Ուզում եմ պատասխանել այս հարցին:
Մի 10 տարի առաջ, իմ շրջապատում ամենահայրենասերը երևի թե ես էի: Քլնգում էի աջ ու ձախ բոլոր նրանց, ով hստակ չգիտեր, թե ինչու է արտագաղթում: Բա դե Հայաստանը ապրելու տեղ ա պատասխանը, առանց հիմնավորման, բնականաբար, չէր ընդունվում:
Հիմա շատ բան է փոխվել: էս թեման սկզբից մինչև վերջ դրա մասին է: Հիմա նույնիսկ մեկ մեկ քլնգում եմ ինքս ինձ, թե ինչու շուտ չեմ գնացել և ինչերի կարող էի հասնել, եթե գնաի: Բյուրի ասած բոլոր բացասականների տակ էլ հատ հատ ստորագրում եմ:
Հիմա ասեմ, որ անձամբ իմ համար Հայաստանում ապրելու ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ մի նուրբ կողմ կա: Ինչ եմ ուզում ասեմ`
Իմ բոլոր հարազատները, այդ թվում ես, դեֆալտով էս երկրում ենք: Իսկ ես ուզում եմ ապրել նրանց կողքին:
Բանական կյանքում, իմ ողջ ստեղծածը, առարկայական ու ոչ առարկայական բարիքները, ցավոք, էս երկրում ա: Ժամանակս ու ռեսուրսներս այլևս չեն հերիքի այլ երկրում նորից դրանք նույն մակարդակով <կառուցելու> համար:
Պետք ա շատ թանկ բաներ կորցնեմ, որ գնամ: Պատրաստ չեմ վճարել էտ գինը: Դեռ:
Էջանիշներ