Ֆեյսբուքի քննարկման մեջ ես ինձ սպառեցի
Բայց սպասեք ստեղ ավելի համակարգված գրեմ:
Բացասականներից.
1. Քիչ աշխատավարձ (ու սրանից բխող հետևանքներ. ինքնուրույնության բացակայություն, արձակուրդը կազմակերպելու քիչ հնարավորություններ, ընտանիք կազմելու մոտիվացիայի պակաս և այլն)
2. Ապագայի բացակայություն/անհեռանկար լինելը (մասնագիտական ոլորտում աճելու հնարավորության բացակայություն, իսկ եթե նույնիսկ աճես, դա չի գնահատվելու, ի վերջո մնալու ես, լճանաս), որի հիմնական պատճառը.
3. Սխալ մարդիկ սխալ տեղերում (այսինքն՝ կարող ես ունենալ շեֆ, որը քեզնից պակաս կոմպետենտ է)
4. Սխալ չափանիշներով ընթացող մրցակցություն (օրինակ՝ աշխատավայրում ավելի ողջունվում է հետևից մտնոցին, կաշառքը, ծանոթ-բարեկամը, քան գիտելիքի ու փորձի առկայությունը)
5. Համակարգային խնդիրներ (սա երևի առաջին տեղում պիտի դնեի. կրթական, առողջապահական, քաղաքական ահավոր համակարգեր կամ դրանց բացակայություն)
6. Նյութապաշտություն (մարդիկ սարսափելի նյութապաշտ են Հայաստանում. չնայած աղքատությանը, ես ոչ մի երկրում չեմ տեսել, որ քաղաքացիներն էդքան թանկանոց հեռախոսներ բռնեն ու էդքան ճոխ մեքենաներ կամ անգամ հեծանիվներ քշեն)
7. Մուննաթ-զուննաթ, նվնվոց, ապաթիա, բողոքներ նենց բաներից, որոնցից, կարծում եմ, բողոքել չարժե կամ կարելի է առնվազն ինքնուրույն շտկել (օրինակ՝ երբ ձյուն է գալիս, ու քաղաքապետարանը չի մաքրում: Ասենք, կարելի է բահն առնել ու հարևաններով մաքրել համապատասխան տարածքի ձյունը, ինչը, ի դեպ, շատ եվրոպական երկրներում անում են)
8. Ուրիշների կյանք խցկվելը (խորհուրդներով, բամբասանքներով, դատապարտելով և այլն)
9. Կեղտոտ օդ նաև բառի իսկական իմաստով
10. Համատարած տգիտություն ու խավարասիրություն
Դրականներից.
1. Ժամանցի վայրերի համեմատաբար էժանություն
2. Հեշտ շփվող, իրար հասնող, բաց մարդիկ
3. Արև
4. Համով միրգ-բանջարեղեն
5. Հայերեն խոսելու հնարավորություն
6. Լիքը լավ ընկերներ ու ընտանիքս
Համենայնդեպս, եթե որոշենք ապրել-չապրելը, ապա պիտի ասեմ, որ եթե չլիներ վատ աշխատավարձն ու լիներ մասնագիտական աճի հնարավորություն, ես հաստատ չէի գնա Հայաստանից: Էն մնացած բաներին մի կերպ կհամակերպվեի:
Էջանիշներ