Էսօր Ստեֆանիայի հետ զրույցի ընթացքում սկսեցինք արժեքներից խոսել, ու պատկերացրեք խեղճն ինչ շոկի մեջ ընկավ, երբ ասացի, որ Հայաստանում շատերի կարծիքով եվրոպական արժեքները հոմոսեքսուալիզմն են, տրանսվիտիտներն ու պեդոֆիլիան:
Անցած տարի ՖԲ-ում մի հատ հոդված էր պտտվում ու ընկերներիցս շատերը առանց մտածելու շեյրում էին ու քոմենթում: Մի ռուս կնոջ մասին էր, ով իբր թե ամուսնացել էր նորվեգացու հետ, տեղափոխվել Նորվեգիա ու հետո մի օր պարզել, որ Նորվեգիայում պեդոֆիլիան իբր թե օրինական է ու ամուսինը բարեկամներով հանդերձ իր երեխեքին է պղծում: Ու հետո մթոմ ամուսնուց փախել է, մեծ տղուն վերցրել հետ է եկել դրախտային Ռուսաստան, իսկ փոքրը տենց էլ մնացել է այլասերված ու կործանվող Նորվեգիայում: Սա ռուսական պրոպագանդայի ոսկե օրինակ է, ու դժբախտաբար շատերը առանց մտածելու, թե ինչքանով են էդ հոդվածի դեպքերը համապատասխանում իրականությանը քֆրտում էին Նորվեգիային, Եվրոպան ու եվրոպական բարքերն առհասարակ:
Եկեք տեսնենք, թե որոնք են իրականում եվրոպական արժեքները ու որ երկրներն են իրականում այլասերվածություն քարոզում:
Սկսենք ավանդապաշտ ու մուսուլման Աֆղանստանից: Այվին կարծեմ մի անգամ խոստացել էր աֆղանա/պակիստանական բաչա բազի սովորության մասին գրել: Բաչա բազին շատ տարածված է Աֆղանստանում ու Պակիստանում, հարուստ մարդիկ աղքատ ընտանիքներից վերցնում են անչափահաս տղաների, որոնք պարում ու երգում են տղամարդկանց համար, իսկ հետո մատուցում են սեռական ծառայություններ: Էս էլ վավերագրական ֆիլմ էս ամոթալի երևույթի մասին (անգլերեն):
Ու հլը թող սրանից հետո որևէ մեկը համարձակվի ասել, որ Եվրոպան այլասերվածություն է տարածում:
Էջանիշներ