Ուսանող տարիներին կուսրեցիներիցս մեկը կատակում էր, թե «անզգուշությամբ մահ պատճառելը» պետք ա ավելի խիստ պատժվի, քան «կանխամտածված սպանությունը»: Հիմնավորում էր, որ եթե երկրորդ դեպում գիտես, որ դիմացինդ մարդասպան ա, ապա առաջին դեպքում հանցագործը ականապատ դաշտի նման ա, չգիտես երբ ինչ փորձանք սպասել իրենից... հիմա էս հարբած մարդիկ հասարակության համար թույնի պարկուճ են, որ ամեն վայրկյան կարող են պայթել ու հասարակության համար մահացու վտանգ ստեղծել: Ես մեռածի հետևից երբեք չեմ ուրախանում, ինձ համար անընդունելի է նոր մեռած մարդու հետևից, եթե անգամ նոր մեռնողն ամենավերջին սրիկան ա վատ խոսելը, քանի որ դու դրանով մեռնողին ոչինչ ես անում, իսկ էն մարդկանց, ում վերքը թարմ ա, սարսափելի ցավ պատճառում: Բայց էլի գտնում եմ, որ ավելի լավ է պահի տակ միայն իրենք մահանան, քան հետո իրենց հետ էլի լիքը մարդիկ սպանեն:
Հ.Գ. ժամանակին իմ մոտ ընկերներից մեկը նման հարբած վարորդի պատճառով հաշմանդամ դարձավ, հետո փտախտից մահացավ: ((((
Էջանիշներ