Էն սուտի հայրենասերներից չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանը արդեն իսկ էն դրականն ա, որ կարող է պահել յուրաքանչյուրիս մեր երկրում։
Էն պատճառները, որ պահում ա մեզ մեր երկրում՝ քիչ են, բայց շատ սիրելի են ու անփոխարինելի։ Ինձ էտ քիչն ա պահում էս երկրում .. էտ քչի մեջ մտնում ա անսահման սերը ՀԱՅ-ի կերպի հանդեպ (լեզու, մշակույթ, հուղն ու ջուրը ... քո անձի պատմությունը, հիշողություններ, մանկություն, պատանեկություն, ընկերներ, հարազատներ ... ամբողջը դու ես, դու չես կարա ուղղակի թողնես ու հեռանաս, հեռանաս քո իսկ կյանքի կարևոր էջերից, ջնջես էն սենտիմենտալ զգացողությունները, որ կապում ա քեզ քո երկրին)։ Պահում ա քեզ վստահությունը, որ քո երկիրն ա, դու իրա մի մասնիկն ես, պահում ա քեզ էստեղի հանգիստ կյանքը, քո սիրելիներն են քեզ պահում էստեղ, որոնց հետ միախմբված ազգ ենք դառնում (չեմ ասում պետություն, այլ՝ ԱԶԳ, ՀԱՅ)։ Պահում ա մարդու հոգու համար առաջնային, բայց գոյատևման համար երկրորդական պատճառներ։ Իսկ այ գոյատևման, ապրելու, Արարելու, աշխատելու, ստեղծելու համար ռեսուրսները ոչ բոլորին են բավականացնում.. էտ վատ ա, էտ հայրենիքը լքելու մեծագույն պատճառն ա, քո ընտանիքը պահելու, ընտանիքիդ պահանջները բավարարելու, ինչի մենակ ընտանիքի, քո սեփական անձին լավ, արժանի պահելու համար են լքում, հեռանում։ Ոչ մեկ ուղղակի չի գնացել/գնում, սոցիալական պայմաններն են դրդել, իրանք դժվարությամբ են արմատախիլ եղել մայր հողից ... իմ համար ցավոտ ա, ես վատ եմ զգում, որ գնում են, որ մերկացնում են երկիրը, առանց հագուստի ա մնում մեր Հայաստանը (յուրաքանչյուր մարդ երկրի մի մասն ա, հագուստի մի մասնիկն ա, մի կտորը), դատարկվում ա, մերկանում ա ...
Հ.Գ. feeling։ մելամաղձոտ շարադրություն ...![]()
Էջանիշներ