Հա, էդ սուլոցների պահով համաձայն եմ: Տես, ես էլ ֆուտբոլի օրինակն էի դրել, թե ոնց են մարդկանց հրավիրում Բելգիա-Ռուսաստան խաղը նայելուն: Մի կողմից, Ռուսաստանի կեղտոտ պրոպագանդան ա Եվրոպայի դեմ: Մյուս կողմից, շարքային եվրոպացիների կեղտոտ վարքը ռուսական ամեն ինչի հանդեպ՝ առանց հաշվի առնելու, որ շատ բաներում ժողովուրդը հեչ մեղավոր չի:
Երգի ժամանակ ու երգից հետո ոչ մի սուլոց չեղավ, սուլում էին երկրի անունը տալուց, ոչ թե աղջիկների։ Դրանից ադեկվատ ի՞նչ էիք ուզում անեին։ Պլակատ բերեի՞ն, վրեն ռուսաստանի հասցեին քֆուրներ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Նախ չգիտեմ էդ սուլոցներն ինչի սենց մեծ պատմություն սարքեցիք, որովհետև միշտ էլ սուլոցներ եղել: Շատ հեռու չգնանք, բայց ամեն անգամ երբ քվեարկության ժամանակ Հունաստանն ու Կիպրոսը, Թուրքիան ու Ադրբեջանը, Սկանդինավյան ու Բալկանյան երկրներն իրար 12 միավորներ են նվիրել, միշտ էլ դահլիճում դժգոհությունից սուլել են: Պարզապես էս անգամ Ռուսաստանն էնքան ք*քի մեջ էր, որ էդ հսկայական բազմությանը զսպել, որ չսուլեին, հնարավոր չէր:
Համ էլ, ոնց Աթեիստը նշեց, երգի ժամանակ դահլիճից ոչ մեկ չէր խանգարում ու պարզից էլ պարզ էր, որ սուլոցները ոչ թե երգչուհիներին էին ուղղված, այլ պուծինի: Ռուսաստանն էլ մտավ թոփ 10, դրանից ավել էլ ի՞նչ էին երազում:
I may be paranoid but no android!
Ռուսական պրոպագանդայի ֆեյլերը
Թե ինչպես են ռուսներն օգտագործում հին, կամ ընդհանրապես կապ չունեցող նկարները իրենց պրոպագանդան առաջ տանելու համար:
I may be paranoid but no android!
Ասենք սա ի՞նչ բառով կբնութագրեք։ Հասնել Կոնչիտայի մոտ, հարցազրույց վերցնել, ընդ որում՝ էդ ընթացքում խոսելով շատ անմեղ բաներից, հետո սարքել մի հսկայական հաղորդում՝ լի ռուսական աղբով, ընթացքում մի հարյուր անգամ օգտագործել «գեյ-լոբբինգ» արտահայտությունը, սղցնել իրենց ուզած ասելիքը, բայց դուրս բերել նենց, իբր էդքանն անհերքելի փաստեր են ու Կոնչիտան է էդ ամբողջ ինֆորմացիան իրենց տվել։
Ու վաբշե ի՞նչ գործ ունի ստեղ Բիլ Քլինթոնը
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 10.06.2014, 18:27:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ