հայ ծնող. կոմիտեի պատվավոր անդամ կարա դառնա:
    I may be paranoid but no android!

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Норвегия поставила перед собой задачу превратиться на 90 процентов в "гомообщество" к 2050 году;
    Մեռա՜

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (01.06.2014), Նաիրուհի (01.06.2014), Ռուֆուս (01.06.2014), Վոլտերա (01.06.2014)

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, խոսելով եվրոպական արժեքներից... Շատ ժամանակ Եվրոպան էլ հալով չի մնում: Օրինակ, նայեք ինչ իվենթի հրավեր եմ ստացել: Ճիշտ ա՝ կազմակերպիչն ամերիկացի ա, բայց դա անում ա Եվրոպայում: Ու կարծում եմ՝ նման տեքստերն անկախ ամեն ինչից անընդունելի են: Պատկերացրեք, ՀՀ հավաքականը խաղար, ու ինչ-որ սենց իվենթ սարքեին Սերժիկի վրով: Լավ, էդ ֆուտբոլիստներն ինչո՞վ են մեղավոր: Չգիտեմ, ինձ թվում ա՝ արևմուտքն էլ բացարձակապես ամեն ինչ քաղաքականացնելու հակում ունի, ինչը հեչ չի դզում:
    Իսկ ինձ դզում ա, ես attend կանեի
    I may be paranoid but no android!

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ դզում ա, ես attend կանեի
    Լավ է Ռուֆ... կարծում եմ՝ չի կարելի անասուն քաղաքական գործիչների վարքը տարածել հասարակ քաղաքացիների վրա:

    Կարդացի նորվեգացու հետ հարցազրույցը: Բայց ինչ կարգին մարդ ա նա, սենց լրիվ իրա պրագմատիզմով:

  12. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռա՜
    Բյուր, խնդում ես, բայց նենց մարդիկ էին էս հոդվածը լուրջ-լուրջ կարդում ու քննարկում, որ ապշել կարելի էր:
    I may be paranoid but no android!

  13. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, խնդում ես, բայց նենց մարդիկ էին էս հոդվածը լուրջ-լուրջ կարդում ու քննարկում, որ ապշել կարելի էր:
    Բայց ինչքան բանից անտեղյակ կարան լինեն մարդիկ:

  14. #10
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս հոդվածը պետք ա Թորին ուղարկել. իր մուրճով որ իջնի էս ծնողկոմիտեի գլխին, կհասկանան թե ինչն ինչոց ա։

    Չեմ պատկերացնում, թե ոնց կարա նորմալ մարդն էս հոդվածին հավատա։ Եթե հենց սկզբից, ասում ա, որ Նորվեգիան ճ կարգի երկիր ա, էլ ո՞նց ա հնարավոր մնացած բաներին հավատալ։ Երբ մեկը աշխարհի ամենահարուստ մշակույթներից մեկը գցում ա ցեխը ու թքում վրան, էլ ո՞նց կարելի ա բանի տեղ դնել մնացած զառանցանքներին։ Օդինը լացող Նանսենին, Բյորնսընին, Աբելին գրկած, լուռ ծխում ա անկյունում...
    Ինձ թվում ա, ռուսական պրոպագանդան ահավոր վատ ա կազմակերպված, մարդիկ են դեբիլ ու անտեղյակ, որ հավատում են սենց հոդվածներին։


  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.06.2014), Ռուֆուս (01.06.2014), Վոլտերա (01.06.2014), Տրիբուն (01.06.2014)

  16. #11
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    39
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
    ծնողկոմիտեի գլխին
    Էտի մասին էլ ուզում էի գրեմ, ինձ թվում ա Ռուֆուսի նկարագրածի ամենահստակ, անամոթ օրինակն է համահայկական ծնողական կոմիտեն: Էնքան սուտ կյանքումս չեմ լսել իմ երկրի մասին, որքան էն անգամ երբ նայեցի իրանցից մեկի տված հարցազրույցը Կենտրոն հեռուստաալիքում: Էդ կինը լուրջ դեմքով ասաց որ Հոլանդիայում մանկապղծություն դասավանդում են որպես պարտադիր առարկա բոլոր տարրական դպրոցներում, ու առավել ևս, որ մենք ունենք հատուկ նախարարություն որը կոչվում ա «գենդեռ ու մանկություն», որի հիմնական նպատակն է էլի մանկապղծություն: Հետաքրքիր է իրանք ինչ են ծխում, որ տենց անծայրածիր երևակայություն ունեն... կարող ա առաջին անգամ եր կյանքումս որ բաղկացած էի, ինչ-որ մեկի հայրենիքս վիրավորելու պատճառով:
    Վերջին խմբագրող՝ Lanterfant: 01.06.2014, 20:01:

  17. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.06.2014), Sagittarius (01.06.2014), Գալաթեա (01.06.2014), Հարդ (01.06.2014), Նաիրուհի (01.06.2014), Ռուֆուս (01.06.2014), Տրիբուն (01.06.2014)

  18. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lanterfant-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտի մասին էլ ուզում էի գրեմ, ինձ թվում ա Ռուֆուսի նկարագրածի ամենահստակ, անամոթ օրինակն է համահայկական ծնողական կոմիտեն: Էնքան սուտ կյանքումս չեմ լսել իմ երկրի մասին, որքան էն անգամ երբ նայեցի իրանցից մեկի տված հարցազրույցը Կենտրոն հեռուստաալիքում: Էդ կինն լուրջ դեմքով ասաց որ Հոլանդիայում մանկապղծություն դասավանդում են որպես պարտադիր առարկա բոլոր տարրական դպրոցներում, ու առավել ևս, որ մենք ունենք հատուկ նախարարություն որը կոչվում ա «գենդեռ ու մանկություն», որի հիմնական նպատակն է էլի մանկապղծություն: Հետաքրքիր է իրանք ինչ են ծխում, որ տենց անծայրածիր երևակայություն ունեն... կարող ա առաջին անգամ եր կյանքումս որ ես բաղկացած էի իմ հայրենիքի վիրավորելուց:
    յոնջա են ծխում ապեր… յոնջա… հավվայի քոլ…

  19. #13
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Որակը չեմ ստուգել, բայց քանակապես ռուսներն իրոք շատ են աշխատում անտիպրոպագանդայի ուղությամբ: Ու պետք էլ չի իրանց, որ որակի մասին անհանգստանան, որովհետև հասարակության մեծամասնությունը մեծ խանդավառությամբ կհավատա բոլոր նյութերին: Քանի որ հետազոտություն չեմ կատարել էդ ուղղությամբ՝ չգիտեմ որն ա ինչքանով ճիշտ, բայց վերջերս մի առիթ ունեցա տհաճություն ապրելու Եվրոպայի հանդեպ: Եվրատեսիլի ժամանակ երբ ինչ որ երկիր միավոր էր տալիս Ռուսաստանին սուլոցները չէր լինի չլսել ու դա զզվելի էր ինձ համար, անկեղծ: Ես Եվրոպայից ավելին էի սպասում:

  20. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որակը չեմ ստուգել, բայց քանակապես ռուսներն իրոք շատ են աշխատում անտիպրոպագանդայի ուղությամբ: Ու պետք էլ չի իրանց, որ որակի մասին անհանգստանան, որովհետև հասարակության մեծամասնությունը մեծ խանդավառությամբ կհավատա բոլոր նյութերին: Քանի որ հետազոտություն չեմ կատարել էդ ուղղությամբ՝ չգիտեմ որն ա ինչքանով ճիշտ, բայց վերջերս մի առիթ ունեցա տհաճություն ապրելու Եվրոպայի հանդեպ: Եվրատեսիլի ժամանակ երբ ինչ որ երկիր միավոր էր տալիս Ռուսաստանին սուլոցները չէր լինի չլսել ու դա զզվելի էր ինձ համար, անկեղծ: Ես Եվրոպայից ավելին էի սպասում:
    Ապեր, բա ի՞նչ էիր սպասում, հոտնկայս ծա՞փ տային: Զզվելին Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարումն է, Ղրիմի անեքսացիան, Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ հրահրելը ու էդքանից հետո դու սպասում էիր, որ մարդիկ ադեկվա՞տ կընդունեն Ռուսաստանի մասնակիցներին: Հա, էդ զույգ աղջիկները մեղք չունեին ու արժանի չէին սուլոցներ լսելու, բայց մարդիկ իրենց զզվանքը Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ մի կերպ պիտի արտահայտեի՞ն:
    I may be paranoid but no android!

  21. #15
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, բա ի՞նչ էիր սպասում, հոտնկայս ծա՞փ տային: Զզվելին Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարումն է, Ղրիմի անեքսացիան, Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ հրահրելը ու էդքանից հետո դու սպասում էիր, որ մարդիկ ադեկվա՞տ կընդունեն Ռուսաստանի մասնակիցներին: Հա, էդ զույգ աղջիկները մեղք չունեին ու արժանի չէին սուլոցներ լսելու, բայց մարդիկ իրենց զզվանքը Ռուսաստանի վարած քաղաքականության նկատմամբ մի կերպ պիտի արտահայտեի՞ն:
    Ճիշտն ասած դրանից հետո ստեղ էտ միջադեպը բավականին մեծ քննադատության արժանացավ ու եթե նայել ես, նկատած կլինես, որ ընթացքում էտ սուլոցները պակասեցին. ամեն դեպքում երգչուհիները պատասխանատու չեն Պուտինի, կամ թեկուզ հասրակության մեծամասնության համար ու դա երգի մրցույթ ա:

    հ.գ. ու ամենահետաքրքիրը էն ա, որ ինձ էլ էտ պահը դզեց, բայց երբ եվրոպացի ծանոթներս բողոքում էին, թե երգչուհիները մեղք չունեն, ինձ մի տեսակ վատ զգացի
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 01.06.2014, 22:02:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուսական ռոք և ռուսական մետալ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 02.12.2010, 18:35
  2. Ամուսնություն եվրոպական ձևով
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 23
    Վերջինը: 07.06.2010, 00:03
  3. POP3 և SMTP պրոտոկոլների արժեքներ
    Հեղինակ՝ Marat, բաժին` Վեբ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.03.2007, 05:16
  4. Եվրոպական համալսարանն ու կառավարությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.10.2006, 00:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •