Առավոտ ՖԲ-ով մի
վիդեո էի նայում, ինչ որ արաբական հարսանիք էր (երաժշտությունից ու վերնագրից դատելով), որում մի տղամարդ, արդեն բարձր տրամադրությամբ, փորձում է օդ կրակել ատրճանակով, ինչ որ պատճառով չի ստացվում, ատրճանակը տալիս ՝ փոքր երեխային (2-3 տարեկան), վերջինս էլ կրակում է հոր փորին։ Մեկնաբանություններում գրված էր, որ հայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Դրանից հետո սկսեցի վերհիշել իմ տեսած (կամ լուրերում կարդացած) այն ավտովթերները, որոնք մահացու ավարտ էին ունեցել ու հիմնական պատճառը եղել է հարբած, և/կամ շատ արագ վարելը։
Իմ բարեկամների մեջ ես նման դեպք չեմ հիշում, ու հավանաբար դա է պատճառը, որ ես այդ դեպքերը բոլորն անվանում եմ «բնական ընտրություն»։ Ու ոչ միայն չեմ տխրում նման դեպքերի պատճառով, այլ շատ հաճախ հոգուս խորքում նաև որոշ չափով ուրախանում եմ։
Եթե ինչ որ մեկին խոսքերս դառնություն կպաճառեն, ներողություն եմ խնդրում, բայց դա տենց ա։
Ես ուրախանում եմ, որ տվյալ դեպքի «հերոսը» միայն իր գլուխը կերավ, էն դեպքում, որ նույն կերպ վարելու (վարվելու) դեպքում նրա զոհերը կարող էին լինել (ու հաճա նաև լինում են) բոլորովին անմեղ մարդիկ։
Ինչպե՞ս եք դո՛ւք վերաբերվում նման դեպքերին ու մարդկանց։
Էջանիշներ